Սավուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սավուղ
628×752px
Ծնվել է մ. թ. ա. մոտ 1078
Ծննդավայր Gibeah, Իսրայել
Մահացել է մ. թ. ա. մոտ 1010
Մահվան վայր Գեղբուա լեռ
Քաղաքացիություն Հուդայի թագավորություն
Ազգություն Հրեա
Կրոն Հուդաիզմ
Մասնագիտություն քաղաքական գործիչ և դատավոր
Ամուսին Աքինոամ
Ծնողներ Հայրը ՝ Կիս, մայրը ?
Զբաղեցրած պաշտոններ Թագավոր
Հարազատներ Աբեններ՝ հորեղբոր որդի
Երեխաներ որդիներ ՝ Հովնաթան, Ամինադաբ, Մեղքիսավե, Հեսսուր, Հեբուսթե, դուստրեր՝ Մերոբ և Մեղքող
Saul Վիքիպահեստում
Իսրայելի թագավոր Սավուղը և Սամուել մարգարեն

Սավուղ (մ.թ.ա. մոտ 1078-1010թթ.) Իսրայելի և Հրեաստանի (Հուդա) միասնական թագավորության առաջին թագավորը (մ.թ.ա. մոտ 1050-1010թթ.)։ Թագավոր է օծվել Սամուել մարգարեի կողմից։Ունեցել է գեղեցիկ արտաքին և բարձր հասակ։ Սավուղի հայրը Կիսն էր՝ Բենիամինի ցեղից։ Սավուղ թագավորը ստեղծեց հրեական մշտական բանակ, պատերազմներ մղեց Մովաբի, Ամովնի, Եդովմի, Սուբայի,Բեթորի թագավորների դեմ։ Մոտ մ.թ.ա. 1050թ.-ին Սավուղը պարտության մատնեց ամոնացիների արքա Նաասին, ինչպես նաև ջախջախեց ամաղեկացիներին։ Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Ամինադաբը, Հեսսուրը, Մեղքիսավեն, Հեբուսթեն,իսկ դուստրերը Մերոբը և Մեղքողը։ Սավուղ թագավորի մղած վերջին ճակատամարտը տեղի է ունենում Գեղբուա լեռան վրա՝ մ.թ.ա. մոտ 1010թ.-ին,որտեղ հրեական բանակը ծանր պարտություն է կրում փղշտացիներից։ Այդ ճակատամարտում զոհվում են Սավուղի որդիներ Հովնաթանը,Ամինադաբը և Մեղքիսավեն,իսկ արքան ինքնասպան է լինում։