Սանրվածք
| Ենթակատեգորիա | ուրվապատկեր, ոճ | |
|---|---|---|
| Գործունեության հմտություններ | նորաձևություն | |
| Նպաստող գործոն | haircutting | |


Սանրվածք, մազերի կտրվածք, սովորաբար մարդու գլխի, սակայն երբեմն նաև դեմքի կամ մարմնի մազերի ձևավորմանը վերաբերող եզրեր: Մազերի ձևավորումը կարող է դիտվել որպես անձնական խնամքի, նորաձևության և կոսմետիկայի մի մաս, թև որոշ սանրվածքների վրա ազդում են նաև գործնական, մշակութային և հանրաճանաչ գործոններ:
Մազերի ձևավորման ամենահին և հայտնի պատկերումը մազերի հյուսքն է, որը թվագրվում է մոտավորապես 30.000 տարի առաջ: Կանանց մազերը հաճախ ձևավորվել են բարդ և խնամքով մշակված հատուկ ձևերով, սակայն շատ հաճախ տանից դուրս գալուց եղել են ծածկված, հատկապես ամուսնացած կանանց դեպքում:
Նախապատմություն և պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդկանց սանրվածքները մեծապես պայմանավորված են այն մշակույթի նորաձևությամբ, որտեղ նրանք ապրում են[1][2]: Սանրվածքները ծառայում են որպես սոցիալական դասի, տարիքի, ամուսնական կարգավիճակի, ռասայական ինքնության, քաղաքական համոզմունքների և սեռի վերաբերյալ վերաբերմունքի նշաններ ու ցուցիչներ[2][3][4][5]:
Որոշ մարդիկ կարող են ամբողջությամբ կամ մասամբ ծածկել իրենց մազերը մշակութային կամ կրոնական պատճառներրով: Գլուխը ծածկելու նշանավոր օրինակներից են՝ իսլամում կանայք, որոնք կրում են հիջաբ[6][7], հառեդիական հուդայականության մեջ ամուսնացած կանայք, որոնք կրում են շեյթել[8] կամ տիխել, ամուսնացած հիմբա տղամարդիկ, որոնք ծածկում են իրենց մազերը (բացի սգի ժամանակներից), տուարեգ տղամարդիկ, որոնք կրում են քող, ինչպես նաև սիխիզմի հետևորդ տղամարդիկ և կանայք, որոնք կրում են դաստար՝ անկախ մկրտված լինելուց, որպես իրենց հավատքի և մշակութային ինքնության խորհրդանիշ[9]:
Պալեոլիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մազերի հյուսման ամենահին հայտնի պատկերումը թվագրվում է մոտ 30,000 տարի առաջ. դա Վիլենդորֆի Վեներան է, ով գիտական շրջանակներում հայտնի է որպես Վիլենդորֆի կին: Սա պալեոլիթյան կանացի արձանիկ է, որը ըստ գիտնականների ստեղծվել է մ.թ.ա. մոտ 28,000-25,000 թվականներին[10]: Բրասեմպուրի Վեներան մոտ 25,000 տարվա հնություն ունի և անվիճելիորեն ներկայացնում է մազերի հարդարում:
- Վիլենդորֆի Վեներան հյուսված մազերով
Բրոնզի դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնզի դարում սաՓրիչները հայտնի էին և օգտագործվում էին որոշ տղամարդկանց կողմից, սակայն ոչ ամեն օր, քանի որ գործընթացը բավական տհաճ էր և պահանջում էր գործիքի կրկնակի սրում, ինչը նվազեցնում էր դրա դիմացկունությունը[11]:
- Պուաբիի վերականգնված գլխազարդը, Ուրի առաջին դինաստիա, 2500 թվական, վաղ դինաստիական ժամանակաշրջան 3-րդ դար
- Մազերի սանրվածքը նմանակող ոսկե սաղավարտ, Ուրի առաջին դինաստիա, 2500 թվական, վաղ դինաստիական ժամանակաշրջան 3-րդ դար
- Շումերացի կնոջ դիմանկարային արձանիկ
- Խաֆաջայից շումերական արձան՝ կին երկրպագու
- Եգիպտացի կանայք հյուսված մազերով և զարդարված գլխազարդով, մոտավորապես մ.թ.ա. 1350 թվական:
Հին պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին քաղաքակրթություններում կանանց մազերը հաճախ ձևավորում էին մանրակրկիտ և առանձնահատուկ ոճերով: Կանայք ներկում էին իրենց մազերը, գանգրացնում և տարբեր ձևերով կապում կամ հավաքում (օրինակ՝ ձիու պոչ):Ալիքներ և գանգուրներ ստանալու համար օգտագործում էին թաց կավ, որը նախ չորացնում էին արևի տակ, ապա սանրում: Օգտագործում էին նաև սերկևելի սերմերից պատրաստված ժելե՝ ջրով թրջելով: Բացի այդ, մազերի հարդարման համար լայնորեն տարածված էին տարբեր տեսակի գանգրացման մետաղյա ձողիկներ և արդուկներ[12][13]:
Հին Կորեայում և Ճապոնիայում սանրվածքները ձևավորվել են չինական սանրվածքների ազդեցությամբ[14]: Օրինակ, Կոգուրյու պետությունում տարածված չուքյե ոճը նման էր Չինաստանում կիրառվող նույնանուն ոճին, թե՜ ձևով, թե՜ գլխի վրա տեղադրմամբ: Կանանց սանրվածքներին բնորոշ էին գլխի վերևում ձևավորված մեծ փնջերը: Սանրվածքները նաև ծառայում էին որպես գեղեցկության, սոցիալական դիրքի և ամուսնական կարգավիճակի արտահայտություն[14]:Օրինակ՝ ճապոնացի աղջիկները կրում էին մաե-գամի սանրվածք, որպես հասունացման սկզբի խորհրդանիշ: Բայեկջեում չամուսնացած կանայք մազերը հյուսում էին գլխի երկու կողմերում: Այսպիսով սանրածքը ցույց էր տալիս կնոջ ամուսնական կարգավիճակը:
- Կանացի կերպար բարդ սանրվածքով և մազակալներով, Արևմտյան Բենգալ, Հնդկաստան 1-ին դար
- Կանացի կերպար՝ բարդ սանրվածքով և մազակալներով, Հնդկաստան 2-1-ին դարեր
- Տիկին սանրվածքով և հայելիով, Չինաստան 25-220 թվականներ
- Նկարված մագաղաթ մազահարդարման տեսարանով, Չինաստան 6-8-րդ դարեր
- Մայյան արքայական կին՝ բարդ գլխազարդով, Մեքսիկա, մոտավորապեսզ 795 թվական:
Հռոմեական կայսրություն և միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 27-ից մինչև մ.թ. 102 թվականները կայսերական Հռոմում կանայք կրում էին բարդ սանրվածքներ, գլխի վերևում ձևավորվում էր գանգուրների մեծ զանգված կամ ալիքների շարքեր, որոնք հետ էին տարվում և ձևավորվում օղակների կամ հյուսքերի տեսքով; Ժամանակի ընթացքում ազնվական կանանց սանրվածքներն այնքան բարդացան, որ դրանց պահպանման համար պահանջվում էր մի քանի ստրուկների և վարսահարդարների ամենօրյա խնամք: Մազերը հաճախ բացեցնում էին փայտի մոխիրի, չմարված կրաքարի և նատրիումի բիկարբոնատի միջոցով, իսկ մգեցնում՝ պղնձի թեփուկներով, կաղնու գնդիկներով, կամ գինու և քացախի մեջ թրջված տզրուկներով[15]: Սանրվածքը լրացվում էր կեղծամներով, մազափնջերով և բարձիկներով, և ամրացվում ցանցերով, քորոցներով, սանրերով ու մազաքսուքով (շրթներկ): Բյուզանդական կայսրության ժամանակ կանայք իրենց մազերի մեծ մասը ծածկում էին մետաքսե գլխարկներով և մարգարիտներով զարդարված ցանցերով[16]:
Հռոմեական կայսրության ժամանակներից մինչև միջնադար կանանց մեծ մասը մազերը աճեցնում էր այնքան, որքան դրանք բնականորեն կարող էին աճել: Սովորաբար մազերը ձևավորում էին կտրելու միջոցով, քանի որ դրանք կապվում էին գլխին և տան սահմաններից դուրս գտնվելիս մեծամասամբ ծածկվում էին ցանցով, գլխաշորով կամ քողով: Հասուն կնոջ համար փողոցում բաց և արձակ մազերով հայտնվելը հաճախ սահմանափակվում էր և բնորոշ էր միայն մարմնավաճառներին:Մազերը հյուսելը և կապելը տարածված էր: 16-րդ դարում կանայք սկսեցին կրել չափազանց զարդարուն սանրվածքներ, որոնք հաճախ զարդարվում էին մարգարիտներով, թանկարժեք քարերով, ժապավեններով և քողերով: Կանայք կիրառում էին կապելու կամ մազերը «ժապավենով փաթաթելու» տեխնիկան, որի դեպքում ռեզինները կամ ժապավենները օգտագործվում էին մազերը գլխի շուրջ ամրացնելու համար[17]: Այս շրջանում մազերի մեծ մասը հյուսվում և թաքցվում էր գլխաշորերի, քողերի կամ գլխարկների տակ: 15-րդ դարի երկրորդ կեսից և 16-րդ դարում բարձր ճակատը համարվում էր գեղեցիկ, և հարուստ կանայք հաճախ պոկում էին մազերը քունքերի և ծոծրակի հատվածներում կամ օգտագործում էին մազահեռացնող քսուքներ, որպեսզի մազերը չերևային գլխածածկերի եզրերից[18]: Այս ժամանակահատվածում աշխատավոր դասի կանայք կրում էին ավելի պարզ սանրվածքներ[17]:
- Հռոմեա-բրիտանական մազերի զարդ՝ սև քարից պատրաստված քորոցներով, հայտնաբերված Ռոմեական Յորքում կապարե դագաղում
- Մ.թ.ա. առաջին դարի վերջի հռոմեացի կնոջ դիմանկար՝ բարդ սանրվածքով, հայտնաբերված Հռոմի Վիա Լատինա ճանապարհին:
- 130 թվական, Վիբիա Սաբինայի կիսանդրի՝ մազակալով և մեջտեղից բաժանված սանրվածքով:
