Սան Խուստո (Բուենոս Այրես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Սան-Խուստո
San Justo
San Justo.JPG
Կոորդինատներ: 34°41′00″ հվ. լ. 58°33′07″ ամ. ե. / 34.68333° հս․. լ. 58.55194° ավ. ե. / 34.68333; 58.55194
Երկիր Արգենտինա Արգենտինա
Գավառ Բուենոս Այրես
Շրջան Լա Մատանսա
Հիմնադրված է 1856 թվական թ.
Մակերես 15,13 կմ²
ԲԾՄ 26 մ
Բնակչություն 105 274 մարդ (2001)
Ժամային գոտի UTC-3
Հեռախոսային կոդ +54 11
Փոստային ինդեքս B1754
Պաշտոնական կայք sanjustoguia.com.ar
##Սան Խուստո (Բուենոս Այրես) (Արգենտինա)
Red pog.png

Սան Խուստո իսպ.՝ San Justo, քաղաքը գտնվում է Լա Մատանսա թաղամասում, Բուենոս Այրես գավառում (Արգենտինա)։ Սան Խուստոյի մեծ մասը գտնվում է Բուենոս Այրեսում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Մատանսա թաղամասը գույություն ունի 1501 թվականից, բայց երկար ժամանակ մայրաքաղաք չի ունեցել[1]։ 1852 թվականին դատավոր Լին Դակոսը ստորագրեց մի համաձայնագիր, որով հատկացվելու է հող, քաղաք կառուցելու համար։ Քաղաքը հիմնադրվել է դեկտեմբերի 25-ին 1856 թվականին։

1857 թվականի հունվարի 28-ին, կառուցվել է Սան-Խուստոյի քաղաքապետարանը։ 1857 թվականի նոյեմբերի 13-ին առանձնացվել է քաղաքի սահմանները։ Քաղաքի կենտրոնը կառուցվել է Իսպանական ոճով՝ այգիներով։ Քաղաքում կառուցել են բանկ և ոստիկանություն։

1860 թվականին կառուցվել է առաջին եկեղեցին։

1955 թվականին Սան-Խուստեյին շնորհվել է քաղաքի կարգավիճակ[2]։

Այժմ Սան-Խուստոն համարվում է քաղաք բազմաթիվ խանութներով և մի շարք ուսումնական հաստատություններով։ Ծննդավայրն է հայտնի արգենտինացի գրող՝ Պեդրո Բոնիֆասիո Պալասիոսի։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը վերջին տասնամյակում ապրում է ծանր տնտեսական խնդիրներով։ 1940-1950 թվականներին քաղաքը բիզնեսների արդյունքում բարգավաճեց, բայց ճգնաժամի ընթացքում բիզնեսները վերացան։ Քաղաքում ավելացել էր աղքատ թաղամասերի քանակը։

Սակայն մինչև հիմա Սան-Խուստոն մնում է կարևոր արդյունաբերական կենտրոն, որն արտադրում է ավտոմոբիլային մասեր, թուղթ, ռետինե արտադրանք։ Այսօր կան ֆերմաներ որտեղ աճեցնում են ցորեն, եգիպտացորեն, գարի և առվույտ, ինչպես նաև պահում են կենդանիներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Universidad Nacional de La Matanza.JPG

Սան-Խուստոյում մշակել են կրթական համակարգը, կա մի շարք հայտնի դպրոցներ։ Լավագույն դպրոցը Արգենտինայում, համարվում է «Ալմաֆուրետէ»-ի դպրոցը և «Պարոկիալ դե Սան-Խուստո» դպրոցը։ Ընդհանուր առմամբ, քաղաքը ունի 10 մանկապարտեզ և 34 դպրոց[3]։

1989 թվականի հոկտեմբերի 27-ին Սան-Խուստոյում հիմնադրվել է համալսարանի Լա Մատանսա։ Համալսարանն այժմ ունի մոտ 33 հազար ուսանող, 15 մասնագիտություններով և աշխատում է ավելի քան 1000 ուսուցիչ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան-Խուստոն բաժանվում է 5 շրջանների։

  • Մոնթե-Դորրեգո (իսպ.՝ Monte Dorrego)
  • Սան-Ալբերտո (իսպ.՝ San Alberto)
  • Սան-Նիկոլաս (իսպ.՝ San Nicolás)
  • Վիլիա-Կոնստրուկտորա (իսպ.՝ Villa Constructora)
  • Վիլիա-Ինդուստրիալ (իսպ.՝ Villa Industrial)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]