Սառա Բուհադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սառա Բուհադի
ֆր.՝ Sarah Bouhaddi
20130929 - PSG-Lyon 135.jpg
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 17, 1986(1986-10-17)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Կանն
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ

Սառա Բուհադի (հոկտեմբերի 17, 1986(1986-10-17)[1], Կանն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը ներկայումս խաղում է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնության (Կանանց դիվիզիոն 1) Օլիմպիկ Լիոն կանանց ֆուտբոլային ակումբում: Նա խաղում է որպես դարպասապահ և Ֆրանսիայի կանանց ազգային հավաքականի անդամ է, որտեղ առաջին խաղն ունեցել է 2004 թվականին: Նախքան ծնկի վնասվածք ստանալը նա Ֆրանսիայի թիվ մեկ դարպասապահն էր, սակայն 2011 թվականին նա նորից զբաղեցնում է իր դիրքը 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերից առաջ:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուհադին նախկինում հանդես է եկել Մ-19 հավաքականում, օգնելով Ֆրանսիային հաղթել ՈՒԵՖԱ-ի Մ-19 կանանց առաջնությունում՝ պարտության մատնելով Գերմանիայի հավաքականին: Նա հավաքականի անչափահաս անդամներից մեկն էր և, չնայած նա դեռ 17 տարեկան էր, նշանակվել է մեկնարկային դարպասապահ: Խմբային էտապի փուլում խաղալուց հետո Բուհադին կիսաեզրափակչում երկու մաքուր թերթ (shutout, clean sheet) է արձանագրել Անգլիայի կանանց հավաքականի հետ խաղում և եզրափակչում Նորվեգիայի հետ խաղում: Բուհադին նորից ընտրվել է ՈՒԵՖԱ-ի 2005 թվականի կանանց Մ-19 առաջնության համար և օգնել է իր ազգին կրկին հասնելու եզրափակիչ, սակայն տիտղոսակիր չի դարձել Ռուսաստանի հետ խաղում տասնմեկ մետրանոց հարվածներում 5–6 հաշվով պարտվելու պատճառով: Հաջորդ տարի նա խաղացել է ՖԻՖԱ-ի 2006 թվականի Մ-20 կանանց առաջնությունում՝ օգնելով Ֆրանսիային հասնելու քառորդ եզրափակիչ, մինչև Հյուսիսային Կորեայի հետ խաղում պարտությունը:

2004 թվականի փետրվարի 21-ին Բուհադին խաղացել է իր առաջին ավագ միջազգային խաղը Շոտլանդիայի հավաքականի հետ ընկերական պայքարում՝ 21 րոպե հանդես գալով որպես փոխարինող: Չնայած ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2005-ի համար ՈՒԵՖԱ-ի 2005 թվականի որակավորման փուլի ընթացքում նա ոչ մի գավաթ չի նվաճել, այնուամենայնիվ մարզիչ Էլիզաբեթ Լուիզելի կողմից ընտրվել է որպես մեկնարկային դարպասապահ: Մրցաշրջանում Ֆրանսիան պարտություն է կրել Խմբային էտապի փուլում գոլերի թվի տարբերությամբ, որտեղ Բուհադին խաղացել է բոլոր երեք խաղերում՝ ընդունելով հինգ գոլ: Մրցաշրջանի արդյունքում Բուհադին ճանաչվել է որպես թիվ մեկ դարպասապահ և մասնակցել է հավաքականի՝ ՖԻՖԱ-ի 2007 թվականի կանանց աշխարհի գավաթի որակավորման բոլոր խաղերի, որտեղ Ֆրանսիան չի կարողացել անցնել որակավորումը:


Նա իր երկրորդ միջազգային կարևոր մրցաշրջանն ունեցել է նոր մարզիչ Բրունո Բինիի կողմից ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2009-ին մասնակցելու համար ընտրվելուց հետո, որտեղ Ֆրանսիան հասավ մինչև քառորդ եզրափակիչ՝ Նիդեռլանդների հետ խաղում 4–5 հաշվով պարտվելով տասնմեկ մետրանոց հարվածներով: Ծնկի վնասվածքի պատճառով նա բաց է թողել ՖԻՖԱ-ի 2011 թվականի կանանց գավաթի համար ՖԻՖԱ-ի 2011 թվականի որակավորման համար Ֆրանսիայի խաղերի մեծ մասը:

Բուհադին ներկայացրել է Ֆրանսիան 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում՝ խաղալով Ֆրանսիայի բոլոր խաղերում, որտեղ հասել են չորրորդ տեղը[2]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուհադին (բաց կապույտով) ՈՒԵՖԱ-ի 2018 թվականի կանանց առաջնության լիգայի եզրափակչից հետո Լիոնի թիմակիցների հետ հաղթանակը տոնելիս
Լիոն

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուհադին Լիոնի կազմում խաղալիս, 2013 թվական

2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[6]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային Ընդամենը
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Կլերֆոնտենի ֆուտբոլի ուսուցման ազգային կենտրոն 2002–03 21 0 21 0
2003–04 17 0 17 0
Ընդամենը 38 0 38 0
Թուլուզ 2005–06 22 0 22 0
Ընդամենը 22 0 22 0
Juvisy 2006–07 18 0 1 0 19 0
2007–08 16 0 3 0 19 0
2008–09 12 0 3 0 15 0
Ընդամենը 46 0 6 0 1 0 53 0
Լիոն 2009–10 7 0 3 0 2 0 12 0
2010–11 14 0 3 0 9 0 26 0
2011–12 19 0 3 0 7 0 29 0
2012–13 18 0 5 0 8 0 31 0
2013–14 20 0 3 0 4 0 27 0
2014–15 18 1 3 0 3 0 24 1
2015–16 8 0 4 0 5 0 17 0
Ընդամենը 104 1 24 0 38 0 166 1
Ընդամենը կարիերայում 210 1 30 0 39 0 279 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna — 2010.
  2. «Sarah Bouhaddi Bio, Stats, and Results»։ Olympics at Sports-Reference.com։ Վերցված է 10 May 2016 
  3. «Former Results»։ IFFHS։ Վերցված է 13 January 2016 
  4. «THE IFFHS WOMEN WORLD TEAM 2017»։ IFFHS.de։ 12 December 2017։ Վերցված է 12 December 2017 
  5. «IFFHS AWARDS - THE WOMEN WORLD TEAM 2018»։ IFFHS.de։ 1 December 2018։ Վերցված է 5 December 2018 
  6. «Sarah Bouhaddi» (French)։ Վերցված է 18 September 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

) footofeminin.fr-ում