Սառցե հյուրանոց
| Երկիր | Շվեդիա, Կանադա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ռումինիա, Ռուսաստան |
|---|---|
| Շինանյութ | Սառույց, ձյուն, պողպատ |
Սառցե հյուրանոց, սովորաբար ոչ երկար ժամանակով գոյություն ունեցող ձյունե հյուրանոց՝ պատրաստված սառցե կառույցահատվածներից, որոշ դեպքեչում՝ պողպատե հիմնակմախքով։ Նմանատիպ կառույցներ ստեղծելու գաղափարն իրականություն է դառնում հովանավորների հանգանակությունների շնորհիվ, և այս կառույցներն ունեն հատուկ գործառույթներ զբոսաշրջիկների համար, որոնց գրավում են նորովի մատուցվող և անսովոր ծառայություններն ու պայմանները, այդ իսկ պատճառով այս հյուրանոցները դասակարգվում են որպես զբոսաշրջիկների հյուրանոցներ։ Դրանց սրահները հիմնականում զարդարված են լինում սառցե կառուցահատվածներից, սիկ սնունդն ու ըմպելիքները լիովին համապատասխանում են միջավայրին։
Նմանատիպ կառույցներ ստեղծվում են Շվեդիայում, Կանադայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Ռումինիայում։ 2016 թվականին առաջին անգամ սառցե հյուրանոցը հայտնվեց նաև Ռուսաստանում՝ Կամչատկա թերակղզում[1]։
Շվեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում առաջին սառցե հյուրանոցը եղել է «Icehotel»-ը, որը գտնվել է Յուկասյարվի գյուղում՝ Կիրունայից մոտավորապես 17 կմ հեռավորության վրա։ Այն գործարկվում է ամեն տարի՝ դեկտեմբերից ապրիլն ընկած ժամանակահատվածում։ 1989 թվականի ճապոնացի նկարիչները, որոնց հիմնական հումքը սառույցն է, այցելել են այս շրջան և բացել սառցե արվեստի ցուցադրություն։ 1990 թվականի գարնանը ֆրանսիացի նկարիչ Ժան Դերին նախաձեռնել է այս շրջանի գլանաձև իգլուում ցուցադրություն։
Մի անգամ գիշերը քաղաքի հյուրանոցներից ոչ մեկում ազատ հյուրանոցային համար չէր մնացել, այդ իսկ պատճառով այցելուներից ոմանք թույլտվություն խնդրեցին՝ ցուցասրահում գիշերելու։ Նրանք քնեցին եղնիկի կաշվից պատրաստված քնապարկերի մեջ և դարձան առաջին այցելուները, որոնք գիշերեցին այնտեղ։
Ամբողջ հյուրանոցը, նրա կահույքը (բացառությամբ՝ մահճակալների) և կահ-կարասին պատրաստված են ձնից և սառցե կառույցահատվածներից, որոնք վերցվում են ՏուրնեԷլվեն գետից, նույնիսկ բարում օգտագործվող բաժակները պատրաստված են սառույցից։
Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայում սառույցից պատրաստված առաջին հյուրանոցը կոչվում էր «The Hôtel de Glace», որը Կանադայում հայտնվել է 2001 թվականի հունվարին։ Ի սկզբանե այն տեղակայված էր Սեն Ժոզեֆի ափին՝ Քվեբեկում, 30 րոպեի ճանապարհ է Քվեբեկ քաղաքից մինչև սառցե հյուրանոց, բայց հետո տեղափոխվել է քաղաքին ավելի մոտ՝ հին Քվեբեկից 10 րոպեի ճանապարհ[2]։ Հյուրանոցը գործարկվում է հունվարի առաջին շաբաթվանից մինչև մարտի վերջին շաբաթը ծառայություններ մատուցելու նպատակով[3]։ Այն աշխարհի միակ հյուրանոցն է, որտեղ նույնիսկ մահճակալները և մահճակալների մնացյալ պարագաները պատրաստված են սառույցից։
Ֆինլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆինլանդիայում 1996 թվականին առաջին անգամ կառուցվեց սառցե հյուրանոց, որը կոչվում էր «Ձյունե ամրոց» և գտնվում էր Լապլանդիայի Կեմի քաղաքում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «На выставке Expotravel состоится презентация первого ледяного отеля в России». expo-com.info. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «icehotel-canada.com». www.icehotel-canada.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Hôtel de Glace». Hôtel de Glace. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Pictures of the day: 4 February 2011». The Telegraph. 2011 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Create your own ice hotel adventure, Kiruna, Sweden
- Kemi SnowCastle, Lapland, Finland
- Lainio Snow Village, Lapland, Finland