Jump to content

Սան Մատեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սան Մատեո
անգլ.՝ San Mateo
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՍան Մատեո շրջան
Մակերես41,137369 կմ², 41,137384 կմ²
ԲԾՄ12 մետր
Բնակչություն105 661 մարդ (2020)[1][2]
Ժամային գոտիPDT?, UTC-8 և UTC-7
Հեռախոսային կոդ650
Փոստային դասիչ94401, 94402, 94403, 94404 և 94497
Պաշտոնական կայքcityofsanmateo.org(անգլ.)
Սան Մատեո (ԱՄՆ)##
Սան Մատեո (ԱՄՆ)

Սան Մատեո (անգլ.՝ և իսպ.՝ San Mateo. /ˌsæn məˈt/ ( ) SAN mə-TAY-oh), քաղաք ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Սան Մատեո շրջանում, Սան Ֆրանցիսկո թերակղզում: Զբաղեցնում է 41,05 քառակուսի կիլոմետր տարածք[3]:

1850-ական թվականներին Սան Ֆրանցիսկո քաղաքի ունևոր բնակիչներն սկսեցին ամառանոցներ ու առանձնատներ կառուցել այդ քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հարավ, թերակղզու միջին հատվածում, որն աչքի էր ընկնում կլիմայի մեղմությամբ: Եվ որոշ ժամանակ անց Rancho de las Pulgas ու Rancho San Mateo ռանչոների տեղում, որոնք հիմնադրվել էին XVIII դարում, կազմավորվեց մի բնակավայր, որն ստացավ Սան Մատեո անվանումը: 1894 թվականի սեպտեմբերի 4-ին նրան քաղաքի կարգավիճակ շնորհվեց:

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Մատեոն ընկած է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի ափին: Սահմանակից է Ֆոսթեր Սիթիին, որը հիմնադրվել է 1960-ական թվականներին:

Ժողավրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note
1880932
19001832
191043841393%
19205979364%
193013 4441249%
194019 403443%
195041 7821153%
196069 870672%
197078 991131%
198077 640−17%
199085 486101%
200092 48282%
201097 20751%
2020105 66187%
U.S. Decennial Census[4]

ԱՄՆ-ում 2020 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 105 661[5]: Այդ ցուցանիշով 329-րդ տեղն է գրավում ԱՄՆ-ի և 71-րդ տեղը՝ Կալիֆոռնիա նահանգի քաղաքների շարքում[6]:

Սան Մատեոյին բնորոշ է միջերկրածովյան կլիման՝ տաք ու չոր ամառներով և մեղմ ու խոնավ ձմեռներով: Սանտա Կրուս լեռնաշղթայի Մոնտարա լեռնազանգվածը հիմնականում քաղաքը պաշտպանում է Խաղաղ օվկիանոսի ազդեցությունից: Բայց լեռնազանգվածում տեղ գտած երկու բացվածքներով օվկիանոսային կլիման, այդուհանդերձ, ամռանը թափանցում է քաղաք՝ ցերեկային որոշ ժամեր դարձնելով մառախլապատ[7][8]:

Սան Մատեո, Կալիֆոռնիաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 78
(26)
80
(27)
88
(31)
89
(32)
98
(37)
109
(43)
108
(42)
103
(39)
107
(42)
96
(36)
89
(32)
78
(26)
109
(43)
Միջին բարձր °F (°C) 58.0
(14.4)
61.5
(16.4)
63.9
(17.7)
67.0
(19.4)
70.5
(21.4)
74.4
(23.6)
76.7
(24.8)
76.6
(24.8)
77.8
(25.4)
73.0
(22.8)
65.4
(18.6)
59.0
(15)
68.65
(20.36)
Միջին օրական °F (°C) 49.7
(9.8)
52.7
(11.5)
54.5
(12.5)
57.0
(13.9)
60.2
(15.7)
63.5
(17.5)
65.2
(18.4)
65.4
(18.6)
65.8
(18.8)
62.1
(16.7)
55.7
(13.2)
50.8
(10.4)
58.5
(14.7)
Միջին ցածր °F (°C) 41.5
(5.3)
43.9
(6.6)
45.3
(7.4)
46.9
(8.3)
49.9
(9.9)
52.7
(11.5)
53.8
(12.1)
54.2
(12.3)
53.8
(12.1)
51.2
(10.7)
46.2
(7.9)
42.6
(5.9)
48.5
(9.17)
Ռեկորդային ցածր °F (°C) 23
(−5)
29
(−2)
31
(−1)
31
(−1)
36
(2)
40
(4)
42
(6)
46
(8)
40
(4)
36
(2)
29
(−2)
25
(−4)
23
(−5)
Տեղումներ դյույմ (մմ) 4.64
(117.9)
3.17
(80.5)
2.75
(69.9)
1.31
(33.3)
0.46
(11.7)
0.13
(3.3)
0.04
(1)
0.04
(1)
0.16
(4.1)
0.91
(23.1)
2.11
(53.6)
3.39
(86.1)
19.11
(485.5)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 11 10 9 5 3 1 0 0 1 3 7 10 60
աղբյուր: Western Regional Climate Center[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://data.census.gov/cedsci/table?q=United%20States&tid=DECENNIALPL2020.P1
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. «2020 U.S. Gazetteer Files». United States Census Bureau. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. «Census of Population and Housing». Census.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  5. «San Mateo (city) QuickFacts». United States Census Bureau.
  6. «Population and Housing Unit Estimates». United States Census Bureau. 2020 թ․ մայիսի 24. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  7. Gilliam, Harold (2002). «The Four Seasons: Summer». Weather of the San Francisco Bay Region (2nd ed.). Berkeley: University of California Press. էջեր 40–43. ISBN 978-0-520-22989-1. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  8. «Bay Area Climatology: Peninsula Subregion». Bay Area Air Quality Management District. 2010 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  9. «General Climate Summary Tables - SAN MATEO, CALIFORNIA». Western Regional Climate Center. Վերցված է 2024 թ․ մայիսի 31-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Մատեո» հոդվածին։