Սան Գրեգորիո դե Պոլանկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սան Գրեգորիո դե Պոլանկո
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
ԲԾՄ19 մետր
Բնակչություն3415 մարդ (2011)
Ժամային գոտիUTC−3
Փոստային դասիչ45200
Սան Գրեգորիո դե Պոլանկո (Ուրուգվայ)##
Սան Գրեգորիո դե Պոլանկո (Ուրուգվայ)

Սան Գրեգորիո դե Պոլանկո (իսպ.՝ San Gregorio de Polanco), քաղաք Ուրուգվայի հյուսիսային մասում՝ Տակուարեմբո դեպարտամենտում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկած է Լագո Ռինկոն դել Բոնետե արհեստական լճի հյուսիսային ափին՝ թերակղզու վրա, դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Տակուարեմբո քաղաքից մոտավորապես 140 կիլոմետր դեպի հարավ, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից 350 կիլոմետր դեպի հյուսիս։ Բացարձակ բարձրությունը 19 մետր է ծովի մակերևույթից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1853 թվականի նոյեմբերի 27-ին[2]։ Փոքր քաղաքի, ավանի (Villa-ի) կարգավիճակ է ստացել 1963 թվականի հոկտեմբերի 13-ին[3], քաղաքի (Ciudad-ի) կարգավիճակ՝ 1994 թվականի դեկտեմբերի 13-ին[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3.415[5]:

Տարին Բնակչությունը
1908 6004
1963 2489
1975 2877
1985 2856
1996 3101
2004 3673
2011 3415

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[2]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «San Gregorio de Polanco, Uruguay Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  2. 2,0 2,1 «Statistics of urban localities (1908–2004)» (PDF). INE. 2012. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. «Ley Nº 13.167». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1963. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. «Ley Nº 16.666». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1994. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «Censos 2011 Cuadros Tacuarembó». INE. 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Stories of San Gregorio» (իսպաներեն). Brecha. 14 June 2013. Արխիվացված է օրիգինալից 14 November 2013-ին. Վերցված է 7 January 2021-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Գրեգորիո դե Պոլանկո» հոդվածին։