Սառա Լի Բոլդժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սառա Լի Բոլդժեր
Sarah Bolger TIFF 2011.jpg
Ծնվել է1991 թվականի փետրվարի 28-ին
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա
ՔաղաքացիությունFlag of Ireland.svg Իռլանդիա
Մասնագիտությունդերասանուհի
IMDbID ID 0092961
ԿինոՊոիսկID 1732143

Սառա Լի Բոլդժեր (անգլ.՝ Sarah Lee Bolger, փետրվարի 28, 1991(1991-02-28)[1][2], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի դերասանուհի: Ավելի հայտնի է «Թյուդորներ» ֆիլմում խաղացած արքայադուստր Մերիի դերով և «Սպայդերվիկ. Ժամանակագրություններ» ֆիլմի Մելլորի Գրեյսի դերով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Բոլջերը ծնվել է 1991 թվականի փետրվարի 28-ին՝ մսագործ Դերեկ Բոլջերի և նրա կնոջ Մոնիկայի ընտանիքում[3]: Նա նաև ունի կրտսեր քույր-դերասանուհի Էմման (ծնվել է 1996 թվականի հունվարի 5-ին): Նա ավարտել է Դուբլինի The Young People’s Theatre School և Loreto High School դպրոցները[4]:

2003 թվականին իր քրոջ Էմմայի հետ նկարահանվել է Ջիմ Շերիդանի «Ամերիկայում» ֆիլմում, որտեղ խաղացել է տասամյա Քրիստիի դերը, ով իր քրոջ Արիելի հետ օգնում է ծնողներին փրկվել փլուզումից: 2006 թվականին եղել է Սաբինայի դերի՝ Ալեքս Պետտիֆերի խաղակիցը «Գրոմոբոյ» ֆիլմում: 2008 - 2010 թվականներին նա խաղացել է Հենրիխ 8-րդ թագավորի ավագ աղջկա՝ արքայադուստր Մերիի դերը «Թյուդորներ» հեռուստասերիալում[5]: Նաև 2008 թվականին դուրս է եկել «Սպայդերվիկ. Ժամանակագրություններ» ֆիլմ-ադապտացիան, որտեղ նա խաղում էր Մելլորի Գրեյսի դերը:

2010 թվականի մայիսին Սառան միանում է Լիլի Կոուլի և Սկոթթի Սպիդմենի հետ Մերի Հերրոնի «The Moth Diaries» նախագծին: Նա խաղում էր ուսանող Ռեբեկայի դերը, ով կասկածում է նորեկին (Քոուլ) վապիրիզմում[6]:

2011 թվականին սկսվեց ցուցադրվել նոր Սթիվեն Սփիլբերգի միստիկական սերիալը՝ «Locke & Key», որտեղ նա խաղում էր Ջո Հիլլիի և Սառայի հետ, Կինսի Լոկի դերում'[7]: Նաև պատրաստվում է ռեժիսոր Ֆրանչեսկո Լյուսենթի «Starbright» ֆիլմի նկարահանումներին[8][9], որտեղ Բալջերը պետք է խաղա Պամելայի դերը:


Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 ֆ A Love Divided A Love Divided Էյլին Կոլի
1999 ֆ Գաղտնի հանդիպում A Secret Affair Ելենա Ֆինցջերալդ
2002 ս The World of Tosh The World of Tosh
2003 ֆ Ամերիկայում In America Կրիստի
2004 ս The Clinic The Clinic Ջենի Կուին
2005 ֆ Premonition Premonition Ազուրա/կարճամետրաժ
2005 ֆ Փոխարինված սեր Tara Road / Էննի
2006 ֆ Stardust Stardust Լորեյն Կիգան
2006 ֆ Գրոմոբոյ Stormbreaker Սաբինա Պլեժեր
2008 The Spiderwick Chronicles The Spiderwick Chronicles Մելլորի Գրեյս
2008 ֆ Սպայդերվիկ. Ժամանակագրություն The Spiderwick Chronicles Մելլորի Գրեյս
2009 ֆ Երկաթե խաչ Iron Cross Կաշկա
2010 BioShock 2 BioShock 2 Էլեանոր Լեմբ
2008-2010 ս Թյուդորներ The Tudors Արքայադուստր Մերի
2011 ֆ The Moth Diaries The Moth Diaries Ռեբբեկա
2011 ս Locke & Key Locke & Key Քինսի Լոկ
2012 ֆ Starbright Starbright Պամելա
2012 ֆ Crush Crush Ջուլի
2012 ս Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Ավրորա
2013 ֆ Համբուրիր ինձ Kiss Me Զոի
2013 ֆ Հայտնի ինչպես ես As Cool as I Am Լյուսի
2015 ֆ Լազերային էֆեկտ The Lazarus Effect Եվա
2015 ս Անիմաստ մահերում Into the Badlands Ջեյջ
2016 ս Լրտես Կարտեր Agent Carter Վայոլետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]