Էմիլիանո Սապատա (օգոստոսի 8 , 1879 (1879-08-08 ) [1] [2] [3] , Anenecuilco , Ayala Municipality , Մորելոս , Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 10 , 1919 (1919-04-10 ) [4] [1] [2] […] , Մորելոս , Մեքսիկայի Միացյալ Նահանգներ ), 1910 -1917 թվականների մեքսիկական հեղափոխության գործիչ։ Ծագումով գյուղացի։ Հեղափոխության ժամանակ գլխավորել է երկրի կենտրոնում և հարավում ծավալված գյուղացիական շարժումը։ Սապատայի գլխավորությամբ հեղափոխականների մի խումբ մշակել է ագրարային ծրագիր՝ «Այալայի պլան», որը նախատեսում էր խոշոր հողատիրության վերացում՝ փրկագնով հողը գյուղացիներին տալով։ 1914 թվականի դեկտեմբերից 1915 թվականի հուլիսը (ընդհատումներով) Սապատայի և Ֆ․ Վիչյայի ջոկատները գրավել են Մեխիկո մայրաքաղաքը ։ Գյուղացիական շարժման ճնշման տակ 1917 թվականի մեքսիկական սահմանադրության մեջ մտցվել են գյուղացիության շահերն արտահայտող մի շարք կետեր։ Սապատան ողջունել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ։ Սպանվել է իշխանությունների կազմակերպած պրովոկացիայի հետևանքով։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon (նորվ.) — 1978.
↑ 3,0 3,1 Brozović D. , Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — Leksikografski zavod Miroslav Krleža , 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
↑ 4,0 4,1 4,2 Сапата Эмилиано // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 185 )։
Բառարաններ և հանրագիտարաններ