Սաութուեսթ (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաութուեսթ ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Տեղագրություն Ավստրալիա Ավստրալիա, Թասմանիա, Հոբարթ
Կոորդինատներ 42°50′01″ հս․ լ. 146°08′58″ ամ. ե. / 42.83361° հս․. լ. 146.14944° ավ. ե. / 42.83361; 146.14944
Տարածք 6182.67 քառ.կմ
Հիմնադրված է 1955

Սաութուեսթ(անգլ.՝ Southwest National Park), ազգային պարկ Թասմանիայի հարավ–արևմտյան մասում՝ Հոբարթից 90 կմ արևմուտք։

1955 թվականին ստեղծվեց Լեյք–Պեդդեր ազգային պարկը, որը ներառում էր Պեդդեր լիճը և նրան հարակից տարածքը։ 1970–ական թվականներին մի քանի պատնեշների կառուցումից հետո հեղեղվեց ավելի մեծ տարածք, որի հետևանքով լճի փոխարեն առաջացավ ջրամբար։

Այսօր Սաութուեսթ ազգային պարկի տարածքը ընդլայնվել է մինչև ափը և զբաղեցնում է 6182 կմ² տարածք։ Չնայած, որ մարդիկ այստեղ ապրել են շուրջ 25 տարի առաջ, բնությունը մինչ օրս ենթարկվում է մարդու ազդեցությանը։ Ազգային այգու լանդշաֆտում քիչ են անտառները, գերակշռում են տափաստանները։ Ազգային պարկում ապրում են ոսկեփոր թութակները, որոնց թիվը հասնում է 150–200–ի։ Այգու բուսականությունը բնորոշ է կղզիների բուսականությանը։

Հյուսիս–արևելքում գտնվում են Ստիքսյան և Վերին Ֆլորենտինյան հովիտները, որտեղ գերակշռում են նախնադարյան անտառները։ Կղզու կազմի մեջ են մտնում Թասմանիայի հարավային ափի մոտ գտնվող փոքր կղզիները՝ Մաթսայկերը, Դե–Վիտտոն, Ֆլաթ–Ուիթչը, Լուիզան և այլն։

Bathurst Range - Melaleuca.jpg
Lake Pedder From Mt Eliza.jpg

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]