Սասակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասակ երեխաներ (1997թ․)

Սասակներ, Ժողովուրդ Ինդոնեզիայում։ Բնակվում են Լոմբոկ կղզու կենտրոնական և արևելյան մասերում։ Թիվը՝ 3,2 միլիոն (2010)։ Խոսում են ինդոնեզական լեզուներից մեկով։ Դավանում են իսլամ, մի մասը՝ հնդուիզմ։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (բրինձ, բամբակ)։ Զարգացած են արհեստները (ջուլհակություն և այլն)։ 1894 թվականին Լոմբոկ կղզին գրավել են հոլանդացիները։ Սասակները բազմիցս պայքարել են հոլանդական տիրապետության դեմ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 193
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասակներ» հոդվածին։