Սան Խուան (սուզանավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Խուան
San Juan
«Սան Խուան» սուզանավը 2007 թվականին «Մար դել Պլատայի» բազայում
Նավի պատմությունը
Դրոշի պետություն Արգենտինա Արգենտինա
Գրանցման նավահանգիստ Մար դել Պլատա
Ջրարկված 1982թ, մարտի 18
Դուրս հանած տորմիղի կազմից 2017թ, նոյեմբերի 15
ժամանակակից կարգավիճակ խորտակվել է անհայտ պատճառով
Հիմնական բնութագրեր
Նախագծի նշանակում «Սանտա Կրուզ» տիպի սուզանավ
Վերջրյա արագություն 15 հանգույց
Ստորջրյա արագություն 25 հանգույց
անձնակազմ 44
Չափսեր
Ստորջրյա ջրատարողություն 2336 տ
Առավելագույն երկարություն (ըստ ԿՋԳ-ի) 67,30 մ
Կորպուսի առավելագույն լայնություն 8,36 մ
Բարձրություն 7,34 մ
Սպառազինություն
ՊատկերներՎիքիպահեստում

Սան Խուան (ARA San Juan (S-42)), Արգենտինայի ռազմածովային ուժերին պատկանող գերմանական արտադրության TR-1700 տիպի սուզանավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզանավն արտադրել է Thyssen Nordseewerke ընկերությունը գերմանական Էմդեն քաղաքում 1980 թվականի դեկտեմբերի 6-ին։ Արգենտինայի ծովային նավատորմի հաշվեկշռին է անցել 1985 թվականի նոյեմբերի 19-ին։

Այն ունի մեկ ընդհանուր կմախք, թեթև քթով, նավախելով և կենտրոնական մասի անջրանցիկ վերնակառույցով։ Սուզանավն անվանումը ստացել է Արգենտինայի Սան Խուան նահանգի անունից։ Արգենտինայի սուզանավերի անվանումները սկսում են լատիներեն S տառով, որով նրանք տարբերվում են նույնանուն կործանիչներից (1911), ջրաբանական նավերից (1929) և տորպեդային նավակներից (1937)[1][2]։

Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզանավն Արգենտինայի ռազմածովային նավատորմին է անցել 1985 թվականի նոյեմբերին[3]։

1994 թվականին «FleetEx 2/94» զորավարժության ողջ ընթացքում «Սան Խուանին» հաջողվել է խուսափել ամերիկյան հակասուզանավային ուժերի կողմից հայտնաբերվելուց՝ խախտելով Էսկադրային ականակիր նավի պաշտպանությունը և «խորտակելով» ԱՄՆ հրամանատար նավ USS Mount Whitney-ը։ Սուզանավը մասնակցել է նաև Gringo-Gaucho և UNITAS զորավարժություններին[4][5]։

2008-2013 թվականների ընթացքում Արգենտինան թարմացրել է միջին կարգի սուզանավերը, որոնց թվում էր նաև «Սան Խուանը»։ Արդիականացումը տեղի է ունեցել Արգենտինայի ռազմաարդյունաբերական CINAR (Argentine Industrial Naval Complex) համալիրի նավաշինարանում, որից հետո «Սան Խուանը» մասնակցել է Պուերտո Մադրին շրջանի տնտեսական գոտու դիտորդական զորավարժությանը, հատկապես կատարելով անօրինակ ձկնորսության դեմ պայքարի առաջադրանքներ[6][7]։

Սուզանավի խորտակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերին սուզանավն Ուշուայայի նավահանգիստի «Ուշուայա» ռազմածովային բազայից մշտական տեղակայման համար ուղևորվել է Մար դել Պլատա քաղաքի «Մար դել Պլատա» ռազմածովային բազա։ Սուզանավում եղել է անձնակազմի 44 անդամ[8]։ 2017 թվականի նոյեմբերի 16-ին Բուենոս Այրեսից մոտ 1400 կմ հեռավորության վրա «Սան Խուանը» դադարել է կապի մեջ մտնել։ Վերջին անգամ ազդանշաններ ուղարկել է նախորդ օրը (նոյեմբերի 15-ին ժամը 07։30-ին)։ Հաղորդակցման ընթացքում սուզանավի հրամանատարը հաղորդել է սուզանավի էլեկտրամատակարարման համակարգում եղած կարճ միացման խնդրի մասին[9]։ Սուզանավի որոնմանը մասնակցել են 18 երկրների նավեր և ավիացիա։ Հիմնական վարկածն այն էր, որ աղետը տեղի է ունեցել սնուցման մարտկոցներից մեկում եղած կարճ միացման հետևանքով։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Արգենտինայի կառավարությունը որոշում կայացրեց փրկարարական գործողությունների դադարեցման մասին՝ հայտարարելով, որ սուզանավի որոնողական աշխատանքերը կշարունակվեն[10][11]։

Հայտանբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղետից մեկ տարի հետո, 2018 թվականի նոյեմբերի 17-ին Արգենտինայի իշխանությունները հայտարարեցին, որ սուզանավը հայտնաբերվել է Վալդես թերակղզու մոտ 800 մետր խորության վրա[12][13]։ Սուզանավը հայտանբերվել է ամերիկյան մասնավոր Ocean Infinity ընկերության ստորջրյա հեռակա վերահսկղվող սարքով, որի համար ընկերությունը ստացել է 7,5 մլն դոլար պարգև[14]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. F. A. Buttress, H. J. Heaney, World Guide to Abbreviations of Organizations, Boston, MA, «Springer Science & Business Media» — 104 էջ, ISBN 978-1-4684-8742-8։
  2. Aaron Donaghy, The British Government and the Falkland Islands, 1974-79, Houndmills, Basingstoke, Hampshire, «Palgrave Macmillan UK» — 10 էջ, ISBN 978-1-137-32956-1։
  3. «Submarino Argentino ARA San Juan vuelve a estar en el agua» (իսպաներեն). www.elsnorkel.com. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «El día que el ARA San Juan sorprendió a la Armada de Estados Unidos» (իսպաներեն). La Nacion. 2017 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «Ejercicio Fleetex 2/94 "George Washington"» (իսպաներեն). www.elsnorkel.com. 2014 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «How Did Argentina Lose a Submarine And Its Crew?» (անգլերեն). teleSUR. 2017 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. Morales, Fernando (2017 թ․ նոյեմբերի 17). «Cómo es el submarino ARA San Juan que es intensamente buscado» (իսպաներեն). Infobae. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. «У берегов Аргентины пропала подводная лодка». Газета.Ru. 2017 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. «Исчезнувшая субмарина: что могло произойти на «Сан-Хуане»?». Русская служба Би-би-си. 2017 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. Иванова, Анастасия (2017 թ․ դեկտեմբերի 1). ««Спасённых не будет»: Аргентина признала гибель экипажа подлодки «Сан-Хуан»». RT. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. «Российский аппарат совершил погружение в зоне поиска подлодки Аргентины». РБК. 2017 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  12. «В Атлантическом океане нашли затонувшую год назад аргентинскую подлодку». Интерфакс. 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  13. «Аргентинские военные показали фотографии затонувшей подлодки». Интерфакс. 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  14. Federico Rivas Molina (2018 թ․ նոյեմբերի 18). «Hallados los restos del submarino 'ARA San Juan' un año después de su desaparición» (իսպաներեն). El País. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Historia» (իսպաներեն). Armada Argentina. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  • «Naval» (անգլերեն). Nordseewerke EMDEN Shipyard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.