Սան Մերկուրիալի աբբայություն
Սան Մերկուրիալի աբբայություն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ և եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Ֆորլի[2] |
Հասցե | piazza Aurelio Saffi ‒ Forlì (FC)[1] |
Դավանանք | կաթոլիկություն[3] |
Թեմ | Roman Catholic Diocese of Forlì-Bertinoro? |
Հիմնական ամսաթվերը | 1178 և 12-րդ դար[1] |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2][1] |
Նվիրված | Mercurialis of Forlì? |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1178 և 12-րդ դար[1] |
San Mercuriale (Forlì) Վիքիպահեստում | |
sanmercuriale.it(իտալ.) |
Սան Մերկուրիալի աբբայություն (իտալ.՝ Abbazia di San Mercuriale), հյուսիսային Իտալիայի Ֆորլի քաղաքի ( Էմիլիա-Ռոմագնա շրջան) գլխավոր կրոնական շենքը։ Համալիրը բաղկացած է տաճարից (բազիլիկ), զանգակատնից և վանքից (աբբայություն): Աբբայությունը (որպես համալիրի ընդհանուր անվանումը) գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակում և հանդիսանում է քաղաքի ամենահին շենքը (XII դար)[4]։ Այն քաղաքի մշակութային և համալսարանական կյանքի կենտրոնն է, այնտեղ մշտապես անցկացվում են դասախոսություններ, ցուցահանդեսներ և ֆորումներ[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եկեղեցին այստեղ հայտնվել է 4-րդ դարում և նվիրված է եղել Ստեփանոս Նախավկային։ 9-րդ դարում այն արդեն նվիրված էր Ֆորլիի եպիսկոպոս Սուրբ Մերկուրիալին։ 1173 թվականին շենքը ավերվել է հրդեհից։ 1176 թվականին այն հանձնվել է Վալոմբրոսյան օրդերին, որը դրա փոխարեն հիմնել է աբբայությունը։
Ժամանակակից շենքը կառուցվել է 1180 թվականին՝ լոմբարդո-ռոմանական ոճով, աղյուսե կամպանիլայի (զանգակատան) հետ միասին։ Վերջինս 75 մ բարձրությամբ Իտալիայի ամենաբարձրերից է։ 13-րդ դարում այն համարվել է Իտալիայի թագավորության հրաշալիքներից մեկը։
Այդ ժամանակ եկեղեցին, որը ժամանակին գտնվում էր հին հռոմեական քաղաքից դուրս, ընդգրկված է եղել պաշտպանական պատերի նոր շարքում։ 15-րդ դարում շենքին ավելացվել է Վալոմբրոսյան վանքը։ 19-րդ դարում ավելի փոքր տաճարը հիմնականում ավերվել է հրդեհից։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբբայությունն ունի ուղղանկյուն ձև և զարդարված է կամարներով, որոնք ամրացված են բարակ սյուներով: Կամարների միջով կարելի է մտնել ընդարձակ բակ, որի կենտրոնում կա հնագույն ջրհոր, որը պահպանվել է մինչ օրս։
Եկեղեցու աղյուսե ճակատը զարդարված է շքեղ վարդակով (մեծ կլոր պատուհան), որը գտնվում է գլխավոր մուտքի վերևում։ Այն պատկերում է տեսարաններ « Աստվածահայտնությունից » և «Մոգերի երկրպագությունից», դրանք վերագրվում են այսպես կոչված ամիսների վարպետին, որը աշխատել է Ֆերարայի տաճարում: Եկեղեցու աբսիդը վերակառուցվել է 1585 թվականին։ Նույն ժամանակաշրջանին են պատկանում Բերգամոյից Ալեսանդրո Բինիի փայտե երգչախմբերը։
Եկեղեցու ներսը զարդարված է բազմաթիվ արվեստի գործերով։ Ամենահայտնին Ֆորլիի կառավարիչ Պինո III Օրդելաֆիի երիտասարդ կնոջ՝ Բարբարա Մանֆրեդիի գերեզմանն է։ Այն քանդակել է Ֆիեզոլեի վարպետ Ֆրանչեսկո դի Սիմոնե Ֆերուչին։ Այն ժամանակին գտնվել է Սան Բիաջիո եկեղեցում, որը ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
-
Եկեղեցու ճակատը
-
Եկեղեցու ներսը
-
Մարկո Պալմեցանոյի նկարը
Ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Assassin's Creed II խաղի առաքելություններից մեկը տեղի է ունենում Սան Մերկուրիալի աբբայությունում, որի գործողությունները տեղի են ունենում Իտալիայում 15-րդ դարի վերջին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Tourer.it
- ↑ 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ http://www.turismoforlivese.it/servizi/menu/dinamica.aspx?ID=27128
- ↑ 4,0 4,1 Аббатство Сан-Меркуриале на mir.travel Արխիվացված 2013-10-22 Wayback Machine
- ↑ Аббатство Сан-Меркуриале на assassinscreed.wikia.com Արխիվացված 2013-05-14 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Մերկուրիալի աբբայություն» հոդվածին։ |