Սավա Հենցիյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սավա Հենցիյա
ռումիներեն՝ Sava Henția
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1848(1848-02-01)
ԾննդավայրՍեբեշել, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էփետրվարի 21, 1904(1904-02-21) (56 տարեկան)
Մահվան վայրՍեբեշել, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Քաղաքացիություն Ռումինիա
Կրոնուղղափառություն
ԿրթությունԲուխարեստի ազգային արվեստների համալսարան և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Ազդվել էՊիեռ Պոլ Պրյուդոն
Մասնագիտություննկարիչ, muralist և նկարազարդող
Ստորագրություն
Изображение автографа
 Sava Henția Վիքիպահեստում

Սավա Հենցիյա (ռումիներեն՝ Sava Henția, փետրվարի 1, 1848(1848-02-01), Սեբեշել, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 21, 1904(1904-02-21), Սեբեշել, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), ռումինացի նկարիչ, գեղազարդիչ և նկարազարդող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավա Հենցիյան ծնվել է քահանայի բազմազավակ ընտանիքում։ 1862 թվականին դպրոցն ավարտելուց հետո, նա դարձավ հորեղբոր աշակերտը, որը նրան սովորեցրել էր նկարներ մշակել[1]։ Հաջորդ տարի Սավան հիվանդացավ որովայնային տիֆով, իսկ խինինը, որը օգտագործվում էր բուժման նպատակով, վնասեց նրա լսողությունը[2]։

Լուսանկարների հետ աշխատանքը օգնեց նրան շարունակել իր կարիերան արվեստում։ 1865 թվականից մինչև 1870 թվականը Գեորգե Տատարեսկու և Թեոդոր Ամանոմի հետ սովորել է Բուխարեստի արվեստի ազգային համալսարանում[1]։ Այնուհետև նա կարողացավ ստանալ կրթաթոշակ և մեկնել է Փարիզ, որտեղ ընդունվեց Գեղարվեստի ակադեմիա և աշխատանքի տեղավորվեց հեղինակավոր Ալեքսանդր Կաբանելի արհեստանոցում։ 1873 թվականին նա վերադառնում է Բուխարեստ և Ելենա Դոամնա մանկատանը դասախոսում է նկարչություն և գեղագրություն[1]։

Չորս տարի անց, դոկտոր Կորոլյա Դավիլիի առաջարկությամբ, նա ծառայության է անցնում բանակի բժշկական կորպուսում, մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին (անկախության համար պատերազմին)։ Այդ ընթացում ստեղծել է բազմաթիվ տեսարանների էսքիզներ, որոնց հիման վրա ավելի ուշ նա ստեղծել է ակվարելներ[2]։ Նրա «Կալաֆատայի հրետանային մարտկոցը» նկարը 1977 թվականին էր պատկերված էր ռումինական փոստային նամականիշին[3]։

Պատերազմից հետո նա աշխատել է որպես ուսուցիչ, և գրքերի նկարազարդող և գեղազարդիչ[1]։ 1901-1902 թվականներին նա այլ նկարիչների հետ միասին մասնակցել է Բրեբուեյի վանքի որմնանկարների և զոհասեղանի որմնանկարի վերականգնմանը։ Չերնիկայի վանքում նա նկարել է  նրա հիմնադիրների դիմանկարները։

Նրա Սեբեշեյի տունը ճանաչվել է որպես պատմական հուշարձան։ Ոչ պատշաճ խնամքի պատճառով 2001 թվականին տանիքը փլուզվել է[4]։ Ավելի ուշ տունը փլուզվեց և նրանից մնաց միայն առջևի պատը ու հիմքը։ Դրանից հետո տունը հուշարձանների ցանկից դուրս եկավ։ Նկարչին ի պատիվ Բուխարեստում փողոցներից մեկը կրում է նրա անունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Brief biography Արխիվացված 2017-03-05 Wayback Machine @ the Sebeș website.
  2. 2,0 2,1 Iulia Ramona Dan. «Noi contribuții la cunoașterea vieții șl activității pictorului Sava Henția (1848-1904) (New contributions to our knowledge of the life and work of Sava Henția), with photographs».
  3. «Romania 1 Leu stamp». stampdata.com.
  4. «S-a mai pierdut o casă memorială», Evenimentul Zilei, 1 decembrie 2005, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 31-ին, Վերցված է 19 ianuarie 2017-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավա Հենցիյա» հոդվածին։