Սան Միգելի ամրոց (Ալմունիեկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Միգելի ամրոց (այլ կիրառումներ)
Սան Միգելի ամրոց
իսպ.՝ Castillo de San Miguel
Նկարագրություն
Տեսակֆորտիֆիկացիա, ամրոց, հնագիտական հուշարձան և հնագիտական հուշարձան
Վարչական միավորԱլմունյեկար[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Համալիրի մասSitio Arqueológico de Almuñécar?[2]
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Almuñécar Վիքիպահեստում

Սան Միգելի ամրոց (իսպ.՝ Castillo de San Miguel), պաշտպանական կառույց Իսպանիայի հարավում՝ Անդալուզիա ինքնավար համայնքի Գրանադա պրովինցիայի Ալմունյեկար քաղաքում։ Տեղակայված է քաղաքի հին պարիսպների ներսում՝ Սան Միգել Սերո լեռան վրա[3]։

1993 թվականի հունիսի 22-ին Սան Միգելի ամրոցը հայտարարվել է մշակութային հուշարձան և ստացել է RI-51-0007730 գրանցման համարը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս ամրոցի տարածքում առաջին ամրաշինությունները կառուցվել են մ.թ.ա. 1-ին դարում փյունիկեցիների ու հին հռոմեացիների կողմից։ Սակայն միայն Իսպանիայի՝ մավրերի տիրապետության տակ գտնվելու ընթացքում (8-րդ դար) է Ալմունյեկարի բերդը դարձել անառիկ ամրոց, որ ունեցել է 40 աշտարակներ ու երեք մեծ դարպասներ[4]։ Մավրերը քաղաքում կառուցել են բազմաթիվ տներ ու ճանապարհներ, զարգացրել են ձկնորսությունը և նրանց շնորհիվ քաղաքում տարածվել է եղեգի մշակումը։ Ալմունյեկարի ամրոցը նրանք դարձրել են իրենց հենարանն այդ տարածաշրջանում, իսկ Գրանադայում Նասրիդների իշխանության ժամանակ (13-րդ դար) ամրոցն օգտագործվել է որպես ծովափնյա նստավայր։ 1489 թվականին ամրոցը գրավվել է քրիստոնյաների կողմից. արաբների պարտության ու Ալմունյեկարի հանձնման առթիվ խաչ է տեղադրվել Պենյոն դել Սանտո լեռան վրա՝ հին նավահանգստի մուտքի մոտ։ Քրիստոնյաները վերակառուցել են Ալմունյեկարի ամրոցը, ամրացրել այն ու կոչել Միքայել հրեշտակապետի պատվին[3]։

19-րդ դարի սկզբին բրիտանական զորքերը, փորձելով ազատագրելով Ալմունյեկար քաղաքը նապոլեոնյան բանակից, գնդակոծել են քաղաքն ու Սան Միգելի ամրոցը՝ հասցնելով մեծ վնաս և ավերելով ամրոցի ներքին բազմաթիվ շինություններ։ Այն բանից հետ, երբ ֆրանսիացիները հանձնվել են, բրիտանացիերը ցանկացել են ամբողջովին ավերել ամրոցը, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ մինչ այդ նրանց բերած վառոդը թրջվել էր։ Սակայն դրանից հետո Սան Միգելի ամրոցն այլևս ռազմական նպատակներով չի օգտագործվել։ 1830 թվականին՝ Ալմունյեկարում խոլերայի համաճարակից հետո, ամրոցում տեղավորվել է քաղաքային գերեզմանատունը, որ գործել է մինչև 1986 թվականը։ Հետագայում ամրոցում անցկացվել են վերակառուցման աշխատանքներ[3]։

Ներկայում պահպանվել են լայն խրամն ու Կաստիլո դե Սան Միգել ախով կամուրջը, ինչպես նաև հրակնատներ ունեցող ատամնաշարավոր պատերը։ Իսկ ներսում կառուցված գլխավոր աշտարակը՝ դոնժոնը, քանդվել է։ Ամրոցի ներսում՝ 18-րդ դարում նեոկլասիցիզմի ոճով կառուցված տաղվարում, գործում է ոչ մեծ թանգարան, որտեղ ցուցադրվում են հնագիտական իրեր, օրինակ՝ թնդանոթներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 «Սան Միգել ամրոց». votpusk.ru. Վերցված է 21 սեպտեմբերի, 2016-ին. (ռուս.)
  4. «San Miguel Castle and Archaeological Museum». Almuñécar Today. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 6 հունվարի, 2014-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Միգելի ամրոց (Ալմունիեկար)» հոդվածին։