Jump to content

Սաշա Ստրունին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաշա Ստրունին
Բնօրինակ անունլեհ.՝ Aleksandra Igoriewna Strunina
Նաև հայտնի է որպեսSasha Strunin և Alexandra Strunin
Ծնվել էհոկտեմբերի 27, 1989(1989-10-27)[1] (36 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Լեհաստան
Ժանրերփոփ և ջազ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և մոդել
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլSony Music
ԿրթությունMagdalena Abakanowicz University of the Arts Poznań?
ԱնդամակցությունThe Jet Set?
 Sasha Strunin Վիքիպահեստում

Ալեքսանդրա Իգորևնա Ստրունինա (լեհ.՝ Aleksandra Igoriewna Strunina, հանդես է գալիս Sasha Strunin, Alexandra Strunin բեմական անուններով. հոկտեմբերի 27, 1989(1989-10-27)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս-ուկրաինական ծագումով լեհ երգչուհի, դերասանուհի և ֆոտոմոդել (ունի նաև լեհական ու բելառուսական արմատներ[3][4][5]):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 27-ին Լենինգրադում՝ օպերային երգիչների ընտանիքում. Իգոր Ստրունինի և բնիկ ուկրաինուհի Վիտա Նիկոլաենկոյի միակ զավակն է[6]։ Մինչև 1992 թվականը ապրել է Ուկրաինայում՝ մորական տատի մոտ։ 1991 թվականին նրա ծնողները պայմանագիր կնքեցին Պոզնանի Մեծ թատրոնի հետ և մեկ տարի անց դստերն իրենց հետ տարան Լեհաստան, որտեղ էլ նա ավարտեց թիվ 22 գիմնազիան[7], IV Private ավագ դպրոցն[8][9][10] ու երաժշտական ​​դպրոցի դաշնամուրի դասարանը։

2003 թվականին Ալեքսանդրան հաղթեց Բժեգում անցկացված անգլալեզու երգի փառատոնում։ 2004 թվականին մասնակցեց հեռուստատեսային «Idol» երգչային ռեալիթի շոուի (բրիտանական Pop Idol-ի լեհական տարբերակը) 4-րդ եթերաշրջանին, հասավ կիսաեզրափակիչ[11]:

2005 թվականին անդամագրվեց նորաստեղծ The Jet Set երաժշտախմբին, որի հետ, որպես առաջատար վոկալիստ[12], համագործակցեց մինչև 2009 թվականը։ Ընդ որում՝ այդ խմբի հետ 2007 թվականին ներկայացրեց Լեհաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում[13]: 2007 թվականի վերջերին անցավ «Առաջին լուսնային գիշերը» (Pierwsza księżycowa noc) ֆիլմի քասթինգը, 2008 թվականի մարտին էլ մասնակցեց «Մեծ եղբայր» (Big Brother) ռեալիթի շոուի հինգերորդ եթերաշրջանին։

2009 թվականի հունվարի 1-ին The Jet Set-ը լուծարվեց, և Ալեքսանդրան ձեռնամուխ եղավ մենակատարի կարիերա ստեղծելուն։ 2010 թվականի մայիսի 17-ից, սկսած 1112-րդ դրվագից, նկարահանվեց «Առաջին սեր» (Pierwsza miłość) սերիալում՝ երգչուհի Կալինա Սվիետոչովսկայի դերում[14]։ 2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնակցեց «Պարահրապարակի արքաներ» (Królowie Densfloru) պարային մրցույթ-շոուի առաջին եթերաշրջանին, վերջնարդյունքում զբաղեցրեց հինգերորդ տեղը[15]։

Ներկայումս նա սովորում է Պոզնանի արվեստի համալսարանի լուսանկարչության ֆակուլտետում[16]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 18-ին Սաշան Հռոմում նշանվել է երաժշտական պրոդյուսեր Մարեկ Պյոտր Շումսկու հետ[17][18]:

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

(The Jet Set երաժշտախմբի կազմում).

(սոլո).

(The Jet Set երաժշտախմբի կազմում).

  • 2006 How Many People
  • 2006 Just Call Me
  • 2007 Time to Party
  • 2008 The Beat of Your Heart

(սոլո).

  • 2009 Emely (при участии Дэнни Сауседо)
  • 2009 To nic kiedy płyną łzy
  • 2009 Zaczaruj mnie ostatni raz
  • 2010 Muzyki moc (ВИВА и друзья երաժշտախմբի մասնակցությամբ)
  • 2011 Game Over
  • 2013 Stranger
  • 2016 Woman in Black

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «GRUPA FINAŁOWA». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  3. Gzyl, Paweł (2017 թ․ մարտի 10). «Sasha Strunin, kobieta w czerni: płynie w niej polska i rosyjska krew» (Polish). Gazeta Krakowska. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «The Jet Set: Biografia». muzyka.interia.pl (Polish). 2015 թ․ ապրիլի 1.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «BIOGRAFIA». iamsasha.eu (Polish). 2017 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Александра Струнина». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  7. Կաղապար:Cite IV Privateweb
  8. «Sasha – Sasha Strunin». muzyka.wp.pl (Polish). 2013 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 4.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Rozmowa z Sashą, poznanianką, która będzie reprezentowała Polskę w konkursie Eurowizji» (Polish). poznan.wyborcza.pl. 2016 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Sasha Strunin – Biografia». filmweb.pl (Polish). 2016 թ․ սեպտեմբերի 12.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Wywiad z Sashą Strunin/Łukasz Garbol, Marcin Szostek». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  12. «The Jet Set». rmf.fm (Polish). 2013 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «The Jet Set pojedzie na Eurowizję!». muzyka.onet.pl (Polish). 2013 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Sasha Strunin». filmpolski.pl (Polish). 2017 թ․ հունվարի 17.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Sasha nagrała płytę z pomocą Michaela Jacksona». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  16. «Galeria Spokojna zachłyśnięta Podświadomością zdarzeń». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  17. «Post na osi czasu Sashy Strunin w serwisie Facebook». facebook.com (English).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Nowakowska, Kasia (2017 թ․ հունվարի 12). «Sasha Strunin wraca na scenę. "Miałam wrażenie, że oszukuję publiczność». weekend.gazeta.pl (Polish). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 17.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշա Ստրունին» հոդվածին։