Jump to content

Սավուղի դավանափոխությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սավուղի դավանափոխությունը
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1567[2]
բարձրություն108 սանտիմետր[2]
լայնություն156 սանտիմետր[2]
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[2]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
հիմնական թեմաconversion of Paul the Apostle?
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/01/12saulco.html, https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/01/09saulco.html կայք
Ծանոթագրություններ
 Conversion of Paul by Pieter Bruegel the Elder Վիքիպահեստում

«Սավուղի դավանափոխությունը» (հոլ.՝ De Bekering van Saulus) կամ «Պողոսի դավանափոխությունը» (հոլ.՝ De Bekering van Paulus, գերմ.՝ Bekehrung Pauli), նկար, որը 1567 թվականին ստեղծել է հոլանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագը (Pieter Bruegel de Oude, շուրջ 1520/1525—1569)։ Նկարը պատկանում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանին։ Այն նկարվել է յուղաներկով փայտի (կաղնի) վրա, չափերը՝ 108 × 156 սմ[3][4]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեի հիմքում ընկած է Նոր Կտակարանում նկարագրված դրվագը, որը տեղի է ունեցել Սավուղի հետ (որը հետագայում դարձել է Պողոս Առաքյալը)[5][6]։ Սավուղը Երուսաղեմից ուղարկվել է Դամասկոս՝ պայքարելու քրիստոնեության դեմ, և այն, ինչ տեղի ունեցավ նրա հետ ճանապարհին, նկարագրված է «Գործք առաքելոց» գրքում[7]։

Սօղոսը դեռ Տիրոջ աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կրքով լցուած՝ քահանայապետի մօտ եկաւ 2եւ նրանից նամակներ խնդրեց, Դամասկոսում ժողովարաններին ուղղուած, որպէսզի, եթէ գտնի այդ ճանապարհին հետեւող որեւէ մէկին, տղամարդ թէ կին, կապուած Երուսաղէմ բերի։ 3Եւ նա գնալիս, երբ մօտեցաւ Դամասկոսին, յանկարծակի նրա շուրջը երկնքից մի լոյս փայլատակեց։ 4Եւ երբ գետին ընկաւ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սաւո՜ւղ, Սաւո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»։ 5Եւ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տէ՛ր»։ Եւ ձայնն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես։ 6Ոտքի՛ կանգնիր եւ այդ քաղաքը մտի՛ր, ու քեզ կ՚ասուի, թէ դու ի՛նչ պէտք է անես»։ Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում։ 7Սօղոսը գետնից վեր կացաւ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում։ Նրա ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։

Նկարն իրենից ներկայացնում է բազմահերոս կոմպոզիցիա, որտեղ գլխավոր գործող անձը՝ գետնին պառկած Սավուղը, գտնվում է ոչ թե առջևի, այլ հետին պլանում, այնպես որ անմիջապես ուշադրություն չի գրավում։ Նման հնարքը օգտագործվել է Բրեյգելի մի շարք այլ նկարներում՝ «Իկարոսի անկումը» (Իկարոս) և «Բեթղեհեմի մարդահամարը» (Սուրբ ընտանիք)[5]։

1594 թվականին նկարն անցել է Հաբսբուրգյան Նիդեռլանդների նահանգապետ Էռնստ Ավստրիացու տնօրինության տակ, որն այդ ժամանակ գտնվում էր Բրյուսելում։ Նրա մահից հետո 1595 թվականին նկարը հայտնվել է Պրահա քաղաքում՝ Բոհեմիայի թագավոր Ռուդոլֆ II-ի մոտ, իսկ 1876 թվականին այն Պրահայից տեղափոխվել է Վիեննա, որտեղ և գտնվում է մինչ օրս[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDimages (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.khm.at/objektdb/detail/328/
  3. 3,0 3,1 «Bekehrung Pauli, 1567, Pieter Bruegel d. Ä.» (գերմաներեն). Kunsthistorisches Museum Wien. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 1.9.2014-ին.
  4. Роз-Мари и Райнер Хаген Питер Брейгель Старший — Крестьяне, дураки и демоны. — Кёльн / Москва: Taschen / Арт-Родник, 2002. — С. 8—12 и 95. — 95 с. — ISBN 3-8228-7150-8
  5. 5,0 5,1 А. Майкапар Питер Брейгель Старший (Великие художники, том 49). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — 48 с. — ISBN 978-5-7475-0027-3
  6. Т. М. Котельникова Брейгель. — Москва: Олма-пресс, 2004. — С. 114—115. — 128 с. — ISBN 5-94849-557-4
  7. Նոր Կտակարան, Գործք առաքելոց, Գրծ. 9:3—7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավուղի դավանափոխությունը» հոդվածին։