Սասանյան քաղաքացիական պատերազմ (589-591)
Երկիր | Սասանյան Պարսկաստան ![]() | |
---|---|---|
Վայր | Սասանյան Պարսկաստան ![]() | |
Սկսած | 589 ![]() | |
Ավարտված | 591 ![]() | |
Մասնակից | Սասանյան Պարսկաստան, Սասանյան Պարսկաստան, Սասանյան Պարսկաստան, Բյուզանդական կայսրություն ![]() |
589–591 թվականների Սասանյան քաղաքացիական պատերազմ՝ հակամարտություն, որը բռնկվել է 589 թվականին՝ Որմիզդես IV-ի իշխանության նկատմամբ ազնվականների մեծ դժգոհության պատճառով։ Քաղաքացիական պատերազմը տևել է մինչև 591 թվականը, որն ավարտվել է միհրանյան տոհմի բռնազավթիչ Վահրամ Չուբինի իշխանության տապալմամբ և որպես Իրանի կառավարիչ Սասանյան ընտանիքի վերականգնմամբ։
Քաղաքացիական պատերազմի պատճառը Որմիզդես IV թագավորի կոշտ վերաբերմունքն է եղել ազնվականության և հոգևորականների նկատմամբ, որոնց հանդեպ նա չի ցուացբերել վստահություն։ Դա ի վերջո ստիպել է Վահրամ Չուբինին սկսել մեծ ապստամբություն, մինչդեռ երկու Իսպահբուդան եղբայրներ Վիստահմը և Վինդույիհը պալատական հեղաշրջում են կատարել նրա դեմ, ինչի արդյունքում Որմիզդես IV-ը կուրացվել և սպանվել է: Նրա որդին՝ Խոսրով Փարվեզը դրանից հետո թագադրվել է որպես թագավոր։
Սակայն դա չի փոխել Վահրամ Չուբինի կարծիքը, որը ցանկանում էր վերականգնել Պարթևների իշխանությունը Իրանում։ Խոսրով II-ն ի վերջո ստիպված է եղել փախչել բյուզանդական տարածք, որտեղ դաշինք է կնքել Բյուզանդիայի կայսր Մավրիկիոսի հետ Վահրամ Չուբինի դեմ։ 591 թվականին Խոսրով II-ը և նրա բյուզանդացի դաշնակիցները ներխուժել են Վահրամ Չուբինի Միջագետքյան տարածքներ, որտեղ հաջողությամբ կարողացել են հաղթել նրան, իսկ այդ ընթացքում Խոսրով II-ը վերականգնել է գահը։ Այնուհետև Վահրամ Չուբինը փախել է Անդրօքսիանայի թուրքական տարածք, բայց շատ չանցած նրան սպանել կամ մահապատժի են ենթարկել Խոսրով II-ի դրդմամբ:
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]531 թվականին Խոսրով Ա-ն բարձրացել է Սասանյան գահին և սկսել է մի շարք բարեփոխումներ, որոնք սկսել են իր հայրը և նախորդը՝ Կավադ I-ը: Այս բարեփոխումները հիմնականում ուղղված են եղել Սասանյան կայսրության էլիտաներին, որոնք չափազանց հզոր են եղել և կարողացել են գահընկեց անել Սասանյան մի քանի տիրակալների։ Խոսրովը բավականին հաջողակ է եղել այդ բարեփոխումներում և նրա մահից հետո՝ 579 թվականին նրան հաջորդել է որդին՝ Որմիզդես IV-ը, որը շարունակել է իր հոր քաղաքականությունը, բայց ավելի կոշտ ձևով։ Բարձրախավին վերահսկելու համար Շապուր Շահբազիի խոսքերով՝ «նա դիմել է կոշտության, նվաստացման և մահապատժի»[1]։ Որմիզդեսը չափազանց թշնամաբար է տրամադրված եղել վերնախավերի նկատմամբ և չի վստահել նրանց՝ ուստի նա անընդհատ անցել է ցածր խավերի կողմը։
