Սառա Աարոնսոն
Սառա Աարոնսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 6, 1890[1] կամ հունվարի 5, 1890 |
Ծննդավայր | Զիխրոն Յաակով, Հայֆայի մարզ, Իսրայել |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1917[2] (27 տարեկան) |
Մահվան վայր | Զիխրոն Յաակով, Հայֆայի մարզ, Իսրայել |
Գերեզման | Զիխրոն Յաակով |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հետախույզ |
![]() |
Սառա Աարոնսոն (հունվարի 6, 1890[1] կամ հունվարի 5, 1890, Զիխրոն Յաակով, Հայֆայի մարզ, Իսրայել - հոկտեմբերի 9, 1917[2], Զիխրոն Յաակով, Հայֆայի մարզ, Իսրայել), Նիլիի անդամ, Հրեա լրտեսների խումբ, որոնք աշխատում էին Մեծ Բրիտանիայի համար Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[3]։ Երբեմն նրան անվանում են «Նիլիի հերոսուհի»[4]։
Հայտնի բուսաբան Ահարոն Աարոնսոնի քույրը։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառա Աարոնսոնը ծնվել է և մահացել Իսրայելի Զիխրոն Յակով քաղաքում, որը այն ժամանակ հանդիսանում էր Օսմանյան կայսրության մաս։ Նա որոշ ժամանակ ապրել է Կոստանդնուպոլիսում մինչև 1915 թվականը, երբ դեկտեմբերին Սառան վերադարձավ հայրենի քաղաք, որպեսզի խուսափի անցանկալի ամուսնությունից։
Լրտես դառնալու որոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստանդնուպոլիսից Հայֆա ուղևորության ժամանակ Աարոնսոնը ականատես է եղել Հայոց Ցեղասպանությանը։ Իր վկայությունների ժամանակ նա պատմել է հարյուրավոր տղամարդկանց, կանանց ու երեխաների դիակների մասին, խոշտանգված հայերի գնացքներով տեղափոխման, մոտ 5000 հայերի կոտորածի, նրանց մարմինների խոշտանգումների և այրման մասին[5]։ Նրա ճանապարհորդությունից հետո հայերի մասին ցանկացած ակնարկ նրան հասցնում էր հիստերիայի[5]։ Համաձայն Խայմ Հերցոգի, Աարոնսոնը որոշել է օգնել բրիտանական զինված ուժերին այն բանից հետո, երբ նա վկա է դարձել Հայոց Ցեղասպանության Օսմանական Անատոլիայում[6]։
Լրտեսական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Աարոնսոնը, նրա եղբայրները և քույրը, Աարոնը, Ալեքսը և Ռեբեկան, ինչպես նաև նրանց ընկեր Աբսալոմ Ֆեյնբերգը ստեղծեցին և ղեկավարել են Նիլի լրտեսական կազմակերպությունը։ Աարոնսոնը վերահսկում էր լրտեղների աշխատանքները և փոխանցում էր տեղեկությունները բրիտանական գործակալներին։ Աարոն Աարոնսոնի բացակայության դեպքում Սառան ստանձնում էր կազմակերպության կառավարումը Պաղեստինում։ Երբեմն նա ճանապարհորդում էր Օսմանական կայսրության տարածքում և անձամբ հասցնում էր հավաքված տեղեկությունները բրիտանացիների կողմից վերահսկվող Եգիպտոս։ Ի վերջո նա վերադառնում է Զիխրոն Յակով և շարունակում Նիլիում իր գործունեությունը։
Բացահայտումը և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
1917 թվականի սեպտեմբերին ոստիկանները բռնում են աղավնուն, որի միջոցով Սառան տեղեկություններ էր փոխանցում բրիտանացիներին, և վերծանեցին Նիլիի հաղորդակցման կոդը։ Հոկտեմբերին օսմանյան զինված ուժերը շրջապատեցի Զիխրոն Յակովը և ձերբակալեցին մի շարք մարդկանց, այդ թվում նաև Աարոնսոնին։ Չորս օր շարունակվող կտտանքներից հետո, Աարոնսոնը հաջողացնում է գտնել ատրճանակ և ինքնասպան է լինում[7][8]։
Իր վերջին նամակում նա հույս է հայտնել, որ Նիլիի գործունեությունը կմոտեցնի Հրեաների համար տան ձեռք բերումը Էրեց Իսրայելում։
Ինքնասպանության վերաբերյալ հրեաների տեսանկյան պատճառով Աարոնսոնին արգելվել է թաղել Հրեական գերեզմանոց։ Այնուամենայնիվ նրա դին թաղվել է հրեական գերեզմանոցում, սակայն շրջապատվել է ցանկապատով, որը խորհրդանշում էր նրա գերեզմանի անջատ լինելը շրջապատող սուրբ հողից։ Աարոնսոնի մայրը մահից հետո կտակել է թաղել իրեն իր դստեր մոտ, ինչի պատճառով էլ գերեզմանի ցանկապատը մեծացվել է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 סיפור חייה
- ↑ 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Sarah_Aaronsohn
- ↑ Սառա Աարոնսոն (Հրեական վիրտուալ գրադարան, հիմնվելով Սիոնիզմի և Իսրայելի նոր հանրագիտարանի նյութերի վրա, խմբ. Ջոֆրի Վիգոդեր, Ասոշիեյթեդ Յունիվերսիթի Փրեսս)
- ↑ Հերցոգ Խայմ (1989)։ Իսրայելի հերոսները։ Բոստոն: Լիթլ Բրաուն։ ISBN 0-316-35901-7
- ↑ 5,0 5,1 Բարտով, Մակ Օմեր, Ֆիլիս (2001)։ In God's Name: Genocide and Religion in the Twentieth Century։ Berghahn Books։ էջեր 274–275։ ISBN 1-57181-214-8
- ↑ «Armenian Genocide Research - The First World War : A Complete History»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2014-04-08
- ↑ Auron, Yair. The Banality of Indifference. 2001, page 179-80
- ↑ Kahana, Ephraim. Historical dictionary of Israeli intelligence. 2006, page xix
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (Եբրայերեն) שרה אהרנסון Sarah Aaronsohn (izkor.gov.il)
- Prof. Billie Melman, Sarah Aaronsohn (Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia, Jewish Women's Archive)
- Biography on MyJewishLearning.com
|
- Հունվարի 6 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Հունվարի 5 ծնունդներ
- Հոկտեմբերի 9 մահեր
- 1917 մահեր
- Իսրայելում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կին լրտեսներ
- Հրեաներն Օսմանյան կայսրությունում
- Միացյալ Թագավորության լրտեսները Առաջին Համաշխարհային պատերազմում
- Առաջին համաշխարհային պատերազմ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- Օսմանյան կայսրության անձինք