Վաղ նոր ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդկանց սանրվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]15-րդ և 16-րդ դարերում եվրոպացի տղամարդիկ իրենց մազերը կտրում էին առավելագույնը մինչև մազերի երկարությամբ, իսկ նորաձևությանը հետևող տղամարդիկ հաճախ կրում էին ճակատամազ կամ ճակատին ընկնող մազափունջ:Իտալիայում տղամարդկանց շրջանում տարածված էր նաև մազերը ներկելը[19]: 17-րդ դարի սկզբին տղամարդկանց սանրվածքները դարձան ավելի երկար, իսկ ալիքավոր կամ գանգուր մազերը համարվում էին ցանկալի եվրոպական բարձր խավի տղամարդկանց շրջանում:
Տղամարդկանց պարիկը, ենթադրաբար, առաջինը գործածության մեջ է մտցրել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII (1601-1643) 1624 թվականին, երբ նրա մոտ վաղաժամ ճաղատացում էր սկսվել[20]: Այս նորաձևությունը լայնորեն խրախուսվեց նրա որդու և իրավահաջորդի՝ Լյուդովիկոս XIV (1638-1715)կողմից, ինչը նպաստեց դրա տարածմանը Եվրոպայում և եվրոպական ազդեցության տակ գտնվող երկրներում: Մորուքը արդեն երկար ժամանակ էր գտնվում էր անկման փուլում, և այժմ վերացավ վերին խավերի շրջանում:
Տղամարդկանց համար նախատեսված պարիկները անգլախոս աշխարհում տարածվեցին ֆրանսիական այլ նորաձևությունների հետ միասին, երբ Անգլիայի թագավոր Չարլզ II 1660 թվականին Ֆրանսիայում երկարատև աքսորից հետո վերականգնվեց գահին: Այս պարիկները ուսերի երկարությամբ էին, կամ ավելի երկար՝ ընդօրինակելով այն երկար մազերը, որոնք տղամարդկանց շրջանում նորաձև էին դարձել 1620-ական թվականներից: Դրանց օգտագործումը շուտով լայն տարածում գտավ անգլիական արքունիքում: Լոնդոնյան օրագրագիր Սամուել Փեփիսը 1665 թվականին գրի էր առել այն օրը, երբ վարսավիրը սափրել էր իր գլուխը, և նա առաջին անգամ փորձել էր իր նոր պարիկը, սակայն ժանտախտի տարում նա անհանգստանում էր այն կրելուց:
1665 թվական, սեպտեմբերի 3. վեր կացա և հագա իմ գունավոր մետաքսե զգեստը՝ շատ գեղեցիկ և իմ նոր պարիկը, որը վաղուց էի գնել, բայց չէի համարձակվում կրել, որովհետև այն գնելիս Վեթմինսթերում ժանտախտ էր:Եվ հետաքրքիր է՝ ինչ նորաձևություն կլինի պարիկներից հետո, քանի որ ոչ ոք չի համարձակվի այն գնել՝ ժանտախտի վարակից հետո: Միգուցե այն կտրված լինի ժանտախտից մահացած մարդկանց գլուխներից:

17-րդ դարի վերջին կեղծամները շատ երկար և ալիքավոր էին (տես՝ Ջորջ առաջին), սակայն 18-րդ դարի կեսերին դրանք դարձան ավելի կարճ, և այդ ժամանակ սովորաբար սպիտակ էին:Շատ տարածված ձևերից մեկը գլխի շուրջը՝ մազերի ծայրամասում մեկ կոշտ գանգուրի առկայությունն էր:18-րդ դարի վերջում բնական մազերը հաճախ փոշիացվում էին, որպեսզի ստեղծվեր կարճ կեղծամի տպավորություն, և դրանք կապվում էին հետևում՝ փոքր պոչիկի ձևով[21]:
Նորաձևությանը հետևող տղամարդկանց համար կարճ մազերը նեոկլասիկական շարժման արդյունք էր:Դասականությունից ներշնչված տղամարդկանց սանրվածքներից էր «Բեդֆորդյան կտրուկը», որը կարելի է համարել ժամանակակից տղամարդկանց սանրվածքների նախակարապետը: Այն ստեղծել է արմատական քաղաքական գործիչ Ֆրենսիս Ռասելը՝ Բեդֆորդի 5-րդ դուքսը, որպես բողոք մազափոշու դեմ. նա խրախուսում էր իր ընկերներին ընդունել այդ ոճը՝ նրանց հետ գրազ գալով, թե չեն համարձակվի այն կրել: Մյուս ազդեցիկ ոճը (կամ ոճերի խումբը ) ֆրանսիացիները կոչեցին «Տիտուսի սանրվածք»,Տիտուս Յունիուս Բրուտուսի անունով (ոչ թե, ինչպես հաճախ ենթադրվում է, հռոմեական կայսր տիտուսի անունով): Այդ սանրվածքում մազերը կարճ էին և շերտավոր, սակայն վերևի հատվածում մի փոքր բարձրացված, հաճախ՝ նուրբ փնջերով կամ կախ ընկած փականներով: Տարբերակները ծանոթ են թե՜ Նապոլեոնի, թե՜ Ջորջ IV-ի մազերից: Ենթադրվում է, որ այս ոճը տարածել է դերասան Ֆրանսուա-Ժոզեֆ Տալման, որը կեղծամ կրող իր գործընկերներին ստվերել է, երբ հանդես է եկել Վոլտերի «Բրուտոս» և նման գործերի բեմադրություններում (պիեսը Լյուսիուս Յունիուս Բրուտուսի մասին է,որը հրամայում է մահապատժի ենթարկել իր որդի Տիտուսին): 1799 թվականին փարիզյան նորաձևության ամսագիրը հաղորդում էր, որ նույնիսկ տղամարդիկ էին ընդունում Տիտուսի կեղծամները[22], և այս ոճը կրում էին նաև կանայք. 1802 թվականին «Journal de Paris»-ը գրում էր, որ նրբաճաշակ կանանցզ ավելի քան կեսը կրում էին իրենց բնական մազը, կամ կեղծամը Տիտուս ոճով[23]:
19-րդ դարի սկզբին տղամարդկանց մորուքը, ինչպես նաև բեղերն ու այտամազերը, կրկին լայնորեն տարածվեցին՝ կապված Ռոմանտիզմի շարժման հետ, և դրանք բոլորը մնացին շատ տարածված մինչև 1890-ական թվականները, որից հետո երիտասարդ տղամարդիկ դադարեցին դրանք կրել: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ բազմաթիվ երկրներում տղամարդկանց մեծ մասը զինվորական ծառայության անցավ, վերջնականապես վերացրեց մորուքը՝ բացառությամբ այն տարեց տղամարդկանց, որոնք պահպանել էին իրենց երիտասարդության ոճերը, և նրանց, ովքեր ընտրում էին բոհեմական ոճը: Կարճ, զինվորական ոճի բեղը, սակայն, շարունակեց մնալ տարածված[24]:
Կանացի ոճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]


16-19-րդ դարերի ընթացքում եվրոպացի կանանց մազերը դարձան ավելի տեսանելի, մինչդեռ գլխաշորերը ավելի փոքրացան:Երկուսն էլ ավելի ճոխ դարձան, և սանրվածքներում սկսեցին օգտագործվել զարդարանքներ, ծաղիկներ, ջայլամի փետուրներ, մարգարիտների շարաններ, թանկարժեք քարեր, ժապավեններ և մանր արհեստագործական առարկաներ (օրինակ նավերի կամ հողմաղացների մանրակերտեր)[17][25]: Կապված մազերը համարվում էին պարտաճանաչության խորհրդանիշ. մազերը արձակելը դիտվում էր որպես անպարկեշտ և սեռական բնույթի ակնարկ, իսկ երբեմն վերնագրվում էին նաև գերբնական իմաստներ[26]: Կարմիր մազերը հատկապես տարածված էին Անգլիայում ՝ Եղիսաբեթ I-ի կառավարման ժամանակաշրջանում, և կանայք ու արիստոկրատ տղամարդիկ օգտագործում էին բորակ, կալիումի նիտրատ, զաֆրան և ծծմբափոշի ՝ մազերը կարմիր ներկելու համար, ինչը հաճախ առաջացնում էր սրտխառնոց, գլխացավ և քթարյունահոսություն[15][27]: Այս շրջանում Իսպանիայում և Լատինական մշակույթներում կանայք կրում էին ժանյակե մանտիլյաներ՝ հաճախ բարձր սանրի վրա ամրացված[17][28], իսկ Բուենոս Այրեսում ձևավորվեց չափազանց մեծ կրիակեղևից պատրաստված սանրերի նորաձևություն, որոնք կոչվում էին մեծ դեկորատիվ սանրեր և կարող էին հասնել մինչև երեք ոտնաչափ բարձրության և լայնության:Պատմաբանների կարծիքով դա արտացոլում էր ոչ թե Իսպանիայի այլ Ֆրանսիայի աճող ազդեցությունը արգենտինացիների վրա[29]:
18-րդ դարի կեսերին ձևավորվեց «պուֆ» ոճը. կանայք գլխի առջևի հատվածում ստեղծում էին մեծ ծավալ ՝ սովորաբար ներսում դրված բարձիկի օգնությամբ այն ավելի բարձրացնելու համար, իսկ հետևի մասը զարդարում էին խեցիներով, մարգարիտներով կամ թանկարժեք քարերով: 1750-ականներին կանայք սկսեցին մազերը հարդարել բուրավետ շրթներկով և փոշիացնել սպիտակ գույնով: Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես առաջ որոշ կանայք սկսեցին իրենց մազերի վրա կրել մետաքսե չալմաներ[17]:
Ճապոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1870-ականների սկզբին, մի փոփոխության արդյունքում, որը պատմաբանները վերագրում են Արևմուտքի ազդեցությանը[30], ճապոնացի տղամարդիկ սկսեցին կտրել իրենց մազերը այնպիսի սանրվածքներով, որոնք հայտնի էին որպես զանգիրի (մոտավորապես նշանակում է «պատահական կտրած» կամ «կարճ կտրած» մազեր)[31] : Այդ ժամանակաշրջանում ճապոնացի կանայք դեռևս կրում էին ավանդական սանրվածքներ, որոնք ամրացվբում էին սանրերով, քորոցներով և փայտիկներով՝ պատրաստված կրիայակեղևից, մետաղից, փայտից և այլ նյութերից[17], սակայն 1880-ականների կեսերին ճապոնական բարձր խավի կանայք սկսեցին մազերը հետ տանել արևմտյան ոճով (հայտնի որպես «սոկուհացու» ) կամ ընդունել ճապոնական ավանդական սանրվածքների արևմտականացված տարբերակներ (դրանք կոչվում էին յոֆու մագե. բառացիորեն՝ «երեկոյան խինյոն»)[31]:
