Սան Լուիս (պրովինցիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարզ
Սան Լուիս
իսպ.՝ San Luis
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Ներքին բաժանումAyacucho Department, San Luis?, Belgrano Department, San Luis?, Chacabuco Department?, Coronel Pringles Department, San Luis?, General Pedernera Department?, Gobernador Dupuy Department?, Junín Department?, Juan Martín de Pueyrredón Department? և Libertador General San Martín Department, San Luis?
Հիմնադրված է1820 թ.
Մակերես76 748 կմ²
ԲԾՄ592 մետր
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն432 310 մարդ (2010)
Ժամային գոտիUTC−3 և America/Argentina/San_Luis?[1]
Պաշտոնական կայքsanluis.gov.ar(իսպ.)
Սան Լուիս (պրովինցիա) (Արգենտինա)##
Սան Լուիս (պրովինցիա) (Արգենտինա)

Սան Լուիս (իսպ.՝ San Luis) մարզ գտնվում է Արգենտինայի արևմտյան մասում։ Այն հյուսիսում սահմանակցում է Լա Ռիոխայի, արևելքում՝ Կորդովայի, հարավում՝ Լա Պամպայի, և արևմուտքում՝ Մենդոս և Սան Խուան մարզերի հետ։

Աշխարհագրական դիրք և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտրերո դե լոս Ֆունես լիճը
«Մոնտե» թփուտ

Մարզի ողջ հյուսիսային մասը ծածկված է միջին բարձրության լեռներով, որոնցից գլխավորներն են՝ Սիեռա դե լաս Լուիս, որն առաջացնում է հարևան մարզի՝ Կորդովայի հետ սահմանը։

Մարզի հարավային մասը հարթավայրային է, գերակշռող լանդշաֆտը՝ չոր պամպասներ և «մոնտե»։ Մարզի ամենաստորին մասում գտնվում է Պամպա դե լաս Սալինաս աղի լիճը։

Մարզի տարածքով հոսող սակավաթիվ գետերից է Ռիո Կինտոն, որն սկիզբ է առնում Սիեռա դե լաս Լուիսից և հոսում մարզի կենտրոնական-արևելյան մասով՝ Կորդովայի ուղղությամբ, Կոնլարա, Ռիո Սալադո դել Օետսե (Ռիո Դեսագուադերո), որն առաջանում է Մենդոս, Սան Խուան և Ռիո Սալադո մարզերի միակ սահմանը։ Գետերը նախատեսված չեն նավարկության համար։

Կլիման չոր է, բարեխառն, տեղումների ոչ մեծ քանակով՝ 560 մմ տարեկան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի տարածքը բնակեցված է եղել հնդկացիական ցեղերով։

Սան Լուիս քաղաքը հաստատվել է 1594 թվականին, այնուհետև լքվել մարդկանց կողմից հնդիկների անընդհատ հարձակումների պատճառով, և նորից հաստատվել 1956 թվականին։

1712 թվականին քաղաքը մասամբ ավերվել էր հարձակման ընթացքում, և հետո վերակառուցվել։

1776 թվականին մարզը պատկանում էր Կորդովա մարզին։ 1820 թվականի Մարտին մարզը հռչակեց իր աբորիգենների ինքնավարությունը։ 1875 թվականին Սան Լուիսում բացվեց երկաթուղին, որը հանգեցրեց նոր քաղաքների առաջացման, ինչպիսիք են՝ Վիլլա Մերսեդես և Սանտա Ռոզա։

1930-ական թվականների տնտեսական ճգնաժամի ընթացքում սկսվեց մարզի բնակչության զգալի արտահոսք, որը շարունակվեց մինչև հարկերի նվազեցումը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի բնակչության մեծ մասն ապրում է Ռուտա Նասիոնալ 7 դաշնային մայրուղու երկայնքով, որի վրա հաստատված են 2 խոշորագույն քաղաքները՝ Սան Լուիս (110 000 մարդ) և Վիլյա Մերսեդես (90 000 մարդ), որն ընդհանուր բնակչության երկու երրորդն է կազմում։ Բնակչության մնացած մասն ապրում է Սիեռա դե լաս Լուիս լեռներում, իսկ մարզի հարավային մասն անմարդաբնակ է։

Ինչպես Արգենտինայի մնացած մարզերում, այնպես էլ այստեղ՝ բնակչության մեծ մասը իսպանացիների և իտալացիների հետնորդներ են, ինչպես նաև այստեղ ապրում են մեծ քանակով մետիսներ։ Բնակչության միգրացիան, մարզի արագ ինդուստրացման արդյունքում, հանգեցրել է բնակչության աճի 1982 թվականից հետո։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 80-ականները բնակչությունը զբաղվում էր գյուղատնտեսությամբ (եգիպտացորենի աճեցում և անասնապահություն), և մարզը համարվում էր երկրի աղքատներից մեկը։ Աղքատ մարզերի՝ հատուկ տնտեսական գոտի համարվելու օրենքն ուժ ստանալուց հետո, Սան Լուիսի և Վիլլա Մերսեդեսի արդյունաբերությունը սկսեց արագ զարգանալ։

Արդյունաբերությունը ներկայացված է կենցաղային տեխնիկայի, մանածագործվածքի, պլաստմասսայի և թղթի արտադրության ոլորտներում։

Բացի դրանից, մարզում արդյունահանում են կրաքար, մարմար, վոլֆրամ, ուրան և աղ։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզը հայտնի է իր նախնադարյան լեռնային գեղեցկություններով։ Հիմնական զբոսաշրջական կենտրոնը Մերլո քաղաքն է (10 000 մարդ), որը գտնվում է մարզի հյուսիս-արևելքում։ Մնացած զբոսաշրջական կենտրոններն են՝ Սան Լուիսից ոչ հեռու գտնվող Պոտրերո սե լաս Ֆունես ջրամբարը և Սիեռա դե լաս Լուիսում գտնվող Էլ-Տրապիչե լեռնային գյուղակը։

2005 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 16-ը, այստեղ տեղի է ունեցել շախմատի աշխարհի առաջնությունը՝ ՖԻԴԵ 2005։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]