Սառը դրոշմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սառը դրոշմում, դրոշմում առանց մշակվող նյութի տաքացման։ Սառը դրոշման դեպքում դետալների պատրաստման գործընթացը բաժանվում է գործողությունների և անցումների, որոնք իրականացվում են հատուկ դրոշմոցներում։ Որպես կանոն, սառը դրոշման հետևանքով տեղի է ունենում մետաղի մակերևութային ամրացում և պլաաոիկության փոքրացում, որից խուսափելու համար կիրառում են միջանկյալ ջերմամշակում։ Սառը դրոշմամբ ստանում են նախապատրաստուկներ և շինվածքներ թերթավոր ու շերտավոր նյութերից (բարձր մեխանիկական հատկություններով օժտված պատասխանատու դետալներ՝ ժամացույցի մեխանիզմի դետալներից մինչև ավտոմոբիլների թափքերը)։ Կիրառում են նաև կռված կամ գլոցված նախապատրաստուկների ծավալային դրոշմում։ Սառը դրոշման ավանդական մեթոդներից բացի օգտագործում են դրոշմման ոչ մամլային տեսակներ (պայթունային, էլեկտրահիդրավլիկական, էլեկտրամագնիսական և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 187