Սառա Լալամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Լալամա
Ծնվել էփետրվարի 14, 1993 (31 տարեկան)
ԾննդավայրԱլժիր Կոնստանտինա, Ալժիր
Քաղաքացիություն Ալժիր
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ակտիվ շրջան2013 - առ այսօր

Սառա Լալամա (արաբ․՝ سارة لعلامة‎‎, փետրվարի 14, 1993(1993-02-14), Կոնստանտինա, Ալժիր), ալժիրցի թատրոնի դերասանուհի, որը սկսել է իր թատերական կարիերան Ֆրանսիայում։ Վերապատրաստված լինելով Տուլոնի տարածաշրջանային կոնսերվատորիայում, 2013 թվականին Ալժիրում նա սկսել է իր հեռուստատեսային հաջողակ կարիերան, որտեղ էլ նա հայտնի է դառնում որոշ արտադրություններում իր ներգրավածությամբ։

Հեռուստատեսային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Asrar el madi (2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Լալաման խաղացել է իր առաջին գլխավոր դերը Ալժիրի հեռուստատեսությամբ «Ալժիր 3» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է Ռամադանի ամսում, ինչը դերասանուհուն մեծ հաջողություն բերեց։

Սելամին՝ լինելով ռեժիսոր, քասթինգների միջոցով գտնում է այնպիսի հայտնի ալժիրյան դերասանուհիների, ինչպիսիք են Բայիա Ռաչեդին կամ Սերուտի Ռանիան։ Սառան խաղում է երիտասարդ աղջիկ Նուրհեյնի դերը, ում մեծացրել էր իր մայրը, որն էլ իրենից ինչ-որ մութ գաղտնիք էր պահում։ Այս շարքի շարունակությունը կնկարահանվի առանց Սառայի, ով չէր հրաժարվել աշխատել տվյալ արտադրության հետ, սակայն խիստ զբաղված էր Ֆրանսիայի իր համալսարանի օտար լեզուների դասերով[1]։

La classe (2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շարքը, որը նույնպես թողարկվել է Ռամադանի ընթացքում, Սառան փոխում է ժանրերը և խաղում է կատակերգությունում Միսս Դունիայի՝ անգլերենի ուսուցչի դերը, ում գործընկերը արհեստավոր էր։

Hob fi qafass el itiham (2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Սառա Լալաման ետ է վերադառնում հեռուստատեսություն՝ խաղալու Յամինի դերը՝ այնպիսի հայտնի դերասաններին դեմ առ դեմ կանգնելով, ինչպիսիք են Մոհամեդ Էջայմին, Բայիա Ռաչեդին և այլք։ Եվ կրկին նա ներկայանում է դրամայում, որը պետք է հեռարձակվի «սուրբ ամսվա» ընթացքում առաջին անգամ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]