Որմիզդեսը մերժել է զրադաշտական քրմության խնդրանքը`քրիստոնյաներին հալածելու վերաբերյալ: Նա չի սիրել զրադաշտական քրմությանը և այդ պատճառով սպանել է նրանցից շատերին, այդ թվում քահանայապետին: Ավելին Որմիզդեսը զգալիորեն նվազեցրել է զինվորականների վարձատրությունը 10 տոկոսով[2] և կոտորել է էլիտայի շատ հզոր և նշանավոր անդամների, այդ թվում իր հոր Բոզորգմեհրի հայտնի Կարենիդ վեզիրին[3], վերջինիս եղբորը՝ Սիմահ-ի Բուրզինին, Միհրանիդ Իզադգուշասպին, Սպահբեդ («բանակի պետ») Վահրամ Ի Մահ Ահարին և Իսպահբուդան Շապուրին, որը եղել է Վիստահմի և Վինդույիհի հայրը: Ըստ միջնադարյան պարսիկ պատմաբան Տաբարիի՝ Որմիզդեսը հրամայել է սպանել 13600 ազնվականների և կրոնական անդամների[4]։
Քաղաքացիական պատերազմի բռնկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահրամ Չուբինի ապստամբություն
[խմբագրել | խմբագրել կոդը]588 թվականին Հեֆթալի թյուրքական զանգվածային բանակը ներխուժել է Սասանյան Հարև գավառ: Խորասանի կուստի սպահբեդ է նշանակվել Միհրանների տան զինվորական հանճար Վահրամ Չուբինը։ Այնուհետև նա նշանակվել է 12000 զինվորներից բաղկացած բանակի ղեկավար։ Հետո հակահարձակման է թ անցել ուրքերի դեմ և հաջողությամբ ջախջախել նրանց՝ սպանելով նրանց տիրակալ Բաղա Քաղանին (Սասանյան աղբյուրներում հայտնի է որպես Շավա/Սավա/Սաբա)[2]։ Որոշ ժամանակ անց Վահրամը պարտություն է կրել Բյուզանդական կայսրությունից Արաս գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում։ Որմիզդես IV-ը, որը նախանձել է Վահրամ Չուբինին՝ այդ պարտությունը որպես պատրվակ է Վահրամ է օգտագործել Չուբինին պաշտոնից հեռացնելու և նրան նվաստացնելու համար[5][6]։
Քտեսիֆոնում հեղաշրջում և Վահրամ Չուբինի երթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահրամը կատաղած Որմիզդեսի գործողություններից՝ պատասխանում է ապստամբությամբ և իր ազնվական կարգավիճակի և ռազմական մեծ գիտելիքների շնորհիվ նրան միացել են իր զինվորները և շատ ուրիշներ։ Այնուհետև նա նշանակվել է Խորասանի նոր կառավարիչ և ուղևորվել Տիզբոն[7]։ Դա Սասանյան պատմության մեջ առաջին անգամն է եղել, երբ պարթևական տոհմը ապստամբելով վիճարկել է Սասանյան ընտանիքի օրինականությունը[4]։ Ազեն Գուշնասպը ուղարկվել է ապստամբությունը ճնշելու, սակայն սպանվել է Համադանում իր իսկ մարդկանցից մեկի՝ Զադեսպրասի կողմից։ Սարամես Ավագի ղեկավարությամբ մեկ այլ ուժ ուղարկվել է կանգնեցնելու Վահրամին, որը հաղթել է նրան և որպես պատիժ ոտնահարվել է փղերի կողմից[8]։ Վահրամի անցած ուղին ենթադրաբար Իրանական բարձրավանդակի հյուսիսային սահմանն է եղել, որտեղ նա հետ է մղել հռոմեացիների և այլոց կողմից ֆինանսավորվող հարձակումը Ադուրբադագանի վրա և փոքր անհաջողություն է կրել Անդրկովկասում աշխատող հռոմեական ուժերի կողմից[9]։ Այնուհետև նա արշավել է դեպի հարավ՝ դեպի Մեդիա, որտեղ ամռանը բնակվել են Սասանյան միապետները[9]։

