Սաշա Չաջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Սաշա Չաջո
Saša Čađo
Իստանբուլ
Ակումբ Իստանբուլ
Դիրքը Հարձակվող պաշտպան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 1989(1989-07-13) (29 տարեկան)
Ծննդավայր Սարաևո, ՀՍՖՀ
Ազգություն սերբ
Հասակ 178 սմ
Կարիերայի պատմություն
  • Բոսնիա և Հերցեգովինա Մլադի Կրաիշնիկ (Բանյա Լուկա) (2006-2007)
  • Բոսնիա և Հերցեգովինա Ժելեզնիչար (Սարաևո) (2007-2009)
  • Սերբիա Խեմոֆարմ (2009-2012)
  • Սերբիա Պարտիզան (2012-2013)
  • Ռումինիա Ալբա Յուլյա (2013-2014)
  • Թուրքիա Չանիկ Բելեդիա (2014-2015)
  • Թուրքիա Իստանբուլ (2015-սյժմ)
Մեդալներ
Եվրոպայի առաջնություն
Ոսկի Հունգարիա/Ռումինիա 2015

Սաշա Չաջո (սերբ.՝ Саша Чађо, հուլիսի 13, 1989(1989-07-13), Սարաևո, ՀՍՖՀ), սերբ բասկետբոլիստուհի, ով խաղում է հարձակվող պաշտպանի դիրքում։ Հանդես է գալիս թուրքական «Իստանբուլ» ակումբում (Թուրքական լիգա)։ 2015 թվականին Սերբիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաշա Չաջոն իր պրոֆեսիոնալ մարզական կարիերան սկսել է 2006 թվականին Բանյա Լուկայի «Մլադի Կրաիշնիկ» բասկետբոլի ակումբում, որի կազմում հաղթել է Սերբական Հանրապետության գավաթի առաջնությունում։ Հետագայում նա խաղացել է Սարաևոյի «Ժելեզնիչար» ակումբում՝ երկու անգամ դառնալով Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն և մեկ անգամ հաղթելով Բոսնիա և Հերցեգովինայի գավաթի առաջնությունում։ 2009 թվականին Սաշա Չուջան տեղափոխվել է Սերբիայի լիգայի «Խեմոֆարմ» ակումբ (ներկայում՝ «Վրշաց»), որի կազմում երկու անգամ հաղթել է Սերբիայի գավաթի (Միլան Ցիգ Վասոևիչի գավաթ) առաջնությունում 2010 և 2012 թվականներին։ 2013 թվականին «Պարտիզան» ակումբի կազմում Սաշա Չոջան հաղթել է Սերբիայի առաջնությունում, Սերբիայի գավաթի առաջնությունում և Բասկետբոլի կանանց միջազգային լիգայում։ 2013/2014 մրցաշրջանը Սաշա Չոջան անցկացրել է ռումինական «Ալբա Յուլյա» ակումբում, 2014/2015 մրցաշրջանը՝ թուրքական «Չանիկ Բելեդիե» ակումբում, իսկ 2015 թվականից հետո խաղում է թուրքական «Իստանբուլ Յունիվերսիտեսի» ակումբի կազմում։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաշա Չաջոն հրավիրվել է խաղալու Բոսնիա և Հերցեգովինայի, սակայն նա որոշել է խաղալ Սերբիայի հավաքականում։ 2013 թվականին Սաշա Չոջան Սերբիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, ինչը եղել է նրա առաջին մասնակցություն խոշոր մրցություններին։ Այդ առաջնության շրջանակներում Սերբիայի հավաքականն անցկացրել է ինը հանդիպում, որոնց ընթացքում Սաշա Չոջան հավաքել է 33 միավոր (դրանից 11 միավորը նա հավաքել է Թուրքիայի հավաքականի, իսկ 10 միավորը՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում), կատարել է 18 նետում և արժանացել 18 անհատական նկատողության[1]: 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Սերբիայի հավաքականը հասել է մինչև քառորդ եզրափակիչ. Սաշա Չոջան մասնակցել է 7 խաղերից վեցին և հավաքել 22 միավոր (վեցական միավոր է վաստակել Չինաստանի, Թուրքիայի ու Անգոլայի հավաքականների դեմ խաղերում), կատարել 10 նետում և արժանացել 11 անհատական նկատողության[2]:

Սերբիայի հավաքականի համար հաղթական դարձած 2015 թվականի Եվրոպայի առաջնությունում Սաշա Չոջան մասնակցել է 10 խաղերից վեցին՝ չխաղալով վերջին վեց հանդիպումներում։ Այդ առաջնությունում նա վաստակել է մեկ միավոր Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում, կատարել 7 նետում և արժանացել 7 անհատական նկատողության[3]: Դա Եվրոպայի բասկետբոլի կանանց առաջնությունում Սերբիայի հավաքականի առաջին հաղթանակ էր, ինչի շնորհիվ նրանք իրավունք ստացան մասնակցելու 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Ամառային օլիմպիական խաղերին, որ առաջինն է Սերբիայի բասկետբոլի կանանց հավաքականի պատմության մեջ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]