Սան Նիկոլաս դե լոս Գարզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
իսպ.՝ San Nicolás de los Garza
Զինանշան
Escudo San Nicolas.jpg

Universidad Station.jpg
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված էփետրվարի 5, 1597 թ.
Մակերես60 կմ²
ԲԾՄ512 մետր
Բնակչություն443 273 մարդ (2010)[1]
Ժամային գոտիUTC-6
Փոստային ինդեքսներ66400–66499[2]
Պաշտոնական կայքsanicolas.gob.mx
##Սան Նիկոլաս դե լոս Գարզա (Մեքսիկա)
Red pog.png

Սան Նիկոլաս դե լոս Գարզա (անգլ.՝ San Nicolás de los Garza), որը երբեմն հայտնի է միայն Սան Նիկոլաս անունով, քաղաք և արվարձան Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգում, որը Մոնտեռեյի մայրաքաղաքային շրջանի մաս է կազմում։ Այն դարձել է հիմնականում բնակելի և ընտանեկան տների քաղաք, չնայած դեռ ունի մի քանի գործարաններ, որոնք հիմանականում գտնվում են մայրաքաղաքի ծայրամասերում։ Քաղաքը մեծությամբ երրորդ քաղաքն է նահանգում՝ Մոնտեռեյից և Գվադալուպեյից հետո։

Այտեղ է գտնվում Նուևո Լեոնի ինքնավար համալսարանը, որը Մեքսիկայի և Լատինական Ամերիկայի ամենահեղինակավոր հանրային դպրոցներից մեկն է։

Չնայած Սան Նիկոլասը ավելի քիչ է բնակեցված, քան Մոնտեռեյը, սակայն ունի բնակչության ավելի մեծ խտություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Նիկոլաս դե լոս Գարզան հիմնադրվել է 1597 թվականի փետրվարի 5-ին և ստացել է Պեդրո դե լա Գարզայի կալվածք (Estancia de Pedro de la Garza) անվանումը, այնուհետև՝ Սուրբ Նիկոլասի կալվածք (Estancia de San Nicolás), և ի վերջո՝ Սուրբ Նիկոլաս դե լոս Գարզայի կալվածք (Estancia de San Nicolás de los Garza) անվանումը։ Առաջին մարդիկ, ովքեր բնակություն են հաստատել տարածքում, եղել են հնդկացիները, հիմնականում քոչվորներ (ալազապա, այալա և ալինչենո)։

Սան Նիկոլասը հիմնադրվել է Մոնտեռեյից անմիջապես հետո, երբ Դիեգո դե Մոնտեմայորը տարածքը բնակեցնելու թույլտվություն է տվել իր քարտուղար Դիեգո Դիազ դե Բեռլանգային, Պեդրո դե Ինիգոին, Դոմինգո Մանուելին և Դոն Պեդրո դե լա Գարզային։ Այս ընտանիքների անդամները համարվում են քաղաքի առաջին վերաբնակիչները։

Դիեգո Դիաս դե Բեռլանգան այն մարդն է, ով խմբագրել է Մոնտեռեյի Հիմնադրամի մասին օրենքը և առաջին վերաբնակիչներին թույլատրել է ձեռք բերել առաջին հողակտորները։

1830 թվականին տարածքը ստացել է գյուղի կարգավիճակ և անվանվել Սան Նիկոլաս դե լոս Գարզա՝ ի պատիվ քաղաքի հովանավոր սրբի։ Բնակավայրը ստացել է քաղաքի կարգավիճակ 1970 թվականի մայիսի 12-ին։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Նիկոլաս դե լոս Գարզան համայնք է, որը ղեկավարվում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված մունիցիպալ նախագահի (քաղաքպետարանի նախագահ կամ քաղաքապետ) կողմից երեք տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Քաղաքական միջավայրը քաղաքակիրթ միջավայր է։ 1980-ական թվականներից իշխող կուսակցությունը մնում է PAN -ը (Ազգային գործողություն կուսակցությունը)։

Սան Նիկոլաս դե լոս Գարզայի քաղաքային խորհուրդը (Կաբիլդո դե Սան Նիկոլաս դե լոս Գարզա) մարմին է, որը միավորված է քաղաքապետի, ռեգիդորների և սինդիկոների կողմից։ Քաղաքապետը քաղաքային խորհրդի որոշումների կատարողն է, և հանրային քաղաքային վարչակազմի անմիջական պատասխանատուն։ Ռեգիդորները ներկայացնում են համայնքը, և նրանց առաքելությունն է հավաքականորեն որոշել քաղաքի քաղաքականությունը վերջինիս վրա ազդող բոլոր հարցերի վերաբերյալ։ Սինդիկոները պատասխանատու են քաղաքի շահերի վերահսկման և իրավական պաշտպանության, ինչպես նաև քաղաքային գանձարանի կարգավիճակի և քաղաքային գույքի վերահսկման համար։