Միջպատերազմյան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում կանայք սկսեցին անցնել ավելի կարճ սանրվածքների, որոնք ավելի հեշտ էր խնամել:Պատերազմից հետո կանայք սկսեցին կտրել իրենց մազերը «բոբ», «շինգլ» և շատ կարճ ձևերով՝ հաճախ դրանք ծածկելով գլխին սեղմ կպչող փոքրիկ «քլոշ» գլխարկներով[32]: Եվրոպայում և ԱՄՆ-ում «բոբ»-ը դիտվում էր որպես կանանց ազատագրման ուղղությամբ արված քայլ[33]: Կանայք սկսեցին նաև «մարսել» անել մազերը՝ տաք մկրատաձև երկաթներով ստեղծելով խորը ալիքներ: Այս շրջանում տարածում գտավ նաև երկարատև պերմանենտ գանգրացումը[34]. դա թանկ, անհարմար և ժամանակատար գործընթաց էր, որի ընթացքում մազերը փաթաթում էին գանգրակների վրա և տեղադրում գոլորշու կամ չոր տաքացման սարքի մեջ: 1930-ականներին կանայք սկսեցին մազերը կրել փոքր-ինչ ավելի երկար՝ «փեյջբոյ», «բոբ», ինչպես նաև ալիքավոր կամ գանգուր ձևերով[16]:
1920-1930-ական թվականներին ճապոնացի կանայք սկսեցին կրել մազերը «միմիկակուշի» ոճով (բառացի՝ «ականջները ծածկող»), որի դեպքում մազերը հետ էին քաշվում՝ ծածկելով ականջները, և կապվում էին ծոծրակի հատվածում ՝ փնջի ձևով: Այս ժամանակահատվածում ալիքավոր կամ գանգուր մազերը ճապոնացի կանանց շրջանում ավելի ու ավելի տարածված դարձան, իսկ պերմանենտը, թեև հակասական վերաբերմունքի էր արժանանում, չափազանց մեծ ժողովրդականություն էր վայելում: Բոբ սանրվածքը նույնպես ավելի տարածված դարձավ ճապոնացի կանանց շրջանում, հատկապես դերասանուհիների և«մոդան գառու» (ժամանակակից աղջիկներ) կոչվող երիտասարդ կանանց միջև, որոնք 1920-ականներին հետևում էին արևմտականացված նորաձևություններին և կենսակերպին[31]:
Այս ժամանակաշրջանում արևմտյան տղամարդիկ սկսեցին կրել մազերը այնպիսի ձևերով, որոնք հանրաճանաչ էին դարձել կինոաստղերի՝ օրինակ Դուգլաս Ֆերբենքս և Ռուդոլֆ Վալենտինոյի շնորհիվ: Տղամարդիկ մազերը կարճ էին պահում՝ բաժանելով կողքից կամ մեջտեղից, կամ էլ սանրում էին ամբողջությամբ հետ, կամ էլ մազերը տեղում պահելու համար օգտագործում էին շրթներկ, քսուքներ և տոնիկներ:Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում և որոշ ժամանակ անց տղամարդկանց սանրվածքները դարձան ավելի կարճ՝ նմանվելով զինվորական քրյուքաթ սանրվածքին[35]:
Հետպատերազմյան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո կանայք սկսեցին կրել մազերը ավելի մեղմ և բնական ոճերով: 1950-ականների սկզբին կանանց մազերը սովորաբար գանգրացվում էին և կրվում տարբեր ձևորով ու երկարություններով: 1950-ականների վերջին բարձր բուֆանտ և մեղվափեթակաձև սանրվածքները, որոնք երբեմն կոչվում էին «B-52-ներ»՝ իրենց նմանության պատճառով, դարձան շատ տարածված[36]: Այս շրջանում շատ կանայք մազերը լվանում և հարդարում էին շաբաթը միայն մեկ անգամ, իսկ ձևը պահելու համար ամեն գիշեր քնում էին բիգուդիներով և ամեն առավոտ կրկին գզգզում ու լաքապատում էին մազերը[37]: 1960-ականներին բազմնաթիվ կանայք սկսեցին կրել կարճ, ժամանակակից սանրվածքներ, օրինակ ՝ փիքսի քաթ, մինչդեռ 1970-ականներիկն մազերը սովորաբար ավելի երկար և ազատ էին: Թե՜ 1960-ականներին, թե՜ 1970-ականներին շատ տղամարդիկ և կանայք կրում էին շատ երկար և ուղիղ մազեր[38]: Երկար, բնական մազերը տարածվեցին նաև հակամշակութային շարժումների, օրինակ՝ հիպիների ազդեցությամբ, որոնք այդ սանրվածքով արտահայտում էին իրենց ընդդիմությունը ընդունված նորմերին: 1950-ականներից սկսած տարբեր խմբեր սանրվածքը օգտագործում էին որպես իրենց յուրահատուկ գաղափարախոսության կամ ինքնության խորհրդանիշ: Սքինհեդները, որոնք հակադրվում էին Հիպիներին, սափրում էին իրենց մազերի մեծ մասը: Իսկ 1970-ականների վերջին պանկերը ցանակնում էին շոկ առաջացնել՝ ձևավորելով մազերը յուրահատուկ ձևերով (օրինակ՝ մոհաք) և ներկելով դրանք անբնական գույներով[39]: Կանայք նաև ուղղում էին իրենց մազերը քիմիական ուղղման միջոցով, տանը հագուստի արդուկով արդուկելով, կամ խոնավ մազերը փաթաթելով մեծ, դատարկ գազավորված ըմպելիքների բանկաների մեջ[40]:


1960-ականներից և 1970-ականներից սկսած՝ կանայք իրենց մազերը կրել են տարբեր ոճերով: Դրա մի մասը պայմանավորված էր «Սևը գեղեցիկ է» շարժմամբ, որը խրախուսում էր սևամորթ բնակչության բնական գեղեցկությունը՝ հակադրվելով այն մոդելին, որը որոշ մարդիկ համարում էին եվրոպակենտրոն: Որոշ քննադատներ պնդում են, որ աֆրիկյան մազերը ուղղելը, կամ քիմիական եղանակով հարթեցնելը փորձ է համապատասխանելու սպիտակամորթների գեղեցկության չափանիշներին: Սակայն,կան նաև մարդիկ, ովքեր չեն համաձայնում այս տեսակետի հետ:Այնուամենայնիվ, Մալքոլմ Իքսը խորհուրդ էր տալիս, որ սևամորթ մարդիկ նման պատճառներով չուղղեն իրենց մազերը[41]: Այդպիսով սևամորթների մազերը դարձան ոչ միայն գեղեցկության դրսևորում, այլև հեղափոխության ակտ[41]: Մասնավորապես «Աֆրո» սանրվածքը 1960-ականններից սկսած ոչ միայն նորաձև էր, այլև քաղաքական նշանակություն ուներ[42]: Սակայն «Աֆրոն», կամ ինչպես սկզբում այն կոչվում էր՝ «բնականը» ի սկզբանե քաղաքական ընտրություն չէր, այլ ոճ, որը նախընտրում էին սևամորթ արվեստագետներն ու մտավորականները 1940-ական և 1950-ական թվականներին[42]:
Ժամանակակից սանրվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1960-ականներից սկսած մազերի հետ կապված սոցիալական նորմերին ուղղված մարտահրավերները, ինչպես նաև մազերի ներկերի ավելի հասանելի դառնալը, հանգեցրին սաքնրվածքների բազմազանության ձևավորմանը[39]: Ժամանակակից աշխարհում կանայք և տղամարդիկ կարող են ընտրել սանրվածքների լայն շրջանակից: Սակայն նրանցից դեռևս ակնկալվում է, որ մազերը կրեն սեռային նորմերին համապատասխան ձևերով. աշխարհի շատ վայրերում երկար մազերով տղամարդիկ կամ այնպիսի կանայք, որոնց մազերը չեն երևում խնամքով հարդարված, կարող են բախվել տարբեր տեսակի խտրականության, այդ թվում ոտնձգությունների, սոցիալական ամոթանքի, կամ աշխատավայրում խտրկան վերաբերմունքի[43]: Սա որոշ չափով ավելի քիչ է վերաբերում աֆրոամերիկացի տղամարդկանց, որոնք կրում են մազերը տարբեր ոճերով, որոնք երբեմն համընկնում են աֆրոամերիկացի կանանց սանրվածքների հետ, այդ թվում՝ փոքր հյուսքեր, գլխամաշկին մոտ հյուսքեր, որոնք ամրացվում են ռետինե շապավեններով, և դրեդլոքսներ[44]:
1980-ականներին կանայք իրենց մազերը հետ էին քաշում փափուկ մազակալներով, որոնք պատրաստված էին կտորից և ծածկում էին էլաստիկ ժապավենը:Այսօր էլ կանայք հաճախ կրում են փայլուն զարդեր, ինչպես նաև ճանկաձև մազակալներ, որոնք օգտագործվում են պոչերը և վեր բարձրացված կամ մասնակի բարձրացված սամնրվածքները ամրացնելու համար[17]:
1980-ականները Ամերիկայում մազերի ընտրության շուրջ նկատելի լարվածության շրջան էին: Հատկապես հակասություններ էին առաջանում գունավոր մաշկ ունեցող կանանց մազերի ընտրության և աշխատավայրի պահանջների միջև, ինչի մասին վկայում են դատական գործեր, օրինակ՝ Ռոգերսն ընդդեմ ամերիկյան էյրլայնսի, որը հաստատեց գործատուների իրավունքը աշխատավայրում արգելելու որոշ սանրվածքներ, մասնավորապես՝ հյուսված սանրվածքները (braids)։ Այս ժամանակահատվածում նաև եղել են դեպքեր, երբ ԱՄՆ փոստային ծառայությունը (USPS), հյուրանոցային ցանցերը, ոստիկանության բաժինները և այլ ոլորտներ աշխատավայրում արգելել են սանրվածքներ, որոնք տարածված են սևամորթ ամերիկացիների համայնքում, օրինակ՝ հյուսքեր (braids), ներկված մազեր[41]։
