Սառա Դուտերտե
| Սառա Դուտերտե | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 31, 1978[1] (47 տարեկան) |
| Ծննդավայր | Դավաո, Ֆիլիպիններ[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | կաթոլիկություն |
| Կրթություն | San Pedro College? և San Sebastian College – Recoletos de Manila? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
| Ամուսին | Mans Carpio? |
| Ծնողներ | հայր՝ Ռոդրիգո Դուտերտե[2], մայր՝ Elizabeth Abellana Zimmerman? |
| Զբաղեցրած պաշտոններ | deputy mayor?, Mayor of Davao City?, Mayor of Davao City?, Mayor of Davao City?, Vice President of the Philippines? և Secretary of Education? |
| Կուսակցություն | Hugpong sa Tawong Lungsod?, Hugpong ng Pagbabago?[3] և Lakas–CMD?[3][4] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Mateo Lucas D. Carpio?, Marko Digong D. Carpio?[6] և Mikhaila Maria D. Carpio? |
| Ստորագրություն | |
Սառա Վիսենտա Ցիմերման Դուտերտե-Կարպիո (անգլ.՝ Sara Vicenta Zimmerman Duterte-Carpio ; մայիսի 31, 1978[1], Դավաո, Ֆիլիպիններ[1] ), ֆիլիպինցի քաղաքական գործիչ, Ֆիլիպինների 15-րդ փոխնախագահ (2022֊2025)[7], նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառա Դուտերտեն ծնվել է 1978 թվականի մայիսի 31-ին Դավաոայում, ապագա նախագահ Ռոդրիգո Դուտերտեի և նրա կնոջ՝ Էլիզաբեթ Ցեմիրմանի ընտանիքում:
Նա ստացել է իրավաբանի կրթություն, աշխատել որպես իրավախորհրդատու և փաստաբան[9]: Նրա հայրը, որն այն ժամանակ Դավաոյի քաղաքապետն էր, ցանկանում էր, որ Սառան առաջադրվի փոխքաղաքապետի պաշտոնում, քանի որ մտահոգված էր, որ կոռումպացված քաղաքական գործիչները կգրավեն իշխանությունը և կփչացնեն նրա ժառանգությունը[10]: Նա ընտրվել է Դավաոյի փոխքաղաքապետ 2007 թվականին՝ հավաքելով ավելի մոտ 330․000 ձայն[11]: Այդ պաշտոնում նա աշխատել է հոր հետ մինչև 2010 թվականը, միաժամանակ զբաղեցնելով նաև Ազգային երիտասարդ օրենսդիրների շարժման տարածաշրջանային ղեկավարի պաշտոնը[12]։
2010 թվականին Սառան ընտրվել է Դավաոյի քաղաքապետ՝ դառնալով քաղաքի առաջին կին քաղաքապետը և ընտրվելու պահին ամենաերիտասարդը՝ 31 տարեկան, իսկ մի քանի շաբաթ անց լրացել է նրա 32 տարեկանը[13]։ 2010 թվականի դեկտեմբերի 2-ին նախագահ Բենիգնո Ակինո IIIը Սառային նշանակել է տարածաշրջանի Տարածաշրջանային զարգացման խորհրդի նախագահ։ Նա դարձել է առաջին կինը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը[14]: Դավաոյի մարզի համախառն տարածաշրջանային ներքին արտադրանքը 2011 թվականի 3,9 տոկոսից 2012 թվականին հասել է 7,1 տոկոսի[15]:
2016 թվականին նա երկրորդ անգամ ընտրվել է Դավաոյի քաղաքապետ[16]։
Երեք տարի անց նա կրկին հաղթել է քաղաքապետի ընտրություններում։
2021 թվականին նա դարձել է «Քրիստոնյա-մահմեդական ժողովրդավարներ» կուսակցության առաջնորդը[17]։
2022 թվականին Սառան դարձել է դարձել է Ֆիլիպինների փոխնախագահ և կրթության նախարար[18]: Փոխնախագահական ընտրություններում հաղթելուց հետո նա դարձել է տարիքով ամենաերիտասարդ փոխնախագահը՝ 44 տարեկան[19] և երրորդ կինը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը՝ Մարիա Մակապագալ Առոյոյից և Լենի Ռոբրեդոյից հետո[20]։
Լինելով և՛ փոխնախագահ, և՛ կրթության քարտուղար՝ Սառա Դուտերտեն պատասխանատու էր Ֆիլիպինների բոլոր տարրական կրթության դպրոցներում պարտադիր անհատական պարապմունքների վերսկսման հետագա պլանավորման համար, որոնք դադարեցվել էին 2020 թվականից COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած ռիսկերի պատճառով: Նրա հրահանգով առաջիկա ուսումնական տարում համավարակից պատվաստումը և դպրոցական համազգեստը պարտադիր չէին։ Կրթության նախարարի պաշտոնում նա իրականացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ՝ ուղղված դպրոցական ուսումնական գործընթացի արդիականացմանը[21]: Որպես կրթության նախարար՝ նա իրականացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ՝ ուղղված դպրոցական կրթական գործընթացի արդիականացմանը, 2000 դպրոցներ մուտք են գործել ինտերնետ, և ներդրվել են շարժական համակարգչային լաբորատորիաներ՝ հագեցած Նոթբուքներով, լիցքավորիչներով և Սմարթ հեռուստացույցնեևրով[22]։
2024 թվականի հուլիսի 18-ին Դուտերտեն հրաժարական է տվել կրթության նախարարի պաշտոնից՝ իր պաշտոնը փոխանցելով սենատոր Սոնի Անգարային[23]։
2025 թվականի փետրվարի 5-ին Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատը Սարա Դուտերտեին ենթարկել է իմփիչմենթի։ Նա դարձել է առաջին պաշտոնում գտնվող փոխնախագահը և Ֆիլիպինների պատմության մեջ չորրորդ պաշտոնյան, որը ենթարկվել է իմփիչմենթի[24][25][26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Philippine Statistics Authority — 2013.
