Սան Պեդրո դե Ատակամա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սան Պեդրո դե Ատակամա | |||
| |||
Երկիր | Չիլի | ||
Համայնք | San Pedro de Atacama? | ||
Մակերես | 2,31 կմ² | ||
ԲԾՄ | 2407 մետր | ||
Բնակչություն | 5347 մարդ (2017)[1] | ||
Ժամային գոտի | UTC−4 | ||
Պաշտոնական կայք | municipalidadsanpedrodeatacama.cl | ||
| |||
Սան Պեդրո դե Ատակամա (իսպ.՝ San Pedro de Atacama), ավան Չիլիում։ Համանուն կոմունայի վարչական կենտրոն։ Ավանի բնակչությունը կազմում է 1938 մարդ (2002)։ Գյուղը և կոմունան մտնում են Էլ Լոա նահանգի և Անտոֆագաստա շրջանի կազմի մեջ։
Կոմունայի տարածքը կազմում է 23 935 կմ²[2]։ Բնակչության թիվը՝ 10 996 մարդ (2017)։ Բնակչության խտությունը՝ 0,46 մարդ/կմ²[3]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է շրջանի վարչական կենտրոն Անտոֆագաստա քաղաքից 238 կմ հյուսիս-արևելք։
Կոմունայի սահմանակցում են․
- հյուսիսում՝ Պոտոսի դեպարտամենտը (Բոլիվիա)
- արևելքում և հարավ-արևելքում՝ Խուխույ նահանգը (Արգենտինա)
- հարավ -արևմուտքում՝ Անտոֆագաստա կոմունան
- արեւմուտքում՝ Սիերա Գորդա կոմունան
- հյուսիս-արևմուտքում՝ Կալամա կոմունան
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան-Պեդրո-դե-Ատակամա կոմունան ներառում է համանուն Ատակամա անապատը։ Հայտնի հսկա լիճը, որը թաքնված է աղի հաստ շերտի տակ, Չիլիի ամենամեծ աղի դաշտի՝ Սալար դե Ատակամայի զգալի մասն է։ Այս տարածքում կարելի է հանդիպել ֆլամինգոյի 4 տեսակի, որոնք բնաակվում են Չախայի ծովածոցում։ Գյուղից դեպի արևմուտք՝ Կորդիլերա դե լա Սալ լեռան վրա, գտնվում է Լուսնի գեղատեսիլ հովիտը՝ Վալե դե լա Լունան։
Տեսարժան վայրերից առավել հայտնի է 17-րդ դարի Սան Պեդրո քաղաքի սպիտակ եկեղեցին։ Այն բաց է զբոսաշրջիկների համար։ Քաղաքի տները կառուցված են տեղական տեղական «ադոբա » տեսակի սպիտակ քարից։ Քաղաքի հյուսիսային մասում է գտնվում Պուկարա դե Կիտոր հնագույն բնակավայրը և ամրոցը։ Քաղաքից 6 կմ դեպի հարավ գտնվում է Չիլիի հյուսիսային ամենահին հնագիտական վայրերից մեկը՝ Թուլորը։
Զբոսաշրջիկների շրջանում լայն տարածում ունի հասուն չիլիի չորացրած տեսակը։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմունայի բնակչության թիվն ըստ Ազգային վիճագրական ինստիտուտի (INE) տվյալների (2012)[4][5]։
% մարզի բնակչության համար |
---|
Կարևորագույն բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Բնակավայր |
Բնակավայր (իսպ.) |
Տեսակ | Բնակչության թիվ (2002) |
Ըստ քարտեզի |
---|---|---|---|---|---|
22°54′45″ հվ. լ. 68°11′54″ ամ. ե.HGЯO | |||||
Մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինացի գրող Մաքս Կիդրուկի «Բոտ» տեխնոթրիլլերում կարելի է հանդիպել տեսարաններ այս քաղաքից։
-
Լուսնի հովիտ
-
Սալար դե Թալար
-
Լիկանկաբուր հրաբուխ
-
Ծիածանի հովիտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Censo chileno de 2017
- ↑ Система территориальной информации Чили Արխիվացված 2019-04-22 Wayback Machine (իսպ.)
- ↑ Перепись населения Чили 2017 г.
- ↑ բնակչության տոկոս, %enso_2012_poblacion_vivienda_tomosiyii.pdf Результаты переписи населения Чили 2012Կաղապար:Ref-pdf(իսպ.)
- ↑ Перепись населения городов, поселков и деревень Чили 2002 г. Արխիվացված 2017-07-10 Wayback MachineԿաղապար:Ref-pdf(իսպ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Официальный сайт коммуны». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
- Коммуна Сан-Педро-де-Атакама (citypopulation.de)