Սահմանող գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանրվածքի գեղագիտական առանձնահատկությունները կարող են պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով, օրինակ՝ մարդու ֆիզիկական հատկանիշներով, ցանկալի ինքնապատկերով կամ վարսահարդարի գեղարվեստական ինտուիցիայով։ Ֆիզիկական գործոնների մեջ կարող են մտնել մազերի բնական տեսակը և աճի ձևը, դեմքի և գլխի ձևը տարբեր անկյուններից, ինչպես նաև մարմնի ընդհանուր համամասնությունները։ Կարող են հաշվի առնվել նաև բժշկական նկատառումներ։ Ինքնապատկերը կարող է ուղղված լինել հիմնական հասարակական արժեքներին համապատասխանելուն (օրինակ՝ զինվորական ոճի կարճ սանրվածքներ կամ տվյալ ժամանակաշրջանի «մոդայիկ» սանրվածքներ, ինչպես՝ Dido flip-ը), որոշակի խմբերի հետ նույնականացվելուն (օրինակ՝ փանք ենթամշակույթի սանրվածքներ), կամ կրոնական պահանջներին հետևելուն (օրինակ՝ ուղղափառ հրեաների payot-ը, ռաստաֆարյանների dreadlocks-ը, Հնդկաստանի և Նեպալի սադհուների jata-ները, կամ սիքհերի Kesh պահպանելու ավանդույթը)։ Սակայն այս ամենը շատ կախված է համատեքստից, քանի որ մի միջավայրում «հիմնական» համարվող տեսքը մյուսում կարող է բնորոշ լինել միայն որոշակի ենթախմբի[45]:
Սանրվածքը ստեղծվում է մազերը որոշակի ձևով դասավորելով՝ երբեմն օգտագործելով սանր, ֆեն, գել կամ այլ միջոցներ։ Մազերը ձևավորելու այս պրակտիկան հաճախ կոչվում է վարսահարդարում, հատկապես երբ դա իրականացվում է որպես մասնագիտություն։
Մազերի ձևավորումը կարող է ներառել նաև աքսեսուարների ավելացում (օրինակ՝ գլխակապեր կամ մազակալներ), որոնք օգնում են մազերը պահել տեղում, ընդգծել դրանց դեկորատիվ տեսքը կամ դրանք մասամբ կամ ամբողջությամբ ծածկել տարբեր գլխածածկույթներով, օրինակ՝ կիպպա, հիջաբ, թամ կամ տուրբան[45]:
Մազերի ձևավորման տեխնիկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսահարդարումը կարող է ներառել մազ կտրելը, հյուսքերը, ներկելը, երկարացնելը, քիմիական գանգրացում, մշտական ուղղեցում, գանգրացնելը և մազերի ձևավորման կամ հյուսվածք փոխելու այլ ձևեր[46]:
Այս տեխնիկաներից մի քանիսը մանրամասն նկարագրված են ստորև։

Լվացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսահարդարները հաճախ նախ լվանում են մարդու մազերը, որպեսզի կտրեն դրանք, երբ մազերը դեռ մի փոքր խոնավ են։ Չոր մազերի համեմատ՝ խոնավ մազերը հաճախ ավելի հեշտ է վերահսկել կտրելու կամ ձևավորելու ընթացքում, քանի որ ջրի ավելացած քաշը և մակերեսային լարվածությունը ստիպում են մազափնջերին ձգվել դեպի ներքև և կպչել միմյանց մազի ամբողջ երկարությամբ։ Սա պահպանում է հստակ գիծ և օգնում է վարսահարդարին ավելի հեշտ ձև ստանալ[47]։
Կարևոր է նշել, որ մազերը խոնավ վիճակում կտրելու այս մեթոդը առավել հարմար (կամ տարածված) է ուղիղ մազերի տեսակների համար։ Գանգուր, խիտ գանգուր (kinky) և մեծ ծավալ ունեցող այլ մազային կառուցվածքների դեպքում հաճախ ավելի օգտակար է մազերը կտրել չոր վիճակում, քանի որ այդպես մազերը գտնվում են իրենց ավելի բնական վիճակում, և հնարավոր է դրանք ավելի հավասար կտրել[48]։
Կտրվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մազերի կտրվածքը կամ կարճացնելը նպատակ ունի ստեղծել կամ պահպանել որոշակի ձև և տեսք: Կան եղանակներ սեփական մազերը կտրելու համար, սակայն սովորաբար այդ գործընթացը կատարելու համար դիմում են մեկ այլ մարդու օգնությանը, քանի որ դժվար է պահպանել համաչափությունը, երբ մարդը կտրում է գլխի հետևի հատվածի մազերը[49]:
Մազերի կտրումը հաճախ կատարվում է մազկտրիչ մեքենայով, մկրատով և ածելիով:: Սանրերը և մազակալները հաճախ օգտագործվում են մազերի մի հատված առանձնացնելու համար, որը հետո կտրում են[50]:
Հարթեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարթեցումը տեխնիկա է, որը օգտագործվում է մազերի տարբեր երկարությունների կամ հյուսվածքների միջև հարթ և աննկատ անցում ստեղծելու համար: Այս գործընթացը ապահովում է, որ չլինեն կտրուկ գծեր կամ տեսանելի սահմաններ այն տեղերում, որտեղ մազերի մի հատվածը ավարտվում է, իսկ մյուսը սկսվում է: Վարսահարդարները սովորաբար օգտագործում են բարակեցնող մկրատներ, ածելիներ կամ մկրատի հատուկ տեխնիկաներ՝ սանրվածքի եզրերը ուղղելու համար:Հարթեցումը հատկապես կարևոր է շերտավոր սանրվածքների դեպքում, կամ երբ անհրաժեշտ է միացնել մազերի կարճ և երկար հատվածները, քանի որ այն սանրվածքին տալիս է միասնական և բնական տեսք[51]:
Խոզանակով և սանրով հարդարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոզանակներն ու սանրերը օգտագործվում են մազերը կարգի բերելու և խճճվածությունը բացելու համար՝ նպաստելով, որ մազերն ամբողջությամբ ուղղվեն նույն ուղղությամբ, ինչպես նաև հեռացվեն փոշին, թեփը կամ այն մազերը, որոնք արդեն թափվել են մազարմատներից, բայց դեռևս կպած են մնացած մազերին[52]:
Գոյություն ունեն խճճվածությունը բացելու տարբեր գործիքներ՝ տարբեր գների շրջանակներում:Սանրերը լինում են տարբեր ձևերի ու չափերի և պատրաստվում են տարբեր նյութերից, ներառյալ պլաստիկից, փայտից և եղջյուրից: Նմանապես, խոզանակները նույնպես ունեն տարբեր չափեր և ձևեր, այդ թվում՝ լայն և հարթ մակերեսներով: Խճճված մազերը բացելու համար սովորաբար առավել օգտակար է լայն ատամներով սանր օգտագործելը: Բժիշկների մեծ մասը խորհուրդ է տալիս չկիսվել մազերի խնամքի գործիքներով, օրինակ՝ սանրերով կամ մազակալներով, որպեսզի կանխվի մազերի հետ կապված խնդիրների տարածումը, ինչպիսիք են թեփը և գլխի ոջիլները[53]:
Պատմականորեն ընդունված էր ամեն օր մազերը սանրել կամ խոզանակել 100 հարվածով, սակայն դա այժմ համարվում է որոշ չափով հնացած մոտեցում: Այդ սովորույթը գալիս է այն ժամանակներից, երբ մարդիկ մազերը ավելի քիչ էին լվանում. խոզանակի հարվածները գլխամաշկի բնական յուղերը տարածում էին ամբողջ մազերի երկարությամբ՝ ստեղծելով պաշտպանիչ ազդեցություն: Սակայն ներկայումս, երբ մազերը հաճախ են լվացվում շամպունով և բնական յուղերով, այդ կանոնը այլևս այդքան էլ կիրառելի չէ:Բացի այդ, ներկայումս մազերի խոզանակները հաճախ պատրաստվում են կոշտ պլաստիկե թելիկներով՝ նախկինում օգտագործված բնական վարազի մազերից պատրաստված թելիկների փոխարեն:Պլաստիկե թելիկները կարող են մեծացնել գլխամաշկը կամ մազերը վնասելու հավանականությունը, եթե մազերը չափազանց ուժգին սանրվեն: Այնուամենայնիվ, ավանդական խոզանակները՝ վարազի մազերից պատրաստված թելիկներով, դեռևս լայնորեն օգտագործվում են հատկապես աֆրոամերիկացիների և չոր կամ խիտ գանգուր մազեր ունեցող մարդկանց շրջանում՝ գանգուրներն ու ալիքները փափկացնելու և հարթեցնելու համար[51]:
Չորացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մազերի չորացման սարքերը (ֆեները) արագացնում են մազերի չորացման գործընթացը՝ փչելով օդ, որը սովորաբար տաքացված է, թաց մազերի վրա՝ արագացնելու ջրի գոլորշիացման արագությունը[54]:
Չափից շատ ջերմությունը կարող է մեծացնել մազաթափությունը կամ մազերի այլ վնասման հավանականությունը։ Ֆենի դիֆուզորները կարող են օգտագործվել օդի հոսքը լայնացնելու համար, որպեսզի այն ավելի թույլ լինի, բայց ընդգրկի մազերի ավելի մեծ հատված[49]:
Ֆեները կարող են նաև օգտագործվել որպես գործիք՝ մազերին փոքր չափով ձև տալու համար։ Ճիշտ տեխնիկան ենթադրում է ֆենը ուղղել այնպես, որ օդը չփչի դեպի դեմքը կամ գլխամաշկը, քանի որ դա կարող է այրվածքներ առաջացնել։
Մազերի չորացման այլ տարածված մեթոդներ են սրբիչով չորացնելը և բնական (օդով) չորացնելը։