- ↑ 2,0 2,1 https://www.reuters.com/world/asia-pacific/five-things-know-about-philippine-president-dutertes-daughter-2021-10-03/
- ↑ 3,0 3,1 https://www.gmanetwork.com/news/news/nation/810541/sara-duterte-joins-lakas-cmd-after-quitting-hugpong/story/
- ↑ https://news.abs-cbn.com/news/05/19/23/sara-duterte-resigns-from-lakas-cmd
- ↑ https://www.tatlerasia.com/people/sara-z-duterte
- ↑ https://www.abs-cbn.com/news/03/02/17/duterte-excited-to-see-stonefish
- ↑ Regine Cabato, Sammy Westfall (2022 թ․ մայիսի 10). «Marcos family once ousted by uprising wins Philippines vote in landslide». Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Is the Philippines ready for another Duterte? // Regine Cabato, Washington Post
- ↑ «21 gentlemen and one lady served as Davao city mayors // Antonio V. Figueroa, Edge Davao». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Tupas, Jeffrey M.; Acac, Rizalene (2007 թ․ հունվարի 1). «Father, daughter team taking shape in Davao City polls». Philippine Daily Inquirer. Davao City: The Philippine Daily Inquirer, Inc. էջ A15. Վերցված է 2024 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Acac, Rizalene; Zuasola, Ferdinand; Dinoy, Orlando; Nawal, Allan (2007 թ․ մայիսի 21). «Duterte, daughter dominate Davao City politics». Philippine Daily Inquirer. The Philippine Daily Inquirer, Inc. էջ A21. Վերցված է 2024 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Carillo, Lovely A. (2010 թ․ օգոստոսի 2). «Sara's new 'centurions'». Edge Davao. Zion Accuprint Publishing Inc. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «2010 Elections: Dutertes Proclaimed as Winners in Davao Polls». Bulatlat (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Sara thanks Aquino for RDC chairmanship». The Durian Post. 2011 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Biography». Office of the Vice President of the Republic of the Philippines. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Biography». Office of the Vice President of the Republic of the Philippines. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Дочь президента Филиппин возглавила одну из политических партий страны // Forbes Kazakhstan». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «1st Cabinet appointment: Marcos Jr taps Sara Duterte as next DepEd chief - POLITIKO» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Duterte-Carpio sworn in as Philippines' 15th vice president». Xinhua News Agency. 2022 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Andrade, Jeannette I.; Aurelio, Julie M. (2022 թ․ մայիսի 26). «Congress proclaims Marcos, Duterte». Philippine Daily Inquirer. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Sevillano, Stephanie (2022 թ․ հուլիսի 18). «Uniforms not required for this coming school year: DepEd». Philippine News Agency. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «'Biyaheng DepEd 2023': A year of prioritizing students' recovery, safety, empowerment». Manila Bulletin (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Servallos, Neil Jayson. «Angara takes over DepEd». Philstar.com. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Палата представителей Филиппин объявила импичмент вице-президенту
- ↑ «House impeaches VP Sara Duterte». ABS-CBN[en]. 2025 թ․ փետրվարի 5. Վերցված է 2025 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Philippine House impeaches Vice President Sara Duterte». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Philippine House impeaches Vice President Sara Duterte
- [https://www.pna.gov.ph/articles/1215033 VP Sara: Educ efforts in place to improve future PISA results
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Դուտերտե» հոդվածին։ |
| ||||||||||