Սաութենդ-օն-Սի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սաութենդ
Քաղաք և յունիտար միավոր
Սաութենդ-օն-Սի
Southend-on-Sea
Զինանշան
Arms-southend.jpg

Southend aerial 220608.jpg
Կոորդինատներ: 51°32′12″ հս․ լ. 0°42′53″ ավ. ե. / 51.53667° հս․. լ. 0.71472° ավ. ե. / 51.53667; 0.71472
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կոմսություն Էսեքս
Շրջան Արևելյան Անգլիա
Մակերես 41,76 կմ²
Բնակչություն 159,3 հազար մարդ (2006)
Ժամային գոտի UTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ 01244
Փոստային ինդեքսներ SS1, SS2, SS22, SS3 և SS99
Պաշտոնական կայք southend.gov.uk
##Սաութենդ-օն-Սի (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
##Սաութենդ-օն-Սի (Էսեքս)
Red pog.png

Սաութենդ-օն-Սի (անգլ.՝ Southend-on-Sea), քաղաք և յունիտար միավոր Էսսեքս (Արևելյան Անգլիա շրջան) արարողակարգային կոմսությունում։ Բնակչությունը 159,3 հազար մարդ (2006

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում լինելով Պրիտտվել գյուղի հարավային մասում, Սաութենդ-օն-Սին Գեորգի ժամանակներում դարձավ ծովային հանգստավայր։ Լոնդոնի հետ մոտ լինելը և երկաթուղային հասանելիությունը պատճառ դարձավ, որ քաղաքը հիմնվեց զբոսաշրջության վրա։

1892 թվականից Սաութենդը ունի բորո պատվավոր կարգավիճակը։

1933 թվականին Սաութենդ քաղաք-կոմսության սահմանները ներառեցին Շոբերինեսս քաղաքը և հարևան Ռոչֆորդ երկրամասի մաս։

Ծովային հանգստավայրի ժողովրդականության մարելուց, 1960-ական թվականներից քաղաքի կենտրոնի մեծ մասը օգտագործվում է արևտրային նպատակներով։ Տեղական տնտեսությունը բարձրացնելու համար Սաութենդում բացվեց Էսսեքսի համալսարանը (University of Essex)։

Քաղաքի սահմաններում կա ինը երկաթուղային կայարան, ապահովելով Լոնդոնի հետ կապը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաութենդ-օն-Սի յունիտար միավորը զբաղեցնում է 41,76 կմ² տարածք, հարակից է Թեմզա գետի հարավային գետաբերանին, սահմանակից է Էսսեքս կոմսությանը։

Բնակուչթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաութենդ-օն-Սի յունիտար միավորի տարածքում ապրում է 160 257 մարդ, բնակչության քանակով 107-րդ երկրամասը Անգլիայում (2010 թվական), բնակչության միջին խտությանը 3 838 մարդ/կմ²։

Բացի սեփական Սաութենդ քաղաքից յունիտար միավորի սահմաններում մտնում է Լի-օն-Սի քաղաքը 20 000 բնակչությամբ և Ուեստկլիֆֆ-օն-Սի քաղաքը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաութենդը մտնում է «Thames Gateway» տնտեսական մասում։ Երկրամասի մեջ մտնում է մեծաքանակ չմշաված հող, որոնք նախկինում օգտագործվել են արդյունաբերության և առևտրի համար, և պիտանի է հետագայի օգտագործման համար։