Սառա Կոնոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Կոնոր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSarah Connor
Ի ծնե անունSarah Lewe
Նաև հայտնի է որպեսSarah Connor
Ծնվել էհունիսի 13, 1980
Դելմենհորսթ, Սքասոնիա
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ժանրերփոփ, սոուլ, R&B, դենս փոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2001 - այժմ
ԼեյբլX-Cell Records, Universal Music, Warner Music, Sony BMG
ԱմուսինFlorian Fischer?
Պարգևներ
Կայքsarah-connor.com
 Sarah Connor Վիքիպահեստում

Սառա Կոնոր (անգլ.՝ Sarah Connor, հունիսի 13, 1980(1980-06-13)[1], Դելմենհորսթ, Weser-Ems Government Region, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի երգչուհի և երգերի հեղինակ, Սառա Կոնորը երգչուհու բեմական անունն է, իսկական անունը Sarah Lewe է։

Նա 2001 թվականին երաժիշտներ Ռոբ Թայգերի և Քեյ Դենարի հետ հանդես է եկել դուետներով և դարձել է առաջինը, ով գրավել է չորս հորիզոնականներ German Media Control singles chart աղյուսակում։ «From Sarah with Love» սինգլը նրան մեծ հաջողություն է բերել։ Եվրոպայում վաճառվել է ավելի քան 15 միլիոն պատճեն և այդ պատճառով Սառային համարել են 2000-ական թվականների ամենահաջողակ գերմանացի կատարողնեից մեկը։

2005 թվականին Սառան ամուսնացել է ամերիկացի փոփ-ռոքեր Մարկ Տերենցիի հետ։ Նրանք ունեն 2 երեխա՝ Թայլերը (2004) և Սամերը (20062008 թվականին զույգը բաժանվել է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Կոնորը ծնվել է բիզնեսմենի ընտանիքում։ Բացի Սառայից ընտանիքում կան հինգ երեխա, նա ունի չորս քույր և մեկ եղբայր։

Կոնորը մեծացել է սոուլ ժանրի երաժշտություն լսելով (այդպիսի երաժշտություն լսում էր նրա պապը)։ Սառայի առաջին փորձերը երաժշտության մեջ այն է եղել, որ նա հաճախել է եկեղեցական երգչախումբ։ Դեռահաս տարիներին նա հաճախել է երաժշտական դպրոց, որտեղ եղել է առաջինը, ով չի նվագել որևէ գործիքի վրա, այլ զբաղվել է միայն վոկալով։

1997 թվականին Սառան մասնակցել է Մայքլ Ջեքսոնի համերգային շրջագայությանը Գերմանիայում։ Մանկական երգչախմբի կազմում նա կատարել է «Heal the World» երգը։ Համերգի ավարտից հետո նա հանդիպել է Ջեքսոնի հետ։ Վերջում նա ստորագրել է պայմանագիր իր առաջին պրոդյուսերի հետ, որի արդյունքում նա ստացել է Սառա Գրեյ մականունը և ձայնագրել է մի շարք երգեր, որոնց շարքում են անցած տարիների հիթերի քավեր տարբերակները։ Նրա առաջին երգը, որը հայտնվել է հիթ շարքերում, եղել է Միքայել Վան Լինդենի պարային ռեմիքսը։ Դա տեղի է ունեցել 1999 թվականին։ Հենց դրանից հետո նա փոխել է իր պրոդյուսերին և իր անունը այնպես ինչպես հիմա է հայտնի։

Աճը և կազմավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 - 2003[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Կոնորի «Green Eyed Soul» ալբոմը թողարկվել է 2001 թվականի նոյեմբերի 26-ին։ Ալբոմում կան Սառայի հեղինակային չորս երգերը, նրա և ամերիկյան երգիչ TQ-ի համագործակցությոան արդյունքում ստեղծված «Let’s Get Back to Bed - Boy!» սինգլը, BLACKstreet խմբի «No Diggity» երգը։ «From Sarah with Love»-ը՝ ալբոմի երրորդ սինգլը, բարձր հորիզոնական է գրավել Գերմանիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Շվեյցարիայի վարկանշային աղյուսակներում։ Երգը ստացել է ի շարք երաժշտական մրցանակներ։

Տասը ամիս անց Եվրոպայում Սառան թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ Unbelievable (2002)։ Վիկլեֆ Ժանը գրել է One Nite Stand (of Wolves and Sheep) երգը, որը հայնտվել է թոփ երգերի հնգյակում։ Unbelievable-ը Գերմանիայում 48 ժամ ոսկե կարգավիչակում է եղել և նրա շնորհիվ թողարկվել է ևս 3 սինգներ, այդ թվում են Դայան Ուորենի գրած «Skin on Skin», «He’s Unbelievable» և «Bounce» երգերը, որոնք թողարկվել են տարբեր երկրներում։

2003 թվականի հոկտեմբերին Կոնորը թողարկել է DVD, կենդանի կատարումներով, Sarah Connor Live - A Night to Remember: Pop Meets Classic անվանումով։ Սկավառակը ձայնագրվել է հունվարի 24-ին Դյուսելդորֆի Alten Kasselhaus ձայանգրման ստուդիայում։ Այն ներառում է նաև Սառայի կատարումները դասական նվագախմբի հետ։ Նույնտ տարվա նոյեմբերին Սառան թողարկել է իր երրորդ ալբոմը՝ Key to My Soul: Ալբոմի առաջին սինգլը՝ «Music Is the Key», որը ձայնագրվել է նյույորքյան Naturally 7 ա կապելլա խմբի հետ, դարձել է նրա երկրորդ հիթը, որը գրավել է առաջին հորիզոնականը Գերմանիայում։ «Just One Last Dance», ալբոմի երկրորդ և վերջին սինգլը դուետ է Մարկ Տերենցիի հետ։ Այն գլխավորել է մի շարք չարթեր Ավստրալիայում, Գերմանիայում և Շվեյցարիայոււմ, ինչպես նաև եղել է թոփ 20-ում World Top 40 կազմում։