Հյուսքեր և բարձր հավաքված սանրվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձր հավաքված սանրվածքը այնպիսի սանրվածք է, երբ մազերը դասավորվում են այնպես, որ գտնվում են գլխի վերևի հատվածում։ Այն կարող է լինել այնքան պարզ, որքան ձիու պոչը, բայց ավելի հաճախ կապված է ավելի բարդ սանրվածքների հետ, որոնք նախատեսված են հատուկ առիթների համար, օրինակ՝ ավարտական երեկոների կամ հարսանիքների[55]:
Շատ ձիգ կամ հաճախակի հյուսելը կարող է ձգել մազերի արմատները և առաջացնել տրակցիոն ալոպեցիա։ Մետաղական փականներով ռետինե կապերը կամ շատ ձիգ կլիպսերը, որոնք մազերի ցողունը ծայրահեղ անկյուններով ծալում են, կարող են ունենալ նույն ազդեցությունը[56]:
Եթե մազերը չափազանց ձիգ են ամրացվում փիներով, կամ ամբողջ սանրվածքը սահում է՝ ձգելով մազերը ֆոլիկուլում՝ մազի արմատի հատվածում, դա կարող է գրգռել մազի ֆոլիկուլը և առաջացնել գլխացավեր։ Թեև որոշ աֆրիկացիներ կարող են օգտագործել հյուսքեր՝ երկարատև սանրվածքի ձևով (հյուսքի երկարաժամկետ սանրվածք) հարմարության կամ անձնական ոճը արտահայտելու համար, կարևոր է հյուսքերը չպահել անհրաժեշտից ավելի երկար, որպեսզի խուսափեն մազերի կոտրումից կամ մազաթափությունից։ Ճիշտ հյուսելու տեխնիկան և պատշաճ խնամքը կարող են ապահովել, որ նույնիսկ հաճախակի հյուսքեր ունենալու դեպքում մազերը չվնասվեն[56]:
Գանգրացում և հարթեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մազերի գանգրացումը և հարթեցումը սովորաբար իրականացվում են գանգրացման ձողով կամ հարթեցնող արդուկով՝ ցանկալի տեսքը ստանալու համար։ Այս գործիքները օգտագործում են ջերմություն՝ մազերը տարբեր ալիքների և գանգուրների ձև տալու կամ բնական գանգուրները ժամանակավորապես հարթեցնելու համար։ Սակայն ջերմային սանրման գործիքների հաճախակի օգտագործումը կարող է վնասել մազերը, հատկապես եթե դա համադրվում է սանրվածքը պահպանելու համար օգտագործվող քիմիական նյութերի հետ։ Որոշ արդուկներ նախատեսված են նաև թաց կամ խոնավ մազերը ձևավորելու համար, սակայն դրանց դեպքում պահանջվում է ավելի բարձր ջերմաստիճան՝ մոտավորապես 300–450 °F (149–232 °C)։ Ջերմությունից առաջացող վնասը ::նվազեցնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ջերմապաշտպանիչ սփրեյներ, ինչպես նաև մազերը վերականգնող շամպուններ և կոնդիցիոներներ[57]:
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մազերի ձևավորումը համաշխարհային մեծ արդյունաբերություն է՝ սկսած վարսավիրանոցներից մինչև մազերի խնամքի և ձևավորման արտադրանք, գովազդ և նույնիսկ այդ թեմայով հրատարակվող ամսագրեր։ Միացյալ Նահանգներում վարսահարդարների մեծ մասը ստանում է պաշտոնական լիցենզիա՝ ավարտելով ուսուցում կոսմետոլոգիայի կամ գեղեցկության դպրոցում[58]։
Վերջին տարիներին պրոֆեսիոնալ վարսահարդարների մրցույթները դարձել են ավելի տարածված։ Այդ մրցույթներում վարսահարդարները սահմանված ժամանակում մրցում են՝ ստեղծելու ամենաբարդ և ստեղծագործ սանրվածքը՝ օգտագործելով տարբեր պարագաներ, լույսեր և այլ աքսեսուարներ[49]:
Գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսահարդարման գործիքները կարող են ներառել մազերի արդուկներ (այդ թվում՝ հարթեցնող, գանգրացնող և ալիքավորող արդուկներ), ֆեն, մազերի խոզանակներ և մազերի ռուլոններ։ Մազերի ձևավորումը կարող է ներառել նաև տարբեր մազերի խնամքի միջոցների օգտագործում՝ մազերին տեքստուրա, փայլ, գանգուր, ծավալ կամ սանրվածքի ֆիքսում տալու համար[45]:
Որոշակի սանրվածքներ ստեղծելիս օգտագործվում են նաև մազակալներ։ Դրանց օգտագործումը և ձևավորումը տարբեր մշակույթներում կարող են տարբեր լինել[45]:
Արտադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամպունից և կոնդիցիոներից բացի, մազերի ձևավորման համար նախատեսված արտադրանքները շատ բազմազան են։ Օգտագործվում են կոնդիցիոներներ, խորը խնամքի միջոցներ, մուսեր, գելեր, լոսյոններ, մոմեր, քսուքներ, կավային միջոցներ, սերումներ, յուղեր և սփրեյներ՝ մազերի կառուցվածքը կամ ձևը փոխելու կամ դրանք որոշակի սանրվածքով ամրացնելու համար[45]:
Ճիշտ կիրառման դեպքում սանրման միջոցների մեծ մասը սովորաբար չի վնասում մազերը, բացի այն դեպքերից, երբ կարող են չորացնել դրանք։ Վարսահարդարման միջոցների մեծ մասը պարունակում է ալկոհոլ, որոնք կարող են լուծել մազերի բնական յուղերը։ Շատ մազերի արտադրանքներ պարունակում են նաև քիմիական նյութեր, որոնք կարող են կուտակվել մազերի վրա, ինչի արդյունքում մազերը դառնում են խամրած կամ փոխվում է դրանց կառուցվածքը[45]:
Կեղծամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդու կամ այլ բնական մազերից պատրաստված կեղծամների խնամքը նման է սովորական մազերի խնամքին․ կեղծամը կարելի է սանրել, ձևավորել և մաքուր պահել մազերի խնամքի միջոցներով։ Կեղծամները կարող են ծառայել որպես պաշտպանիչ սանրվածք, որը թույլ է տալիս ազատորեն վերահսկել մազերի ձևավորումը[45]:
Սինթետիկ կեղծամները սովորաբար պատրաստվում են նուրբ թելքից, որը նմանակում է մարդու մազերին։ Այդ թելքը կարող է պատրաստվել գրեթե ցանկացած գույնով և սանրվածքով և հաճախ ավելի փայլուն է, քան բնական մազերը։ Սակայն այս նյութը զգայուն է ջերմության նկատմամբ և չի կարելի այն ձևավորել ուղղիչով կամ գանգրացնող սարքով։ Կա նաև նոր տեսակի սինթետիկ թելք, որը կարող է դիմանալ որոշակի ջերմաստիճանի[45]:
Մարդու մազերից պատրաստված կեղծամները կարելի է ձևավորել ջերմությամբ, սակայն դրանք պետք է սանրել միայն չոր վիճակում։ Սինթետիկ և բնական մազերից կեղծամները պետք է սանրել չոր վիճակում՝ լվանալուց առաջ, որպեսզի հեռացվեն խճճված հատվածները։ Կեղծամը մաքրելու համար այն պետք է դնել ջրով և շամպունով տարայի մեջ, ապա տեղափոխել մաքուր ջրի մեջ և թեթևակի վերև-ներքև շարժել՝ ավելորդ ջուրը հեռացնելու համար։ Այնուհետև կեղծամը պետք է թողնել, որ բնական կերպով օդում չորանա՝ պահպանելով իր ձևը։ Ճիշտ խնամքի դեպքում մարդու մազերից պատրաստված կեղծամը կարող է ծառայել երկար տարիներ[45]:
Գործնական և դեկորատիվ զարդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան բազմաթիվ տարբերակներ մազերը զարդարելու և դասավորելու համար։ Մազակալները, սեղմակները, բարդետները, գլխակալները, ժապավենները, ռեզինները, փափուկ ռեզիններ և սանրերը կարող են օգտագործվել տարբեր սանրվածքներ ստեղծելու համար։ Կան նաև բազմաթիվ դեկորատիվ զարդեր, որոնք, թեև կարող են ունենալ սեղմակներ՝ մազերին ամրացնելու համար, օգտագործվում են միայն արտաքին տեսքի համար և չեն օգնում մազերը տեղում պահել։ Օրինակ՝ Հնդկաստանում տարածված է գաջրան (ծաղկե շղթա), որը հաճախ դրվում է մազերի վրա՝ որպես զարդարանք[45]:
Սոցիալական և մշակութային նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ ժամանակների ընթացքում և շատ մշակույթներում տղամարդիկ իրենց մազերը կրել են կանանցից տարբերվող ձևերով։ Ամերիկացի սոցիոլոգ Ռոզ Վայցը գրել է, որ մազերի վերաբերյալ ամենատարածված մշակութային կանոններից մեկն այն է, որ կանանց մազերը պետք է տարբերվեն տղամարդկանց մազերից[59]։ Արևմտյան հասարակություններում՝ հատկապես ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում, մազերը ավելի ուժեղ կապված են կանացի ինքնարտահայտման հետ։ Երկար մազերը համարվում են ոչ միայն կանացի, այլ նաև ավելի սեքսուալ գրավիչ կանանց համար։ Կանայք նաև ավելի հաճախ են մազերը ձևավորում տարբեր ձևերով և օգտագործում տարբեր աքսեսուարներ։ Մինչդեռ տղամարդկանց սանրվածքները սովորաբար ավելի նման են միմյանց։ Տղամարդկային ինքնարտահայտումը հաճախ ավելի շատ կապված է դեմքի մազերի (մորուք, բեղ) հետ, քան գլխի մազերի, հավանաբար այն պատճառով, որ շատ տղամարդիկ ժամանակի ընթացքում ճաղատանում են[39]։ Բացառություն են Օրինոկո և Ամազոն գետերի ավազանում ապրող տղամարդիկ և կանայք, որտեղ ավանդաբար երկու սեռերն էլ իրենց մազերը կտրել են «կաթսայի ձևով»: Արևմտյան երկրներում 1960-ական թվականներին թե՛ երիտասարդ տղամարդիկ, թե՛ երիտասարդ կանայք սկսեցին իրենց մազերը երկար և բնական պահել, և այդ ժամանակից ի վեր տղամարդկանց երկար մազեր ունենալը դարձել է ավելի սովորական[60]։