Այնուհետև Որմիզդեսը մեկնել է Մեծ Զավ՝ հռոմեական սահմանի վրա գտնվող Տիզբոնի և իրանցի զինվորների միջև կապը կտրելու համար[9]։ Մոտավորապես այդ ժամանակ զինվորները գտնվել են հյուսիսային Միջագետքի իրանական գլխավոր քաղաք Նիսիբիսից դուրս, սակայն նրանք ապստամբել են նաև Որմիզդեսի դեմ և իրենց հավատարմության երդումը տվել Վահրամին[9]։ Վահրամի ազդեցությունն ու ժողովրդականությունը շարունակել է աճել, Նիսիբիսում իրանցի ապստամբների դեմ հյուսիս ուղարկված Սասանյան կողմնակիցների ուժերը իրականացրել են ապստամբական քարոզչություն[9]։ Հավատարիմ ուժերն ի վերջո նույնպես ապստամբել և սպանել են իրենց հրամանատարին, ինչը Որմիզդեսի դիրքը դարձրել է անկայուն՝ ստիպելով նրան նավարկել Տիգրիս գետով և սրբավայր գրավել Լախմիդների մայրաքաղաք ալ-Հիրայում[9]։
Այնուամենայնիվ Որմիզդեսի Տիզբոնում գտնվելու ժամանակ նա գահընկեց է արվել պալատական թվացյալ անարյուն հեղափոխության արդյունքում իր խնամի Վիստահմի և Վինդույիհի կողմից, «որոնք հավասարապես ատում էին Որմիզդեսին»[9][10]։ Որմիզդեսը կարճ ժամանակ անց կուրացել է շիկացած ասեղով երկու եղբայրների կողմից, որոնք գահը հանձնել են Որմիզդեսի ավագ որդի Խոսրով II-ին (որը մոր կողմից նրանց եղբոր որդին է եղել)[11][9]։ Երկու եղբայրները շուտով սպանել են Որմիզդեսին՝ Խոսրով II-ի անուղղակի համաձայնությամբ[9]։ Այնուամենայնիվ Վահրամը շարունակել է իր երթը դեպի Տիզբոն, բայց այս անգամ արդեն Որմիզդեսի վրեժ լուծելու պատրվակով[12]։

Խոսրովն այնուհետև մտրակ ու բլիթ է դրել և Վահրամին գրել հետևյալը՝ «Խոսրովը՝ թագավորների թագավոր, տիրակալ իշխողների վրա, ազգերի տիրակալ, Խաղաղության Իշխան, մարդկանց Փրկիչ, աստվածների մեջ՝ բարի և հավերժ ապրող մարդ, Մարդկանց մեջ՝ ամենահարգված Աստվածը, ամենահառաչված հաղթողը, որը բարձրանում է արևի հետ և գիշերները տալիս է իր տեսողությունը, նրան, որը հայտնի է դարձել իր նախնիների շնորհիվ, թագավորին՝ որը ատում է բարերարին, որը մարտի է բռնվել Սասանյանների հետ և փրկել իրանցիներին իրենց Թագավորությունից՝ Վահրամին, իրանցիների գեներալին, մեր ընկերոջը:... Մենք նաև օրինական կերպով գրավեցինք թագավորական գահը և չխախտեցինք իրանական որևէ ավանդույթ:... Մենք այնքան վճռականորեն որոշեցինք չհանել տիարան, որ նույնիսկ հույս ունեինք կառավարել այլ աշխարհներ, եթե դա հնարավոր լիներ:... Եթե ցանկանում եք ձեր բարեկեցությունը, մտածեք այն մասին, թե ինչ է պետք անել»[13]։
Վահրամը, սակայն արհամարհել է իրեն տված նախազգուշացումը և մի քանի օր անց հասել է Տիզբոնի մոտ գտնվող Նահրավան ջրանցք, որտեղ կռվել է Խոսրովի մարդկանց հետ, որոնք սպասվածից ավելի շատ են եղել, բայց մի քանի բախումների արդյունքում կարողացան հետ պահել Վահրամի մարդկանց: Սակայն Խոսրովի մարդիկ ի վերջո սկսեցին կորցնել իրենց բարոյականությունը և ի վերջո պարտություն կրեցին Վահրամ Չուբինի ուժերից։ Խոսրովն իր երկու հորեղբայրների, իր կանանց և 30 ազնվականների հետ միասին փախել է բյուզանդական տարածք, իսկ Տիզբոնը ընկել Վահրամ Չուբինի ձեռքը[9]։
