Սառցե դույլի մարտահրավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատարում է գործողությունը

Սառցե դույլի մարտահրավեր (անգլ.՝ Ice Bucket Challenge), գործողություն, որի ընթացքում կատարողը պետք է սառույցով ջրի դույլը լցնի իր գլխին և նվիրաբերի գումար բարեգործական կազմակերպության։ Գործողությունը կատարողը այնուհետև կարող է մի քանի մարդկանց անուններ նշել, ովքեր նույնպես պետք է սառույցով դույլը լցնեն իրենց գլխին։ Եթե 24 ժամվա ընթացքումը առաջադրված մասնակիցը չի կատարում գործողությունը, ապա պետք է գումար նվիրաբերի ամերիկյան «ALS Association» բարեգործական կազմակերպությանը[1]։

Այս գործողությունը, որին միացել են բազմաթիվ համաշխարհային աստղեր, հայտնի է դարձել 2014 թվականի ամռանը Միացյալ Նահանգներում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arco, Matt (օգոստոսի 13, 2014)։ «Chris Christie gets in on 'Ice Bucket Challenge,' dares Cory Booker»։ Nj.com։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13 
  2. Lost Coast Of New Zealand (2014-07-09)։ «Charities benefit from viral ice challenge - National News»։ TVNZ։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17–ին 
  3. «News»։ Cancer Society Auckland։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17–ին