Սան Ֆրանցիսկո (ֆիլմ)
Սան Ֆրանցիսկո (անգլ.՝ San Francisco), 1936 թվականի երաժշտական մելոդրամա[7]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի իրադարձությունները սկսվում են ապրիլի 18-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից առաջ՝ 1906 թվականի ամանորի գիշերը Սան Ֆրանցիսկոյում։ «Paradise Cafe» գիշերային ակումբի ցինիկ սեփականատեր Բլեքի Նորթոնին դիմում է աշխատանք փնտրող գյուղացի քահանայի դուստր՝ Մերի Բլեյքը, որը սկսնակ երգչուհի էր և երազում էր երգել օպերայում[8]։ Լսելով, թե ինչպես է աղջիկը երգում, Բլեքին Մերիի հետ երկու տարով պայմանագիր է կնքում։ Շուտով երգչուհու տաղանդը գրավում է օպերային թատրոնի սեփականատեր Ջեք Բերլիի ուշադրությունը։ Նա Մերիին հրավիրում է լսումների, սակայն Բլեքին հրաժարվում է աղջկան բաց թողնել։
Երեկույթներից մեկի ժամանակ Բլեքին ուղարկում է Մերիին երգելու իր ընկերոջ՝ Թիմ Մալինի եկեղեցական երգչախմբում։ Քահանան աղջկան պատմում է իր գործատուի մանկության մասին և հույս հայտնում, որ մի օր Բլեքին կփոխվի դեպի լավը։ Այնուհետև Բերլին նոր փորձ է ձեռնարկում Մերիին իր մոտ բերելու համար։ Այս անգամ Բլեքին աղջկան ընտրության իրավունք է տալիս։ Մերին մնում է ակումբում հավատարմության զգացումից ելնելով։ Հենց նույն օրը Բլեքին խոստովանում է, որ համակրում է Մերիին և աղջիկը հասկանալով, որ ինքը Բլեքիի համար հերթական խաղալիքն է՝ գնում է թատրոն Բերլիի մոտ։
Անցնում է որոշ ժամանակ։ Մերիի առաջնաելույթի օրը Բլեքին հայտնվում է թատրոնում աղջկան բռնի ուժով այն տեղից հեռացնելու մտադրությամբ, քանի որ նա նախկինի պես կապված է նրա հետ պայմանագրի կետերով, սակայն Մերիի երգն այնքան է հուզում նրան, որ չի համարձակվում խափանել ելույթը։ Պիեսի ավարտից հետո Բլեքին մոտենում է Մերիին։ Աղջիկը խոստովանում է, որ նույնպես անտարբեր չէ Բլեքիի նկատմամբ, և, Բլեքին օգտվելով առիթից համոզում է նրան վերադառնալ ակումբ։ Գիշերը, երբ Մերին պատրաստվում է բեմ դուրս գալ նոր և չափազանց բաց հագուստով, ակումբում հայտնվում է քահանան։ Նա մեղադրում է Բլեքիին, որ վերջինս խաղում է աղջկա զգացմունքներով և շահագործում նրան։ Այն բանից հետո, երբ Բլեքին հարվածում է քահանային, Մերին վերջինի հետ հեռանում է ակումբից։
Ժամանակ անց Բերլին Մերիին ամուսնության առաջարկ է անում և աղջիկն ընդունում է այն։ Ցանկանալով վերջնականապես տապալել Բլեքիին՝ Բերլին փորձում է հասնել նրան, որ խլեն ալկոհոլային խմիչքի վաճառքի արտոնագիրը։ Ոստիկանությունը ներխուժում է ակումբ և ձերբակալում Բլեքիի մոտ ելույթ ունեցող աղջիկներին։ Դա տեղի է ունենում «ճտի գնդակ» մրցույթից առաջ, որտեղ ակումբների սեփականատերերը ներկայացնում են իրենց լավագույն համարները։ Բլեքին գումարի կարիք ունենալով, պատրաստվում էր հաղթել այդ անգամ, սակայն հիմա, երբ նրա թատերախումբը հայտնվել էր բանտում, այդ մասին խոսք լինել չէր կարող։ Մերին հասկանալով, որ իր փեսացուն մեղավոր է Բլեքիի փլուզման մեջ որոշում է փրկել իր սիրելիին՝ ելույթ ունենալով «Paradise» սրճարանում և վերջիվերջո նրան հաղթանակ է բերում։ Սակայն Բլեքին հպարտությունից ելնելով հրաժարվում է վերցնել մրցանակը։ Նվաստացած Մերին պատրաստվում է հեռանալ, սակայն այդ պահին Սան Ֆրանցիսկոյում երկրաշարժ է սկսվում։ Այս քաոսում Մերին և Բլեքին կորցնում են միմյանց տեսադաշտից և մի քանի րոպե անց քաղաքը վերածվում է ավերակների։ Բլեքին օր ու գիշեր թափառում է ավերված քաղաքում և փորձում գտնել իր սիրելիին։ Քահանա Մալլին հուսահատված Բլեքիին տանում է ճամբար, որտեղ տեղակայված են առանց տանիքի մնացած բնակիչները։ Բլեքին ճամբարում հրաշալի ձայն լսելով, հասկանում է, որ Մերին կենդանի է, որից հետո սիրահարները վերամիավորվում են։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այս ֆիլմի մի քանի տեսարաններ բեմադրել է Հոլիվուդի վետերան Դ.Վ. Գրիֆիտը։ Սակայն նրա անունը չի հայտնվել տիտրերում։
- Ավագ քույր Ջանեթ Մաքդոնալդը MGM-ի հետ պայմանագիր կնքելուց հետո իր անունը Բլոսսոմ Ռոքիի փոխարեն փոխել է Մերի Բլեյքի մականունով։ Հենց այդպես է կոչվում McDonald հերոսուհին այս ֆիլմում[9]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քլարկ Գեյբլ - Բլեքի Նորթոն
- Ջանեթ Մաքդոնալդ - Մերի Բլեյք
- Սփենսեր Թրեյսի - Քահանա Թիմ Մալլին
- Ջեք Ուոլթ - Ջեք Բերլի
- Հերոլդ Հուբեր - Բեյբ
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1937 թվականին ֆիլմը ստացել է «Օսկար» լավագույն ձայնի համար։ Առաջադրվել է նաև հինգ այլ անվանակարգերում։
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսուրա - Վուդի Վան Դայք
- Լավագույն սղամարդ կերպար - Սփենսեր Թրեյսի
- Լավագույն օրիգինալ սցենար - Ռոբերտ Ե. Հոփկինս
- Լավագույն ռեժիսորի օգնական - Ջեզեֆ Մ. Նյուման[10]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 http://www.imdb.com/title/tt0028216/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 http://stopklatka.pl/film/san-francisco-1936
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 http://www.cinematografo.it/cinedatabase/film/san-francisco/2434/
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=50474.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.virtual-history.com/movie/film/2195/san-francisco
- ↑ Reid John (2004)։ Award-Winning Films of the 1930s։ Lulu.com։ էջ 129։ ISBN 1-4116-1432-1
- ↑ «San Francisco's Official Songs»։ www.sfmuseum.org
- ↑ «An organ transplant for the Castro Theatre's Mighty Wurlitzer»։ kalw.org։ Վերցված է 2019-04-08
- ↑ «The 9th Academy Awards (1937) Nominees and Winners»։ oscars.org։ Վերցված է 2011-08-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սան Ֆրանցիսկո(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմի մասին TCMDB.com (անգլ.)
- Ֆիլմում երկրաշարժի դրվագը Youtube.com