Խոսրովի փախուստը Բյուզանդիա և վերականգնումը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուզանդական Մավրիկիոս կայսեր (582–602) ուշադրությունը գրավելու համար Խոսրով II-ը մեկնել է Սիրիա և հաղորդագրություն ուղարկել Սասանյանների կողմից գրավված Մարտիրոպոլիս քաղաքին՝ բյուզանդացիների դեմ նրանց դիմադրությունը դադարեցնելու համար, բայց դա անօգուտ է եղել[14]։ Այնուհետև նա հաղորդագրություն է ուղարկել Մավրիկիոսին և խնդրել նրա օգնությունը Սասանյան գահը վերականգնելու համար, ինչի հետ Բյուզանդիայի կայսրը համաձայնել է, սակայն դրա դիմաց բյուզանդացիները վերադարձրել են ինքնիշխանությունը Ամիդա, Կարրաե, Դարա և Մարտիրոպոլիս քաղաքների վրա: Ավելին Իրանից պահանջվել է դադարեցնել միջամտությունը Իբերիայի և Հայաստանի գործերին՝ փաստացի զիջելով Լազիկեի վերահսկողությունը բյուզանդացիներին[15]։
591 թվականին Խոսրովը տեղափոխվել է Վերանշեհիր և պատրաստվել ներխուժել Վահրամ Չուբինի տարածքները Միջագետքում, մինչդեռ Վիստահմը և Վինդույիհը բանակ էին հավաքում Ադրբեջանում՝ բյուզանդական հրամանատար Ջոն Միստակոնի հսկողության ներքո, որը նույնպես բանակ է հավաքել, բայց Հայաստանում։ Որոշ ժամանակ անց Խոսրովը հարավի բյուզանդական հրամանատար Կոմենտիոլոսի հետ ներխուժել է Միջագետք։ Այս արշավանքի ժամանակ Նիսիբիսն ու Մարտիրոպոլիսը արագորեն վերադարձել են նրանց մոտ[9], իսկ Վահրամի հրամանատար Զացպարհամը պարտվել և սպանվել է[16]։ Վահրամի մյուս հրամանատարներից մեկը՝ Բրայզակիոսը, գերի է ընկել Մոսիլում, ինչի արդյունքում կտրել են նրա քիթը և ականջները, որից հետո ուղարկվել է Խոսրովի մոտ, որտեղ էլ սպանվել է[17][18]։
Խոսրովն ու Նարսեսն այնուհետև ավելի խորը կերպով գրոհել են Վահրամի տարածք՝ փետրվարին գրավելով Դարան, իսկ հետո Մարդինը, որտեղ Խոսրովը կրկին թագավոր է հռչակվել[16]։ Դրանից կարճ ժամանակ անց Խոսրովն ուղարկել է իր իրանցի համախոհներից մեկին՝ Մահբոդհին Տիզբոնը գրավելու, ինչը նրան հաջողվել է իրականացնել[16]։
Մինչդեռ Խոսրովի երկու հորեղբայրները և Ջոն Միստակոնը գրավել են հյուսիսային Ադրբեջանը և գնացել են դեպի ավելի հարավ ընկած տարածաշրջան, որտեղ Բլարաթոնում ջախջախել են Վահրամին: Հետո Վահրամը փախել է Ֆերգանայի թուրքերի մոտ[19]։
Հետևանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուզանդացիների հետ պաշտոնական խաղաղության պայմանագիր է կնքվել։ Մորիսը իր օգնության համար ստացել է Սասանյան Հայաստանի և Արևմտյան Վրաստանի մեծ մասը և չեղյալ համարել այն տուրքը, որը նախկինում վճարվել են Սասանյաններին[9]։ Դա նշանավորել է երկու կայսրությունների միջև խաղաղ ժամանակաշրջանի սկիզբը, որը տևել է մինչև 602 թվականը, երբ Խոսրովը որոշել է պատերազմ հայտարարել բյուզանդացիների դեմ՝ Ֆոկասի կողմից Մավրիկիոսի սպանությունից հետո[20][21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Shahbazi, 2004, էջեր 466-467
- ↑ 2,0 2,1 Shahbazi, 1988
- ↑ Khaleghi Motlagh, Djalal (1990). «BOZORGMEHR-E BOḴTAGĀN». Encyclopaedia Iranica. Vol. 4.
