Սառը տանգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառը տանգո
ռուս.՝ Холодное танго
Երկիր Ռուսաստան
Ժանրռազմական ֆիլմ, պատմական ֆիլմ և մելոդրամա
Թվական2017
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Չուխրայ
Սցենարի հեղինակՊավել Չուխրայ
ԴերակատարներՅուլյա Պերեսիլդ, Ռինալ Մուխամետով և Սերգեյ Գարմաշ
ՕպերատորԻգոր Կլեբանով
ԵրաժշտությունՅուրի Պոտեենկո
Տևողություն107 րոպե

«Սառը տանգո» (ռուս.՝ Холодное танго, աշխատանքային անվանում՝ «Օտարը» (ռուս.՝ «Чужой»), «Ածխագործը» (ռուս.՝ «У́гольщик»)[1]), ռուսական դրամատիկական ռազմական-պատմական գեղարվեստական ֆիլմ, որը 2017 թվականին նկարահանել է Պավել Չուխրայն իր սցենարով, որը գրել է Էֆրայիմ Սավելայի «Վաճառիր քո մորը» (1981) վիպակի մոտիվներով[2]։

Գլխավոր դերերում նկարահանվել են Յուլյա Պերեսիլդը և Ռինալ Մուխամետովը։

Կինոնկարը դարձել է «Կինոտավր» XXVIII բաց ռուսական կինոփառատոնի բացման ֆիլմը, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 7-ին Սոչիում, որտեղ ռեժիսոր Պավել Չուխրային հանձնվել է «պատվի, արժանապատվության և կինեմատոգրաֆիային նվիրվածության համար» պատվավոր մրցանակը[3][4]։

Ֆիլմը համառուսաստանյան վարձույթում հայտնվել է 2017 թվականի հունիսի 22-ին ՝ Հիշատակի և սգո օրը (Հայրենական մեծ պատերազմի սկսվելու 76-րդ տարելիցի օրը)[3][5][6][7][8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լիտվական ԽՍՀ-ում 1940-ական և 1950-ական թվականներին։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից գրեթե մինչև նրա ավարտը՝ 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1945 թվականի հունվարի 28-ը, Լիտվական ԽՍՀ տարածքը բռնազավթված է եղել նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների զորքերի կողմից և գտնվել է «Օստլանդ Ռեյխսկոմիսարիատի» վերահսկողության տակ։

Արյունալի պատերազմի, նացիստական օկուպացիայի և բռնաճնշումների ֆոնին հանդիպում են երկու բոլորովին տարբեր երիտասարդներ։ Առաջին անգամ նրանք ճակատագրի բերմամբ հանդիպում են դեռ պատանեկան տարիքում՝ հենց պատերազմի սկզբում․ նրանք միմյանց հանդեպ տածում են նուրբ զգացմունքներ։ Պատերազմից տարիներ անց նրանք կրկին հանդիպում են մերձբալթյան հայրենի քաղաքում, սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական մարդկային ցավը, իր խեղաթյուրված ճակատագիրը։ Ճակատագրին հակառակ կենդանի մնացած և պատերազմից հետո տուն վերադարձած տղամարդը վերջապես գտնում է իր սիրելիին, սակայն երջանիկ կյանքի հանդեպ նրա հավատը անհետանում է, երբ նա իմանում է, որ իր սիրելի կինն իր թշնամու դուստրն է։ Բացի այդ, նրանց բաժանում են կրոնական ու ազգային ատելությունը և թշնամանքը, օտար մշակույթի մերժումը, քաղաքական մոլորությունները, դավաճանության համատարած կասկածները։ Եվ այդ ողբերգական հանգամանքներում, ագրեսիվ և դաժան աշխարհի իրողություններում նրանք սիրում են միմյանց, բայց չեն կարող միասին լինել, որովհետև նրանց բաժանում են հրեշավոր գաղափարական հակասությունները։ Նրանց համար դժվար է հասկանալ միմյանց, ավելի դժվար է նման պայմաններում արժանավոր մարդ մնալը։

Տղան՝ Մաքսը, հրեական գետտոյից է, նրա մորն ու կրտսեր քրոջը պատերազմի սկզբում գազանաբար սպանել են ֆաշիստները, իսկ ինքը հրաշքով է փրկվել գերմանական համակենտրոնացման ճամբարից, ապա դարձել է ՆԳԺԿ աշխատակից։

Աղջիկը՝ Լայման, լիտվացի է, «թշնամու» (ածխագործի, որն զբաղվում էր գետտոյի հրեաներից առգրավված արժեքավոր իրերի վաճառքով, այնուհետև ծառայել է ֆաշիստական զոնդերկոմանդում, ապա գնացել այսպես կոչված «անտառային եղբայրների» մոտ) դուստր, որը մանկության տարիներին վերապրել է անձնական ողբերգություն (նրան բռնաբարել է Վերմախտի սպան իրենք սիրահարված Մաքսի աչքի առաջ) և չարացել է ամբողջ աշխարհի դեմ, իսկ պատերազմից հետո դարձել է լիտվական պատրիոտ. նա երգում է խորհրդային սպաների համար և սրտի խորքում գաղտնի ատում նրանց։