Մարդկության պատմության մեծ մասում, այն ժամանակաշրջաններում, երբ տղամարդիկ և կանայք ունեցել են նմանատիպ սանրվածքներ, օրինակ՝ 1920-ական և 1960-ական թվականներին, դա հաճախ առաջացրել է զգալի հասարակական անհանգստություն և քննադատություն[61]։ Արևմտյան աշխարհում այնպիսի խմբեր, ինչպիսիք են հիպիները և պանկերը, երբեմն հասարակության զայրույթն էին առաջացնում, քանի որ նրանց արտաքին տեսքում տղամարդկային և կանացի ներկայացումները հաճախ խառնվում էին։ 1950-ական թվականներից սկսած ԱՄՆ-ում ֆեմինիստները հակադրվում էին ավանդական կանացի գեղեցկության չափանիշներին, ինչպիսիք էին երկար մազերը և մարմնի մազերի բացակայությունը կամ շատ քիչ լինելը։ Նրանք պնդում էին, որ այդ չափանիշները պահպանելու համար մեծ ջանք է պահանջվում և դրանք կանանց նկատմամբ ճնշման խորհրդանիշ են։ Սակայն այն հարցը, թե կոնկրետ որ սանրվածքներն ու գեղեցկության նորմերն են «ճնշող», լայնորեն քննարկվել և վիճարկվել է։ Շատ մարդիկ նախընտրել են այնպիսի սանրվածքներ, որոնք ավելի քիչ խնամք են պահանջում։ Միևնույն ժամանակ կան նաև ոչ քաղաքական օրինակներ, երբ մարդիկ մարտահրավեր են նետում սեռային արտաքին ներկայացմանը՝ օրինակ, բեմական կատարողների կողմից խաչաձև հագնվելու կամ անդրոգին արտաքինով ներկայանալու միջոցով[39]։
Կրոն
Մազերը կրոնում նույնպես կարևոր դեր են խաղում, քանի որ կանայք և տղամարդիկ, երբ որոշում են իրենց կյանքը նվիրել հավատքին, հաճախ փոխում են իրենց սանրվածքը։ Ճաղատությունը հաճախ ընտրվում է որպես հոգևոր նվիրվածության խորհրդանիշ, քանի որ այն ընկալվում է որպես ծերության նշան և, հետևաբար, համարվում է ոչ ցանկալի։ Մազերը կտրելը կամ սափրելը կարող է նշանակել աշխարհիկ հպարտությունից և ունայնությունից հրաժարում[62]։ Կարող է լինել նաև սեռականությունից հրաժարվելու խորհրդանշական իմաստ, քանի որ մազերը հաճախ դիտվում են որպես սեքսուալության խորհրդանիշ։ Այդ պատճառով քիչ մազ ունենալը կամ ընդհանրապես մազ չունենալը կարող է խորհրդանշել կուսակրոնությունը, որը սուրբ մարդկանց համար տարածված ուխտ է[39]։
Կաթոլիկ միանձնուհիները հաճախ իրենց մազերը շատ կարճ են կտրում, իսկ այն տղամարդիկ, ովքեր VIII դարում միացել են կաթոլիկ վանական կարգերին, ընդունել են տոնզուրա կոչվող սանրվածքը․ դրա դեպքում գլխի վերևի մասը սափրվում էր, իսկ շուրջը մնում էր մազերի օղակ[60]։ Շատ բուդդիստներ, հաջի ուխտավորներ և վայշնավներ, հատկապես Հարե Կրիշնա շարժման անդամները, որոնք բրահմաչարիներ կամ սաննյասիներ են, սափրում են իրենց գլուխը։ Որոշ հինդու և բուդդայական վանականներ ու միանձնուհիներ իրենց գլուխը սափրում են կարգին միանալիս, իսկ կորեական բուդդայական վանականներն ու միանձնուհիները սափրում են իրենց գլուխը յուրաքանչյուր 15 օրը մեկ[63]։
Մյուս կողմից, կան նաև ավանդույթներ, որոնցում մազերը պահում են երկար կամ ընդհանրապես չեն կտրում։ Այդպիսի օրինակներից մեկը սիկհիզմի հետևորդներն են, որոնցից պահանջվում է չկտրել իրենց մազերը։
Կանայք սովորաբար իրենց մազերը կրում են հյուսքի կամ փնջի ձևով, իսկ տղամարդիկ դրանք ծածկում են թուրբանով, որը կոչվում է դաստար։ Այլ կրոններում նույնպես գոյություն ունեն տարբեր տեսակի գլխածածկոցներ։ Օրինակ՝ երեք աբրահամյան կրոններում կան կրոնական գրություններ գլխածածկոցների մասին, հատկապես կանանց համար։ Իսլամում կանայք կրում են հիջաբ, որը համեստության խորհրդանիշ է և ծածկում է մազերը, ինչպես նաև կրծքավանդակը[64]։ Հուդայականությունում (հատկապես ուղղափառ համայնքներում) ամուսնացած կանայք կրում են գլխածածկոցներ, օրինակ՝ տիխել, իսկ որոշ ուղղություններում տղամարդիկ աղոթքի ժամանակ կրում են կիպա[65]։ Քրիստոնեությունում, տարբեր ուղղությունների պատճառով, ոչ բոլոր կանայք են կրում գլխածածկոց, և դրանց ձևերը նույնպես տարբեր են[66]։
Ամուսնական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1800-ական թվականներին ամերիկացի կանայք սկսեցին իրենց մազերը վերև կապել այն ժամանակ, երբ պատրաստ էին ամուսնանալու։ Արևմտյան Աֆրիկայի ֆուլանի ժողովրդի մոտ չամուսնացած կանայք իրենց մազերը զարդարում են փոքր սաթե ուլունքներով և մետաղադրամներով, իսկ ամուսնացած կանայք կրում են մեծ սաթե զարդեր։ Հարավային Սուդանի տոպոսա կանանց մոտ ամուսնությունը նշանավորվում է նրանով, որ մազերը կրում են բազմաթիվ փոքր հյուսքերով։ Հոպի ժողովրդի չամուսնացած կանայք ավանդաբար կրում էին «թիթեռ» կոչվող սանրվածք, որը բնութագրվում է դեմքի երկու կողմերում մազերի ոլորումով կամ պտույտով[67]։ Հնդկաստանում հինդու այրիները նախկինում սգի նշանով սափրում էին իրենց գլուխները, թեև այդ սովորույթը այսօր հիմնականում անհետացել է։
Կյանքի անցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ մշակույթներում, ներառյալ հինդուական մշակույթում և Գվիանայի բարձրավանդակներում բնակվող վայանա ժողովրդի մոտ, երիտասարդները պատմականորեն սափրում էին իրենց մազերը՝ չափահաս դառնալը նշելու համար։ Հնդկաստանում կանայք ավանդաբար հասունությունը նշանավորում էին՝ երկու հյուսից անցնելով մեկ հյուսի։ Քենիայի հյուսիս-արևելքում բնակվող ռենդիլե ժողովրդի և Բրազիլիայի անձրևային անտառներում ապրող չիկրին ժողովրդի մոտ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք սափրում են իրենց գլուխները մոտ ազգականի մահից հետո։ Հին Հունաստանում, երբ տղամարդ էր մահանում, նրա կինը կտրում էր իր մազերը և թաղում դրանք նրա հետ[60]։ Իսկ հինդու ընտանիքներում գլխավոր սգացողը մահից երեք օր անց պետք է սափրի իր գլուխը[68]։
Սոցիալական դաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերին խավի մարդիկ միշտ իրենց սանրվածքներով են ցույց տվել հարստությունն ու կարգավիճակը։ Հարուստ հռոմեացի կանայք կրում էին բարդ սանրվածքներ, որոնց պահպանումը պահանջում էր մի քանի մարդկանց աշխատանք[69]։ Հարուստ մարդիկ հաճախ ընտրել են նաև այնպիսի սանրվածքներ, որոնք սահմանափակում էին նրանց շարժումը կամ ծանրաբեռնում էին, որպեսզի ակնհայտ լինի, որ նրանք աշխատելու կարիք չունեն[70]։ Նախկինում հարուստների սանրվածքները հաճախ նորաձևության առաջատարն էին և օրինակ էին ծառայում պակաս հարուստների համար։ Սակայն այսօր սովորաբար նկատվում է, որ հարուստ մարդիկ իրենց մազերը կրում են ավելի պահպանողական սանրվածքներով, որոնք ձևավորվել են դեռ տասնամյակներ առաջ[71]։
Միջին խավի սանրվածքները սովորաբար զուսպ և պրոֆեսիոնալ են։ Միջին խավի մարդիկ ձգտում են, որ իրենց մազերը առողջ և բնական տեսք ունենան, ինչը ենթադրում է, որ նրանք ունեն առողջ ապրելակերպ վարելու և իրենց մասին լավ հոգ տանելու հնարավորություններ։
Եվրոպական ազդեցություն ունեցող աշխատավոր դասի մարդկանց սանրվածքները սովորաբար ավելի պարզ են։ Աշխատավոր դասի տղամարդիկ հաճախ սափրում են գլուխները կամ մազերը շատ կարճ են պահում։ Իսկ աշխատավոր դասի կանայք, որոնք սովորաբար ունեն երկար մազեր, հաճախ դրանք ձգում են դեպի ետ՝ հեռացնելով դեմքից և ամրացնելով գլխի վրա։
Առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մազերը, երբ բնական են և համապատասխանում են որոշակի չափանիշների, մարդու լավ կամ վատ առողջության ցուցանիշներից մեկն են։ Սա նաև այն բացատրություններից է, թե ինչու են սանրվածքները կարևոր դեր խաղում ինչպես սեռական, այնպես էլ հուզական գրավչության մեջ[72][73]:
Անցյալում մազերի սպիտակեցման կամ մոխրացման համար օգտագործվող որոշ նյութեր (օրինակ՝ կապարի օքսիդը կամ կապարից պատրաստված սանրերը) դարձել են կապարային թունավորման աղբյուր։ Մազերը զգայուն են օդի աղտոտվածության նկատմամբ, հատկապես շրջակա միջավայրում առկա տարբեր մետաղական աղտոտիչների նկատմամբ (օրինակ՝ կապար, սնդիկ կամ մկնդեղ)[74]։ Այս մետաղները կարող են նաև օրգանիզմ ներթափանցել սննդի և խմիչքների միջոցով, քանի որ մազերը կենսակուտակման միջոցով դրանք հավաքում և պահպանում են՝ արյան հոսքից դեպի մաշկ[75]։ Բացի այդ, որոշ դեղամիջոցներ կարող են առաջացնել մազաթափություն, և դա կարող է ավելի ուժեղանալ որոշակի սանրվածքների դեպքում[76][77]:
2016 թվականին ամերիկյան դերմատոլոգիայի ակադեմիայի կողմից հրապարակված մի ուսումնասիրության համաձայն[78], որի մասին գրել են նաև The Root-ը և Science-ը[79], որոշ շատ ձիգ հյուսված սանրվածքներ, որոնք մշտական և ուժեղ ձգում են առաջացնում գլխամաշկի վրա, կարող են նպաստել ալոպեցիայի հատուկ ձևի առաջացմանը, որը հայտնի է որպես Տրացիոն ալոպեցիա: Հոդվածում սանրվածքները դասակարգվել են մազաթափություն առաջացնելու վտանգի աստիճանի՝ բարձր, միջին և ցածր ռիսկային խմբերի մեջ, ինչը հնարավորություն է տալիս մաշկաբաններին և բժիշկներին ավելի ճշգրիտ խորհուրդներ տալ այդ խնդրով տառապող հիվանդներին[78][80]:
Սա վերաբերում է աֆրոամերիկացի կանանց շրջանում տարածված որոշ սանրվածքների՝ ներառյալ մազերի երկարացումները, հյուսերը և դռեդլոքսերը։ Սա կարող է բացատրել, թե ինչու սևամորթ կանանց մոտ մոտավորապես մեկ երրորդը տառապում է մազաթափությունից։ Մազերի վնասումը կարող է ավելի ուժեղանալ նաև քիմիական միջոցների օգտագործմամբ, որոնք կիրառվում են մազերի քիմիական ուղղման համար։ Հետազոտության արդյունքները աջակցում են այն խորհուրդներին, որ մազերը պետք է կրել ավելի ազատ սանրվածքներով և խուսափել հյուսերը կամ մազերի երկարացումները մի քանի ամսից ավելի երկար պահելուց[81]։
Որոշ միջոցներ (մազերի ներկեր, լաքեր, գունաթափիչներ և այլն) կարող են պարունակել ալերգիա առաջացնող բաղադրիչներ։ Մի քանի ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ որոշ սանրվածքներ կամ մազերի գունաթափման և ներկման միջոցների օգտագործումը կարող է մեծացնել որոշ քաղցկեղների առաջացման վտանգը՝ օրինակ մելանոմաների և կարցինոմաների[82]։
Այսպիսով, երկար և մուգ մազերը, որոնք ստվերում են մաշկը և պաշտպանում այն ուլտրամանուշակագույն ճառագայթների չափազանց ազդեցությունից, կարող են պաշտպանիչ գործոն լինել մաշկի որոշ քաղցկեղների (օրինակ՝ ականջի քաղցկեղի) դեմ[82][83]:
Մազերի կտրումը տիեզերագնացների շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մազերի կտրումը կատարվում է նաև միջազգային տիեզերակայանում։ Տարբեր առաքելությունների ընթացքում տիեզերագնացները օգտագործում են փոշեկուլին միացված մազ կտրող սարքեր՝ իրենց գործընկերների մազերը կտրելու համար։ Դա անհրաժեշտ է, որպեսզի կտրված մազերը չլողան անկշռության միջավայրում և խնդիրներ չառաջացնեն՝ ինչպես անձնակազմի համար, այնպես էլ կայանի ներսում գտնվող զգայուն սարքավորումների համար[84][85][86]
Տիեզերքում մազ կտրելը օգտագործվել է նաև բարեգործական նպատակներով՝ օրինակ՝ տիեզերագնաց Սունիտա Վիլիամսը ստացավ մազ կտրելու ծառայություն իր գործընկեր տիեզերագնաց Ջոան Հիգինբոթամից Միջազգային տիեզերակայանում (ISS):Սունիտայի պոնիթեյլը վերադարձվեց երկիր՝ STS-116 առաքելության թիմի հետ, և փոխանցվեց բարեգործական «Լուքս օֆ լով»կազմակերպությանը, որը օգտագործում է դրանք վիրահատական մազերի կարիք ունեցող երեխաների համար[87][88]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Weitz, Rose (2017). Rapunzel's Daughters: What Women's Hair Tells Us about Women's Lives. Farrar, Straus and Giroux.
- 1 2 Կաղապար:Cite chapter
- ↑ Weitz, Rose (2017). Rapunzel's Daughters: What Women's Hair Tells Us about Women's Lives. Farrar, Straus and Giroux.
- ↑ Կաղապար:Cite chapter
- ↑ «University of Kentucky Women's Studies Oral History Project». Louie B. Nunn Center for Oral History. University of Kentucky Libraries. Վերցված է 2025-12-06-ին.
- ↑ «Women > Veiling > What is the Hijab and Why do Women Wear it? – Arabs in America». arabsinamerica.unc.edu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-02-27-ին.
- ↑ Halley, Catherine (2022-04-06). «Muslim Women and the Politics of the Headscarf». JSTOR Daily (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-04-13-ին.
- ↑ «Taxonomy of the Sheitel». The Forward. Վերցված է 2018-02-27-ին.
- ↑ «The Gift of Dastar | SikhNet». SikhNet (անգլերեն). Վերցված է 2018-02-27-ին.
- ↑ «Nude woman (Venus of Willendorf)» – via www.khanacademy.org.
- ↑ Harding, Anthony (2008 թ․ հունվար). «Razors and male identity in the Bronze Age». Durch die Zeiten (Festschrift für Albrecht Jockenhövel) (անգլերեն).
- ↑ Yarwood, Doreen (1978). The Encyclopedia of World Costume. New York: Scribner. էջեր 216–220. ISBN 0-517-61943-1.
- ↑ Sherrow, Victoria (2001). For Appearance' Sake: The Historical Encyclopedia of Good Looks, Beauty, and Grooming. Greenwood. էջ 142. ISBN 978-1-57356-204-1.
- 1 2 Choi, Na-Young. «Symbolism of Hairstyles in Korea and Japan». Asian Folklore Studies. 65 (1): 69–86.
- 1 2 Adams, David and Jacki Wadeson (1998). The Art of Hair Colouring. Cengage Publishing. էջ 1. ISBN 978-1-86152-894-0.
- 1 2 Yarwood, Doreen (1978). The Encyclopedia of World Costume. New York: Scribner. էջ 216. ISBN 0-517-61943-1.
- 1 2 3 4 5 6 7 Sherrow, Victoria (2006). Encyclopedia of hair: a cultural history. Greenwood. էջ 2. ISBN 0-313-33145-6.
- ↑ Davis, Natalie Zemon and Arlette Farge (1993). A history of women in the west volume III: Renaissance and enlightenment paradoxes. Belknap Press. էջ 62. ISBN 978-0-674-40372-7.
- ↑ Condra, Jill (2007). The Greenwood Encyclopedia of Clothing through World History: Volume 2, 1501–1800. Greenwood. էջեր 45 and 72. ISBN 978-0-313-33664-5.
- ↑ marcelgomessweden. «Louis XIII « The Beautiful Times». Thebeautifultimes.wordpress.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Deuchler, Martina (1992). The Confucian Transformation of Korea: A Study of Society and Ideology. Vol. 36 (1 ed.). Harvard University Asia Center. ISBN 978-0-674-16089-7.
- ↑ Hunt, Lynn, "Freedom of Dress in Revolutionary France", p. 243, in From the Royal to the Republican Body: Incorporating the Political in Seventeenth- and Eighteenth-Century France, Editors: Sara E. Melzer, Kathryn Norberg, 1998, University of California Press, 1998, 978-0520208070
- ↑ Rifelj, Carol De Dobay, Coiffures: Hair in Nineteenth-Century French Literature and Culture, p. 35, 2010, University of Delaware Press, 978-0874130997, Google Books
- ↑ Peterkin, Allan (2001). One thousand beards : a cultural history of facial hair. Internet Archive. Vancouver : Arsenal Pulp Press. ISBN 978-1-55152-107-7.
- ↑ Sherrow, Victoria (2001). For Appearance' Sake: The Historical Encyclopedia of Good Looks, Beauty, and Grooming. Greenwood. էջ 143. ISBN 978-1-57356-204-1.