- ↑ 4,0 4,1 Pourshariati, 2008
- ↑ Martindale, Jones, էջ 167
- ↑ Shahbazi, 1988, էջեր 514-522
- ↑ Shahbazi, 1988, էջեր 514–522
- ↑ Soward, 2023
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 Howard-Johnston, 2010
- ↑ Shahbazi, 1989, էջեր 180-182
- ↑ Al-Tabari, 1985–2007, v. 5: p. 49
- ↑ Rezakhani, 2017, էջ 178
- ↑ Kia, 2016, էջ 241
- ↑ Greatrex, Lieu, էջ 172
- ↑ Dinavari, al-Akhbar al-tiwal, pp. 91-92
- ↑ 16,0 16,1 16,2 Greatrex, Lieu
- ↑ Martindale, Jones, էջ 251
- ↑ Rawlinson, 2004, էջ 509
- ↑ Crawford, 2013, էջ 28
- ↑ Oman, 1893, էջ 155
- ↑ Foss, 1975, էջ 722
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Al-Tabari, Abu Ja'far Muhammad ibn Jarir (1985–2007). Ehsan Yar-Shater (ed.). The History of Al-Ṭabarī. Vol. 40 vols. Albany, NY: State University of New York Press.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - Crawford, Peter (2013). The War of the Three Gods: Romans, Persians and the Rise of Islam. Pen and Sword. ISBN 9781848846128.
- Foss, Clive (1975). «The Persians in Asia Minor and the End of Antiquity». The English Historical Review. Oxford University Press. 90: 721–47. doi:10.1093/ehr/XC.CCCLVII.721.
- Greatrex, Geoffrey; Lieu, Samuel N. C. (2002). The Roman Eastern Frontier and the Persian Wars (Part II, 363–630 AD). New York, New York and London, United Kingdom: Routledge (Taylor & Francis). ISBN 0-415-14687-9.
- Howard-Johnston, James (2010). «ḴOSROW II». Encyclopaedia Iranica, Online Edition. Վերցված է 27 February 2016-ին.
- Kia, Mehrdad (2016). The Persian Empire: A Historical Encyclopedia [2 volumes]: A Historical Encyclopedia. ABC-CLIO. ISBN 978-1610693912.
- Martindale, John Robert; Jones, Arnold Hugh Martin; Morris, J., eds. (1992). The Prosopography of the Later Roman Empire, Volume III: A.D. 527–641. Cambridge, United Kingdom: Cambridge University Press. ISBN 978-0-521-20160-5.
- Oman, Charles (1893). Europe, 476-918, Volume 1. Macmillan.
{{cite book}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - Potts, Daniel T. (2014). Nomadism in Iran: From Antiquity to the Modern Era. London and New York: Oxford University Press. էջեր 1–558. ISBN 9780199330799.
- Pourshariati, Parvaneh (2008). Decline and Fall of the Sasanian Empire: The Sasanian-Parthian Confederacy and the Arab Conquest of Iran. London and New York: I.B. Tauris. ISBN 978-1-84511-645-3.
- Rawlinson, George (2004). The Seven Great Monarchies of the Ancient Eastern World. Gorgias Press LLC. ISBN 9781593331719.(չաշխատող հղում)
- Rezakhani, Khodadad (2017). «East Iran in Late Antiquity». ReOrienting the Sasanians: East Iran in Late Antiquity. Edinburgh University Press. էջեր 1–256. ISBN 978-1-4744-0030-5. JSTOR 10.3366/j.ctt1g04zr8.
- Shahbazi, A. Shapur (1988). «BAHRĀM (2)». Encyclopaedia Iranica, Vol. III, Fasc. 5. էջեր 514–522.
{{cite encyclopedia}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - Shahbazi, A. Shapur (1989). «BESṬĀM O BENDŌY». Encyclopaedia Iranica, Vol. IV, Fasc. 2. էջեր 180–182. Վերցված է 23 September 2014-ին.
- Shahbazi, A. Shapur (2004). «Hormozd iv». Encyclopaedia Iranica, Vol. XII, Fasc. 5. էջեր 466–467.
- Shahbazi, A. Shapur (2005). «Sasanian dynasty». Encyclopaedia Iranica, Online Edition. Վերցված է 24 August 2014-ին.
- Soward, Warren (24 September 2023). Theophylact Simocatta and the Persians (PDF). Sasanika. Արխիվացված է օրիգինալից (PDF) 26 February 2015-ին.