Չնայած երկրում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ սարսափին, ֆիլմի հերոսներն ապրում են, սիրում, վիճում, փոխզիջումների գնում, տանջվում խղճից, խաղաղություն են ուզում, փորձում են մարդ մնալ և պահպանել իրենց սերը…

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի սցենարը գրվել է Էֆրայիմ Սավելայի «Վաճառիր քո մորը» (1981) վիպակի հիման վրա։
  • Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Պավել Չուխրայ
  • Բեմադրող օպերատոր՝ Իգոր Կլեբանով, R.G.C.
  • Բեմադրող նկարիչներ՝ Յուրի Գրիգորովիչ, Ռայմոնդաս Դիսիուս
  • Կոստյումների նկարիչ՝ Սևերինա Նեդելչուկ
  • Նկարիչներ՝ Մարինա Դեդովա, Իլոնա Լևիտսկայա
  • Պարուսույց՝ Անդրեյ Սերգիևսկի
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Պոտեենկո
  • Հնչյունային ռեժիսոր՝ Բորիս Վոյտ
  • Երկրորդ ռեժիսորներ՝ Մարիա Գանգուս, Գեորգի Տարականով
  • Steadicam օպերատորներ՝ Սերգեյ Պոպկով, Անատոլի Սիմչենկո
  • Հնարքների բեմադրիչներ՝ Վյաչեսլավ Սամուխով, Նիկիտա Լյուշնենկո, Ամուր Գամաև
  • Դերասանների ընտրությունը՝ Ելենա Պոտլովա, Էլյանա Կայրուտե, Վլադիմիր Գոլով, Սերգեյ Կորշունով
  • Մոնտաժի ռեժիսոր՝ Մարիա Սերգեենկովա
  • Մոնտաժը հրապարակում՝ Օլգա Պետրուսևիչ
  • Պրոդյուսերներ՝ Սաբինա Երեմեևա, Ալեքսեյ Ռեզնիկովիչ
  • Գործադիր պրոդյուսեր՝ Յուլյա Տիմոֆեևա

Ստեղծում և տարբերություններ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սառը տանգոն» Պավել Չուխրայի առաջին աշխատանքն է տասնամյա ընդմիջումից հետո[5]։

Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ի տարբերություն Էֆրայիմ Սևելայի «Վաճառիր քո մորը» վիպակի (1981), ֆիլմում չկան դատողություններ հրեա ժողովրդի, որը հարկադրված թափառում է աշխարհով մեկ, ինչպես նաև «հրեականության էության, տառապանքի՝ որպես պատկանելիության գնի մասին»[3].

Պատմական ճշգրտություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին՝ անմիջական նկարահանումներին նախորդող փուլում, «Սառը տանգո» գեղարվեստական ֆիլմի սցենարը (այն ժամանակ՝ «Օտարը») անցել է «Ռուսաստանի ռազմապատմական միություն» համառուսաստանյան հասարակական-պետական կազմակերպության պատմական փորձաքննություն, որը գլխավորել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին։ Ռուսական ռազմապատմական միության մասնագետների օգնությամբ կատարված լրամշակումներից հետո սցենարն արժանացել է մեծ մասամբ դրական գնահատականների և առաջարկվել է տրամադրել մասնակի պետական ֆինանսական աջակցություն։ Արդյունքում, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության կողմից «Слон» կինոընկերությանը հատկացվել է պետական սուբսիդիա 35 միլիոն ռուբլու չափով։

Ֆիլմի վրա աշխատանքի եզրափակիչ փուլում եզրափակիչ լուսագրերում ներառվել է ֆիլմի հեղինակի հետևյալ տեքստը.

«Լիտվայում գերմանական օկուպացիայի ժամանակ ոչնչացվել է ավելի քան 200 հազար հրեա։

Խորհրդային շրջանում սիբիրյան ճամբարներ ու բնակավայրեր են արտաքսվել ավելի քան 260 հազար լիտվացիներ։

Մերձբալթիկան գերմանական զորքերից ազատագրելիս զոհվել է ավելի քան 120 հազար խորհրդային զինվոր»։

«Ռուսաստանի ռազմապատմական միության» պաշտոնական պատասխանը (№ 2489, 13 հոկտեմբերի 2017 թվական), որը փաստում է ֆիլմի սցենարի փորձաքննության փաստը 2015 թվականին և միության կողմից եզրափակիչ լուսագրերի տեքստի փորձաքննության ենթարկած չլինելը

Ըստ (№ 2489, 13 հոկտեմբերի 2017 թվական) Ռուսաստանի ռազմապատմական միության կողմից՝ հանրային հարցմանն ի պատասխան տրված պաշտոնական պատասխանի՝ ոչնչացված հրեաների, Սիբիր աքսորվածների ու Կարմիր բանակի զոհված զինվորների վերաբերյալ այդ վիճակագրական տեղեկությունները բացակայել են սցենարում, որը 2015 թվականին անցել է պատմական փորձաքննություն Ռուսաստանի ռազմապատմական միության մասնագետների կողմից։

Ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր Պավել Չուխրայը «Սառը տանգո» ֆիլմի հետ կապված իր բազմաթիվ հարցազրույցներից ոչ մեկում կոնկրետ պարզաբանումներ չի տվել այդ հարցի վերաբերյալ, չի հաստատել թվերի արժանահավատությունը և չի նշել այն աղբյուրները, որոնցից վերցվել են այդ թվերը։

2017 թվականի հունիսի 22-ին երկրի կինոթատրոններում «Սառը տանգո» ֆիլմի համառուսաստանյան պրեմիերայից հետո եզրափակիչ լուսագրերում զոհերի ու տեղահանվածների թվի վերաբերյալ տեքստն արժանացել է հանրության և ռուսական ԶԼՄ-ների խոսուն արձագանքներին։ Մասնավորապես «Газета.ру» պարբերականն նշել է, որ ֆիլմը պատմում է[8].

...Ստալինի օրոք ցեղասպանության հետ հավասարվող բռնաճնշումների մասին, որոնք առնչվում էին Մերձբալթյան երկրին. լիտվացիներին սիբիրյան աքսոր ուղարկում էին ոչ պակաս անասնական պայմաններում, քան նացիստները՝ հրեաներին դեպի համակենտրոնացման ճամբարներ, նույնիսկ արտաքսված Մերձբալթիկայի բնակիչների և ոչնչացված հրեաների մոտավոր թվերը համադրելի էին (Լիտվայում 200 հազար սպանված հրեաներ և 260 հազար արտաքսված լիտվացիներ)։

Եվ այն փաստը, որ խորհրդային վարչակարգը ցուցադրված է այս ֆիլմում ոչ պակաս հրեշավոր, քան նացիստականը, կարող էր ԽՍՀՄ-ը սգացողների շրջանում ռուսական բնակչության մի մասի մոտ սկանդալ առաջացնել բոլորովին ոչ ավելի փոքր, քան «Մաթիլդան» առաջացրել էր հավատացյալների շրջանում։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 – «Նիկա» կինոմրցանակ
    • մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Սերգեյ Գարմաշ)
    • առաջադրվել է Տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում
  • 2018 – «Գրականություն և կինո» փառատոն Գատչինում[9]*
    • «Նռնաքարե ապարանջան» գրան-պրի
    • Մրցանակ լավագույն օպերատորական ախատանքի համար (Իգոր Կլեբանով)
    • Մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (Յուլյա Պերեսիլդ)

Դրամարկղային հասույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝ «Սառը տանգո» ֆիլմը հավաքել է 24 մլն ռուբլի, իսկ հայտարարված բյուջեն եղել է 250 մլն ռուբլի[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сусанна Альперина. «В топке истории». — Фильм «Холодное танго» Павел Чухрай хотел назвать «Угольщик». «Российская газета» // rg.ru (21 июня 2017 года)
  2. Мария Свешникова. Для Павла Чухрая началась эпоха «Холодного танго». Արխիվացված 2018-01-05 Wayback Machine Сетевое издание «Государственный интернет-канал «Россия» // russia.tv (16 июня 2017 года)
  3. 3,0 3,1 3,2 Лариса Малюкова. «Ненависть, пророщенная любовью». — Фильм Павла Чухрая «Холодное танго» открыл «Кинотавр-28». «Новая газета» // novayagazeta.ru (8 июня 2017 года)
  4. ««Холодное танго» Павла Чухрая откроет XXVIII «Кинотавр» в Сочи». Информационное агентство России «ТАСС» // tass.ru. 7 июня 2017 года. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  5. 5,0 5,1 Художественный фильм «Холодное танго» (Россия, 2017 год). Описание, трейлер, рецензии, интересные факты. // kinoafisha.info
  6. Артур Чачелов. Обзор изменений графика кинорелизов с 13 по 19 марта 2017 года. Сайт «Бюллетень кинопрокатчика» // kinometro.ru (19 марта 2017 года)
  7. «ВИДЕО. Новости культуры. Фильм Павла Чухрая «Холодное танго» скоро выйдет в широкий прокат». Телеканал «Культура» // tvkultura.ru. 15 июня 2017 года. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  8. 8,0 8,1 Алексей Володин (26 июня 2017 года). ««Любовь в военном положении». — В прокате мелодрама Павла Чухрая «Холодное танго»». «Газета.ru». Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  9. «Кинофестиваль «Литература и кино» подвел итоги». unikino.ru. 20 апреля 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  10. Анна Афанасьева, Елизавета Макарова. Летнее кино встретили с прохладой. — За сезон в прокате окупился только один российский фильм. Газета «Коммерсантъ», № 157 от 28 августа 2017 года, стр. 7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]