Սան Ֆեռնանդո դել Վալյե դե Կատամարկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սան Ֆեռնանդո դել Վալյե դե Կատամարկա
իսպ.՝ San Fernando del Valle de Catamarca
Դրոշ

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ԳավառԿատամարկա
Հիմնադրված էհունիսի 5, 1683 թ.
Մակերես399 քառ. կմ կմ²
ԲԾՄ519 մ
Բնակչություն140․741 մարդ (2001)
Ժամային գոտիUTC-3
Հեռախոսային կոդ0383
Փոստային դասիչK4700
Պաշտոնական կայքsfvcatamarca.gov.ar
Սան Ֆեռնանդո դել Վալյե դե Կատամարկա (Արգենտինա)##
Սան Ֆեռնանդո դել Վալյե դե Կատամարկա (Արգենտինա)

Սան Ֆեռնանդո դել Վալյե դե Կատամարկա (իսպ.՝ San Fernando del Valle de Catamarca), հաճախ անվանում են Կատամարկա իսպ.՝ Catamarca, քաղաքը գտնվում է Արգենտինայի հյուսիսարևմտյան մասում։ Մայրաքաղաքը՝ Կատամարկա։ Տարածքը՝ 399 քառ. կմ է։ Ծովի մակարդակից գտնվում է 500 մ բարձրության վրա։ Բնակչությունը՝ 140,741 մարդ (2001)։ Բնակչության 70%-ը բնակվում է քաղաքում։

Տեղեկություններ քաղաքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը Բուենոս Այրեսից գտնվում է 1130 կմ հեռավորության վրա։ Կից գավառների մայրաքաղաքից՝ Լի Ռիոխայից գտնվում է 153 կմ հեռավորության վրա։ Սան Միգել Դե Տուկումանից 230 կմ հեռավորության վրա և Սանտիագո Դե Էստերո քաղաքից 209 կմ հեռավորության վրա։

Շատ ուխտավորներ գալիս են Սան Ֆեռնանդո դել Վալյե դե Կատամարկա այցելելու Տիրամայր եկեղեցի, տեսնելու արձանը։

Կատամարկան մարզի տուրիստային քաղաքներից է։ Քաղաքի գաղութային ճարտարապետությունը հանդիսանում է տուրիստական տեսարժան վայրերից մեկը։

Քաղաքն ունի միջազգային օդանավակայան Coronel Felipe Varela, չվերթներ է կատարում Լա-Ռիոխա, Սան Միգել-դե-Տուկուման և Բուենոս Այրես։

Պատմություն և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կարգավորումը կոչվել է Լոնդոն (իսպ.՝ Londres)։ Իսպանական գաղութները հիմնադրվել են այստեղ՝ 1558 թվականին, և փլուզվել՝ 1683 թվականին։

Քաղաքը 1882 թվականին ուներ 8000 բնակիչ։ 1888 թվականին քաղաքում կառուցվել է երկաթուղային գիծ։ Քաղաքը զարգանում է շատ դանդաղ և գտնվում զարացվածությամբ շատ ցածր մակարդակի վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ քաղաքի կլիման չոր մայրցամաքային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 20 °C, միջին առավելագույնը՝ 34 °C։ Ամռանը՝ օդի ջերմաստիճանը կարող է հասնել 43 °C, իսկ ձմռանը՝ 5 °C։ Քաղաքի մեծ մասում տեղումներ շատ է լինում, քանի որ շրջապատված է ձյունոտ լեռներով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆեռնանդո դել Վալյե դե Կատամարկա» հոդվածին։