Սան Նիկոլասի ներկայիս քաղաքապետը Պեդրո Սալգադո Ալմագուերն է (PAN), ով ընտրվել է անցած քաղաքային ընտրություններում և պաշտոնավարել մինչ 2016 թվականը։

Քաղաքում առկա քաղաքական կուսակցություններն են՝ Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը կամ PRI, Ազգային գործողությունների կուսակցությունը կամ PAN, Հեղափոխական դեմոկրատներ կամ PRD, Լեյբոլիստական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը, Քաղաքացիների շարժում, Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն և Նուեվա Ալիանսա կամ Նոր դաշինք կուսակցություն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի առաջին կեսին մի քանի կարևոր մեքսիկական ընկերություններ գործարաններ են կառուցել ինքնավար քաղաք շրջանում՝ Սան Նիկոլասը դարձնելով հիմնականում արդյունաբերական կենտրոն։ Ընկերություններն, ինչպիսիք են Cemex-ը (բետոն), Vitro-ն (ապակի), Peñoles-ը և Hylsa-ն (պողպատ), հայտնի էին քաղաքում իրենց խոշոր գործարաններով։

1970-ականներին Սան Նիկոլասը ամրապնդեց իր համբավը որպես լավ բնակավայր, և ինքնավար քաղաք շրջանում սկսեց թափ առնել բնակարանաշինությունը։ Բնակարանային այս բումը հնարավոր էր, քանի որ քաղաքի հողատարածքները շատ էին։ 1980-ականներին մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ տեղափոխվեցին այլ ինքնավար քաղաք շրջաններ, հիմնականում՝ Ապոդակա, որը դեռ գտնվում է Մոնտեռեյի մայրաքաղաքային տարածքում, բայց ավելի հեռու է քաղաքի կենտրոնից։

1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին հսկայական առևտրի կենտրոններ կառուցվեցին մեծ թվով բնակչությանը սպասարկելու համար։ Առաջին տնտեսական գործունեությունը արդյունաբերական արտադրության փոխարեն առևտուրն էր։ Առևտրի ամենակարևոր կենտրոններն են` Լա Ֆե (արևելք), Ցիտադել (արևելք), Լաս Պլազաս Աութլեթ (հյուսիս-արևմուտք), Պլազա Ֆիեստա Անահուակ (հարավ), Սենդերո (հյուսիս) և Ունիվերսիդադի պողոտա։ Քաղաքում կառուցվում են մի քանի առևտրի կենտրոններ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒԱՆԼ– ի հիմնական համալսարանը՝ Universidad Autónoma de Nuevo León (Նուևո Լեոնի ինքնավար համալսարան) գտնվում է այս ինքնավար քաղաք շրջանում։ Այն Մեքսիկայի մեծությամբ երրորդ համալսարանն է և Մեքսիկայի ամենաճանաչված դպրոցներից մեկը, որը Reader's Digest-AC Nielsen Survey 2005 -ի կողմից դասվել է որպես Մեքսիկայի հյուսիս-արևելք տարածաշրջանի (ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր) լավագույն համալսարան[3]։ Դրա հիմնական մասնաշենքը կոչվում է Ciudad Universitaria (Համալսարանական քաղաք)՝ մոտավոր 67,630,000 քառակուսի մետր մակերեսով[4]։ ՈՒԱՆԼ համակարգը բաղկացած է 26 քոլեջներից (ֆակուլտետներից), 22 ավարտական ​​դպրոցներից, 24 ավագ դպրոցներից (ամբողջ Մոնտեռեյում), մեկ երկլեզու կրթության կենտրոնից և երեք տեխնիկական ավագ դպրոցներից։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Նիկոլաս դե լոս Գազան այն վայրն է, ուր գտնվում են նաև ՈՒԱՆԼ Տիգրես ֆուտբոլային ակումբը, Նուևո Լեոնի ինքնավար համալսարանին կից գործող Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմը, որի մրցակիցներն են Կ.Ֆ.Մոնտեռեյը։ Նրանք հյուրընկալել էին հանդիպումները մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնության 1986 քառորդ եզրափակիչը։

Երկվորյակ քաղաքներ-քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Նիկոլաս դե լոս Գազան ունի հինգ քույր քաղաքներ, որոնք նույնականացվել են Sister Cities International, Inc (SCI) կողմից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.microrregiones.gob.mx/catloc/LocdeMun.aspx?tipo=clave&campo=loc&ent=19&mun=046
  2. http://www.geopostcodes.com/San_Nicolas_de_los_Garza
  3. UANL Website "About UANL" Archived 2009-09-04 at the Wayback Machine.
  4. UANL Website "Location of UANL" Archived 2009-04-26 at the Wayback Machine.
  5. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-13-ին։ Վերցված է 2013-06-27 
  6. «Sister Cities International: Online Directory: Mexico, Americas»։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-03-ին։ Վերցված է 2007-05-08 
  7. «Taipei - International Sister Cities»։ Taipei City Council։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-02-ին։ Վերցված է 2013-08-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]