Սավինի լե Թամփլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Սավինի լե Թամփլ
ֆր.՝ Savigny-le-Temple[1]
Զինանշան
Blason Savigny-le-temple.svg

Photo 059.jpg
Կոորդինատներ: 48°35′45″ հս․ լ. 2°34′50″ ավ. ե. / 48.59583° հս․. լ. 2.58056° ավ. ե. / 48.59583; 2.58056
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Մակերես 11,97±0 կմ²
ԲԾՄ 77 մետր
Բնակչություն 30 260 մարդ (2015)[2]
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ 77176
Պաշտոնական կայք savigny-le-temple.com
##Սավինի լե Թամփլ (Ֆրանսիա)
Red pog.png

Սավինի-լե-Թամփլ (ֆր.՝ Savigny-le-Temple) համայնք է հյուսիսային Ֆրանսիայի Սենա և Մարնա դեպարտամենտներում։Սավինա-լե-Թամփլի ադմինիտրատիվ կենտրոնը Մալյոնի շուրջն է։ 2014 թվականի տվյալներով համայնքի բնակչությունը կազմում է 30 172 մարդ, Սավինա-լե-Թամփլը ըստ բնակչության 5-րդն է դեպարտամենտում։ Քաղաքապետն Մարի-Լան-Պիշերին է։

Գյուղն առաջին անգամ հիշատակվել է 986 թվականին Sabiniacum potesta.

Աշխարհագրական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը գտնվում է հյուսիսային Ֆրանսիայում,Սենա և Մարնա դեպարտամենտներում, Փարիզից 30 կմ հեռավորության վրա։ Սավինա-լե -Թեմփլիը մտնում է Գրան -Փարի-Սյուդ ագլոմերացիայի և «նոր քաղաք» Սենարի մեջ (քաղաք 10 միավորված համայնքներից)։ Համայնքով անցնում է A5 ավտոճանապարհը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2013 թվականի մարդահամարի Սավինա-լե-Թամփլումբնակվում էր 30 068 մարդ (48,8% տղամարդ և 51,02% կին), համայնքում կար 9981 տնային տնտեսություններ, 7724 ընտանիքներ։ Ըստ տարիքային տարբերությունների համայնքի բնակչության պատկերը հետևյալն է․ 14 տարեկանից փոքր բնակիչներ- 27,8 %, 15-ից 29 տարեկաններ 20,9 %, 30-ից 44 տարեկաններ ՝ 23,01%, 45-ից մինչև 59 տարեկաններ ՝ 18,1 %, և 10,1 % 60 և ավելի տարեկաններ[3]։

9981 տնային տնտեսություններից 77,4 % կազմել են ընտանիքներ․ 18,2 %-ը զույգեր են երեխաների հետ, 45,8 %-ը զույգեր են առանց երեխաների, 13,4 %-ը կազմում են ընտանիքներ մեկ ծնողի հետ։ 15 տարեկանից բարձր բնակիչների 53,2 % ամուսնացած են, 46,8 %-ն ամուսնացած չեն։

15 տարեկանից բարձր բնակչության (18 751 մարդ) 29,0 %-ը կրթություն չունեին, կամ ունեին միայն նախնական կրթություն կամ էլ միայն քոլեջ էին ավարտել, 22,4 %-ը կամ ունեին լրիվ միջնակարգ կրթություն կամ էլ ստացել էին լիցեի ավարտական ատեստատ, կամ էլ ունեին միջին մասնագիտական կրթություն, 22,1 %-ը ունեին կրճատված բարձրագույն կրթություն և 26,5 %-ը ստացել էին լրիվ բարձրագույն կրթություն[4]։

2013 թվականին 19 865 աշխատունակ մարդկանցից(15-ից 64 տարեկան) 15 298-ը տնտեսապես ակտիվ էին, 4567-ը ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը ՝ 77,0%, իսկ 2008 թվին՝ 75,4%)։ 15 298 աշխատունակ ակտիվ բնակիչներից աշխատում էին 13 249 մարդ (6777 տղամարդ և 6472 կին), 249-ը գործազուրկ էին (գործազրկությունը ՝ 10,3 %)։ 4567 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիների 2225-ը աշակերտներ կամ ուսանողներ էին, 1033-ը ՝ թոշակառուներ,իսկ 1311-ը ոչ ակտիվ էին այլ պատճառներով։ Համայնքում բնակչության տեղաբաշխումն ըստ զբաղվածության ոլորտի ունի հետևյալ պատկերը․ 2,3 %-ը արհեստավորներ,առևտրականներ,ձեռնարկությունների ղեկավարներ, 8,5 %-ը ՝ ինտելեկտուալ ոլորտի աշխատողներ, 19,6 %-ը սոցիալական ոլորտի աշխատողներ, 24,5 %-ը ՝ պետական ծառայողներ, 14,5 %-ը բանվորներ, 12,5 %-ը՝ թոշակառուներ։ 2013 թվականին մեկ բնակչի միջին եկամուտը ամսական կազմում էր 2054 €, տարեկան ՝ 24 643 € [5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code Officiel Géographique
  2. Recensement de la population 2015 — 2017.
  3. Commune de Savigny-le-Temple (77445) - Dossier complet. INSEE. Проверено 3 сентября 2016.
  4. Commune de Savigny-le-Temple (77445) - Dossier complet. INSEE. Проверено 3 сентября 2016.
  5. Les salaires à Savigny-le-Temple (77176). Le Journal du Net. Проверено 3 сентября 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]