2004 - 2006[խմբագրել | խմբագրել կոդը]

Sarah Connor ալբոմում հայնտնի է դարձել առաջին սինգլը «Bounce»: Թողարկվել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ճապոնիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում։ Գերմանիայում սինգլը 14-րդ հորիզոնականն է զբաղեցրել։ Անգլիայում և Իռլանդիայում նույնպես զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը, սակայն Ավստրալիայում եղել է ոսկե կարգավիճակում։ Ամերիկայում երգը գրավել է 54-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում։ ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի 100.000 պատճեն։

Այդ հաջողությունից հետո Սառան սկսել է աշխատել «Naughy but nice.» ա;լբոմի վրա։ Ալբոմը առաջինն է եղել Գերմանիայում և պլատինե կարգավիճակ է ձեռք բերել։ Կարճ ընդմիջումից հետո, Թայլերի ծնունդից հետո, Սառան վերադառնում է «Living to Love You» ալբոմով, որը նույնպես առաջինն է դառնում Գերմանիայում և Շվեյցարիայում։ 2006 թվականի մարտին նա «Ռոբոտներ» համակարգչային շարժանկար ֆիլմի համար ձայնագրել է սաունդթրեք «From Zero to Hero;»: Երգը հինգերորդն է դարձել Գերմանիայի թոփ ցանկում և չորրորդ հիթը։ Հաջորդ ամառ Սառան ամուսնու՝ Մարկ Տերենցիի հետ մասնակցել է ProSieben հեռուստաալիքի Sarah and Marc in Love ռեալիթի-շոուին": Այն ավարտվել է նրանով, որ Սառան և ամուսինը նորից հարսանիք են անելու Իսպանիայում։ 2005 թվականի նոյեմբերի 25-ին թողարկվել է DVD շոուի դրվագներով։

2005 թվականի դեկտեմբերին շրջագայության ժամանակ «Naughy but nice» ալբոմից հետո Սառան թողարկել է Սուրբ Ծննդյան Christmas in My Heart ալբոմը։

Naughty but Nice ալբոմը շատ հաջողակ է եել, դարձել է պլատինե Գերմանիայում և Շվեյցարիայում, ոսկե է դարձել Ավստրալիայում։ Վաճառվել է ավելի քան 300.000 պատճեն։

2007 -2011[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ ընդմիջումից վերադառնալուց հետո 2007 թվականի մարտին Կոնորը թողարկել է վեցերորդ ստուդիական ալբոմը «Soulicious» անվանումով։ Ալբոմի կազմում կան 1960-ական և 1970-ական թվականների երգեր, տարբեր արտիստների երգերի քավեր տարբերակներ։ Ալբոմը հայտնվել է Ավստրիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի տասնյակներում, որտեղ էլ ոսկե կարգավիճակ է ունեցել։

Հաջորդ ալբոմի ձայնագրման համար Սառան հրավիրել է Remee, Thomas Troelsen и J.R. Rotem արտիստներին։ Ալբոմը թողարկվել է 2008 թվականի հուլիսի 3-ին և այն անվանել են «Sexy As Hell»: Առաջին սինգլը՝ «Under My Skin», Սառան գրել է Troelsen-ի հետ։ Այն թողարկվել է 2008 թվականի օգոստոսի 1-ին։

Երկրորդ սինգլը դարձել է «I'll Kiss It Away» բալլադը՝ նվիրված Սառայի հիվանդ աղջկան՝ Սամերին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001: Green Eyed Soul
  • 2002: Unbelievable
  • 2003: Key to My Soul
  • 2005: Naughty but Nice
  • 2005: Christmas In My Heart
  • 2007: Soulicious
  • 2008: Sexy as Hell
  • 2010: Real Love
  • 2015: Muttersprache

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #135244110 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Музыкальная библиотека. Сара Коннор Արխիվացված 2009-04-28 Wayback Machine
  2. ^ a b c d Philipp Jessen (2007-04-05). «Sarah Connor: Das nackte Leben». Vanity Fair Magazine. Retrieved 2007-06-12.
  3. ^ «Sarah Connors Mutter bekommt Zwillinge». Die Welt. Retrieved 2008-06-19.
  4. ^ a b Drago Bonacich. «Sarah Connors - Biography». Yahoo! Music. Retrieved 2008-06-21.
  5. ^ Absolute Sarah Connor goes Soulicious!
  6. ^ a b «Sarah Connors Weg zum Erfolg». Delorado. 2005-08-11. Retrieved 2008-07-26.
  7. ^ «Green Eyed Soul review». LAUT. Retrieved 2007-06-07.
  8. ^ http://www.prosieben.de/music_cd/samil/artikel/52525/
  9. ^ http://unterhaltung.de.msn.com/stars/news-artikel.aspx?cp-documentid=8346012 Արխիվացված 2008-06-01 Wayback Machine
  10. ^ http://www.gala.de/stars/news/96648/Sarah-Connor-Jurorin-bei-X-Factor.html
  11. ^ a b «Sarah Connors Ex-Freund pleite!». Bild-Zeitung. 2006-02-16. Retrieved 2008-07-24.
  12. ^ Wie entscheidet sich der Fußball-Star?
  13. ^ «Sarah Merchandise and Collectables». Absolute Sarah Connor. 2001-04-24.
  14. ^ Absolute Sarah Connor goes Soulicious!
  15. ^ First Word " National Anthems
  16. ^ TVBlogger.de " Oliver Pocher vs. Sarah Connor