Սան Ռաֆել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Սան-Ռաֆել
անգլ.՝ San Rafael
San Rafael California Canal Area aerial view.jpg
Կոորդինատներ: 37°58′25″ հս․ լ. 122°31′52″ ավ. ե. / 37.97361° հս․. լ. 122.53111° ավ. ե. / 37.97361; 122.53111
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ/Կալիֆոռնիա Կալիֆոռնիա
Հիմնադրված է1817 թվական թվականին
Մակերես58,32 կմ²
Բարձր. ծովի մակ-ից13±1 մետր
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան
Բնակչություն59 070 մարդ (2017 թվական)
Խտություն1376,6[1] մարդ/կմ²
Ժամային գոտիUTC- 8, ամառը UTC-7
Հեռախոսային կոդ415
Փոստային ինդեքս94901
Փոստային ինդեքսներ94901
FIPS06-68364
Պաշտոնական կայքcityofsanrafael.org (անգլ.)
##Սան Ռաֆել (ԱՄՆ)
Red pog.png
##Սան Ռաֆել (Աշխարհ)
Red pog.png

Սան Ռաֆել[2], նաև Սան Ռաֆայել[3] (անգլ.՝ San Rafael), քաղաք ԱՄՆԿալիֆոռնիա նահանգում։ Գտնվում է Մեծ Սան Ֆրանցիսկո մարզի հյուսիսային ծովածոցի տարածքում։ Կալիֆոռնիայի Մարին շրջանի վարչական կենտրոնն է։

Չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ռաֆելի մակերեսը կազմումէ 58,074 կմ², որից 42,657 կմ² պատկանում է ցամաքին, իսկ 15,417-ը` ջրային տարածությանը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան-Ռաֆել տարածաշրջանի կլիման միջերկրածովային տաք ամառային է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը մեծացել է 1817 թ. իսպանական կաթոլիկ նեկայացուցչության հիման վրա, բաղկացած է չորս առաջնորդարանից գաղութային Մեքսիկայի հին Կալիֆոռնիա նահանգի տարածքում, Մեքսիկայի անկախությունից 4 տարի առաջ։ Նեկայացուցչությունը և քաղաքը ստացել են իրենց անունը ի պատիվ Ռաֆաիլ հրեշտակապետի։ Սկզբում այս կաթոլիկ կայանը ծառայել է որպես հիվանդանոց։ 1822 թ. տեղի հնդիկների կողմից քրիստոնեության ընդունման արդյունքում, նա ստացավ միսիոներական պաշտոնի կարգավիճակ։ Հենց առաջին տարում դիմեցին 300 մարդ, մինչև 1828 թվականը արդեն 1140 մարդ։ 1844 թվականին Մեքսիկայի կառավարությունը փակում է ներկայացուցչությունը, և նրա շենքը մասնակի փլուզվում է։ 1949 թվականին վերականգնվեց և բերվեց սկզբնական վիճակին։ 1888 թվականին քաղաքը միացվեց երկաթուղային ճանապարհների ցանցին։ Սան Ռաֆելի ծովածոցում ԱՄՆ-ի ծովային զինվորական նավատորմում ստեղծում է իր բազան, որը ակտիվորեն օգտագործում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

1971 թվականից Սան Ռաֆելում է գտնվում LucasFilm կինոստուդիայի գլխավոր գրասենյակը։ «Յունիվերսալ» կինոընկերության կողմից քաղաքում նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ամերիկյան գրաֆիտներ» և «Գատակա» ֆիլմերը։

1982 թվականից Սան Ռաֆելում հիմնվել է և գտնվում է Autodesk ընկերությունը իր հայտնի «AutoCAD» (համակարջչային դիզայնի համակարգ) և «Autodesk 3ds Max» (եռաչափ գրաֆիկայի և անիմացիայի ստեղծման և խմբագրման համակարգ) արտադրանքներով։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Սան Ռաֆելում ապրում էր 57 713 մարդ։ Ցեղային-ազգային առումով 70,4 %-ը սպիտակամաշկ ամերիկացիներ էին, 1,15 %-ը աֆրոամերիկացիներ, 1,2 %-ը հնդկացի, 6,3 %-ը գաղթականներ էին Ասիայից, բնակչության 30%-ը իսպանացիներ։ 19,3 %-ը 18 տարեկանից ցածր, 8,6 %-ը 18-24 տարեկան, 29,3 %-ը 25-44, 27 %-ը 45-64, 15,8 %-ը 64-ից բարձր։

Քաղաքական առումով քաղաքի բնակիչները մեծ մասամբ հանդիսաում են ժողովրդական կուսակցության կողմնակիցներ։ Վերջին ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ 2010 թ. հունվարին, դեմոկրատների օգտին քվեարկեցին 55,4% ընտրողներ, հանրապետական կուսակցության օգտին՝ 19,58%

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. При расчёте плотности населения использовалась только площадь суши города 42,91 км².
  2. США: Общегеографическая карта / сост. и подгот. к печати ПКО «Картография» в 2005 г.; гл. ред. Г. В. Поздняк, ред. Г. Ф. Кравченко. — 1:6 000 000, 60 км в 1 см. — М.: Роскартография, 2005.
  3. В некоторых русскоязычных СМИ используется испанское название Сан-Рафаэль. Пример: «Известия» — Скончался известный джазмен Джордж Дюк