Սառեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սառեցում, նյութի ջերմաստիճանի իջեցումը նրանից ջերմություն կորզելու միջոցով։ Սառեցումն իրականացնում են բնական ջերմափոխանակման կամ հակադարձ թերմոդինամիկական (սառնարանային) ցիկլի օգտագործմամբ, որը հնարավոր է դարձնում ցածր ջերմաստիճան ունեցող միջավայրից ջերմությունը փոխանցել ավելի բարձր ջերմաստիճան ունեցողին՝ ի հաշիվ ծախսված մեխանիկական աշխատանքի, ջերմային կամ էլեկտրական էներգիայի։ Այդ սկզբունքով են աշխատում սառնարանային մեքենաները և սառնարանային տեղակայանքները, որոնցում որպես սառնարանային հեղուկներ օգտագործվում են ամոնիակը, ֆրեոնները (CF2C12, CF4, CHF3, C2H3F3 և այլն), պրոպան-պրոպիլենային խառնուրդները են։ Խոր սառեցման (—100 °C-ից ցածր) համար կիրառում են ճնշման տակ գտնվող գազի իզոէնթալպիական և իզոէնտրոպիական ընդարձակումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 186 CC-BY-SA-icon-80x15.png