- ↑ Condra, Jill (2007). The Greenwood Encyclopedia of Clothing Through World History: 1501–1800. Greenwood. էջ 149. ISBN 978-0-313-33664-5.
- ↑ Sherrow, Victoria (2001). For Appearance' Sake: The Historical Encyclopedia of Good Looks, Beauty, and Grooming. Greenwood. ISBN 978-1-57356-204-1.
- ↑ Keyes, Jean (1967). A history of women's hairstyles,1500–1965. Methuen. ASIN B0000CNN46.
- ↑ Root, Regina A. (2005). The Latin American fashion reader (Dress, Body, Culture). Berg Publishers. էջ 33. ISBN 978-1-85973-893-1.
- ↑ O'Brien, Suzanne G. (2008 թ․ նոյեմբերի 10). «Splitting Hairs: History and the Politics of Daily Life in Nineteenth-Century Japan». The Journal of Asian Studies. 67 (4): 1309–1339. doi:10.1017/S0021911808001794. S2CID 145239880. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
- 1 2 3 Slade, Toby (2010). Japanese Fashion: a Cultural History. Berg Publishers. ISBN 978-1-84788-252-3.
- ↑ Jun Yoo, Theodore (2008). The politics of gender in colonial Korea: education, labor, and health, 1910–1945. University of California Press. էջ 76. ISBN 978-0-520-25288-2.
- ↑ Roberts, Mary Louise (1993 թ․ հունիս). «Samson and Delilah Revisited: The Politics of Women's Fashion in 1920s France». The American Historical Review. 98 (3): 657–684. doi:10.2307/2167545. JSTOR 2167545.
- ↑ «Women Getting their Hair Done at the Chez Marie Beauty Shop». World Digital Library. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Peterson, Amy T. and Ann T. Kellogg (2008). The Greenwood encyclopedia of clothing through American history. Greenwood. էջ 278. ISBN 978-0-313-35855-5.
- ↑ Patrick, Bethanne; John Thompson (2009). An Uncommon History of Common Things. National Geographic. էջ 206. ISBN 978-1-4262-0420-3.
- ↑ Craats, Rennay (2001). History of the 1960s. Weigl Publishers. էջ 15. ISBN 978-1-930954-29-8.
- ↑ Yarwood, Doreen (1978). The Encyclopedia of World Costume. New York: Scribner. էջ 220. ISBN 0-517-61943-1.
- 1 2 3 4 5 Synnott, Anthony (1987 թ․ սեպտեմբեր). «Shame and Glory: A Sociology of Hair». The British Journal of Sociology. 38 (3): 381–413. doi:10.2307/590695. JSTOR 590695.
- ↑ Sherrow, Victoria (2001). For Appearance' Sake: The Historical Encyclopedia of Good Looks, Beauty, and Grooming. Greenwood. էջ 144. ISBN 978-1-57356-204-1.
- 1 2 3 Patton, Tracy Owens (Summer 2006). «Hey Girl, Am I More than My Hair?: African American Women and their Struggles with Beauty, Body Image, and Hair». National Women's Studies Association Journal. 18 (2): 21–51. JSTOR 4317206.
- 1 2 Walker, Susannah (2007). Style and Status: Selling Beauty to African American Women, 1920–1975. Lexington: University Press of Kentucky. էջ 179.
- ↑ Weitz, Rose (2004). Rapunzel's Daughters: What Women's Hair Tells Us About Women's Lives. Farrar, Straus and Giroux. ISBN 978-0-374-24082-0.
- ↑ Banks, Ingrid (2008). Hair matters: beauty, power, and Black women's consciousness. New York: NYU Press. ISBN 978-0-8147-1337-2.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 «Milady Standard Cosmetology». Milady (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-13-ին.
- ↑ «MBC | Hairdressing & Barbering: The Foundations Level 2». www.mbc-sy.com. Վերցված է 2026-03-13-ին.
- ↑ «Why hair is being washed before tonsuring or cutting». www.hairfinder.com. Վերցված է 2026-03-11-ին.
- ↑ «Wet vs. Dry Haircuts: Choosing the Best Scissors». Osaka Scissors (անգլերեն). Վերցված է 2026-03-11-ին.
- 1 2 3 «Milady Standard Haircutting System». Milady (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-13-ին.
- ↑ «Professional Hairdressing & Barbering: The Official Guide to Level 3 Paperback».
- 1 2 «Milady Standard Cosmetology». Milady (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-11-ին.
- ↑ Whitting, David A. (2008). «Hair Growth and Disorders». doi:10.1007/978-3-540-46911-7.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Whitting, David A. (2008). «Hair Growth and Disorders». doi:10.1007/978-3-540-46911-7.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Whitting, David A. (2008). «Hair Growth and Disorders». doi:10.1007/978-3-540-46911-7.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ «Professional Hairdressing & Barbering: The Official Guide to Level 3».
- 1 2 Mulinari-Brenner, Fabiane; Bergfeld, Wilma F. (2003-08). «Hair loss: diagnosis and management». Cleveland Clinic Journal of Medicine. 70 (8): 705–706, 709–710, 712. doi:10.3949/ccjm.70.8.705. ISSN 0891-1150. PMID 12959397.
- ↑ Tanus, Aline; Oliveira, Camila Caberlon Cruz; Villarreal, Delky Johanna Villarreal; Sanchez, Fernando Andres Vargas; Dias, Maria Fernanda Reis Gavazzoni (2015). «Black women's hair: the main scalp dermatoses and aesthetic practices in women of African ethnicity». Anais Brasileiros De Dermatologia. 90 (4): 450–465. doi:10.1590/abd1806-4841.20152845. ISSN 1806-4841. PMC 4560533. PMID 26375213.
- ↑ The American Association of Cosmetology Schools
- ↑ Ofek, Galia (2009). Representations of hair in Victorian literature and culture. Ashgate. ISBN 978-0-7546-6161-0.
- 1 2 3 Sherrow, Victoria (2001). For Appearance' Sake: The Historical Encyclopedia of Good Looks, Beauty, and Grooming. Greenwood. էջ 141. ISBN 978-1-57356-204-1.
- ↑ DeMello, Margo (2007). Encyclopedia of body adornment. Greenwood. էջ 141. ISBN 978-0-313-33695-9.
- ↑ Jalal Jawad Al-Gawhari, Esraa (2017). «Cultural Connotations of Baldness in Selected Works». Al-Adab Journal (123).
- ↑ Geraldine A. Larkin, First You Shave Your Head, Celestial Arts (2001), 1-58761-009-4
- ↑ «The Noble Quran». previous.quran.com. Վերցված է 2023-11-28-ին.
- ↑ «Shulchan Arukh, Even HaEzer 115:4». www.sefaria.org. Վերցված է 2023-11-28-ին.
- ↑ «oremus Bible Browser: 1 Corinthians 11:2–10». bible.oremus.org. Վերցված է 2023-11-28-ին.
- ↑ Sherrow, Victoria (2001). For Appearance' Sake: The Historical Encyclopedia of Good Looks, Beauty, and Grooming. Greenwood. էջեր 141–143. ISBN 978-1-57356-204-1.
- ↑ ul Hassan, Syed Siraj (1920). The castes and tribes of H.E.H. the Nizam's dominions, Volume 1. Bombay: The Times Press. էջ 46.
- ↑ Winter, Bruce W. (2003). Roman wives, Roman widows: the appearance of new women and the Pauline communities. Wm. B. Eerdmans Publishing Company. էջ 104. ISBN 978-0-8028-4971-7.
- ↑ Ofek, Galia (2009). Representations of hair in Victorian literature and culture. Ashgate. էջ 2. ISBN 978-0-7546-6161-0.
- ↑ Fussell, Paul (1992). Class: A Guide Through the American Status System. Touchstone. էջ 54. ISBN 978-0-671-79225-1.
- ↑ Swami, V., Furnham, A., & Joshi, K. (2008). The influence of skin tone, hair length, and hair color on ratings of women's physical attractiveness, health, and fertility. Scandinavian Journal of Psychology, 49(5), 429–437.
- ↑ «6 Signs Your Hair is Healthy». Southern Living (անգլերեն). Վերցված է 2023-10-09-ին.
- ↑ Hindmarsh, J. T., Dekerkhove, D., Grime, G., & Powell, J. (1999). Hair arsenic as an index of toxicity. Arsenic Exposure and Health Effects (Chappell WR, Abernathy CO, Calderon RL, eds). Amsterdam: Elsevier, 41–49.
- ↑ Pierard, G. E. (1979). Toxic effects of metals from the environment on hair growth and structure. Journal of cutaneous pathology, 6(4), 237–242.
- ↑ Van Scott, E. J., Reinertson, R. P., & Steinmuller, R. (1957). The Growing Hair Roots of the Human Scalp and Morphologic Changes Therein Following Amethopterin Therapy. Journal of investigative dermatology, 29(3), 197–204.
- ↑ «Caution: 'Acceptable' Black Women's Hairstyles May Harm Health». www.wbur.org (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 14. Վերցված է 2023-10-09-ին.
- 1 2 Alessandra H & Crystal A (2016) All hairstyles are not created equal: What the dermatologist needs to know about black hairstyling practices and the risk of traction alopecia (TA); American Academy of Dermatology; Ed: Elsevier; DOI: https://dx.doi.org/10.1016/j.jaad.2016.02.1162; abstract.
- ↑ Breanna Edwards (2016) Weaves, Braids, Extensions, Oh My! Why Your Favorite Hairstyles May Be Contributing to Hair Loss Արխիվացված 1 Մայիս 2016 Wayback Machine; 2016-04-28.
- ↑ cupido, lisa (2023-07-24). «3 Life-Changing Hairstyles Pros Swear By For Instantly 'Thick And Healthy' Hair An 'Instant Facelift'». SheFinds (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-10-09-ին.
- ↑ «4 Styling Mistakes That Could Actually Make Your Hair Fall Out». Women's Health (ամերիկյան անգլերեն). 2017-05-11. Վերցված է 2023-10-09-ին.
- 1 2 Scotto J, Fears T.R. & Fraumeni J.F. (1983) Incidence of nonmelanoma skin cancer in the United States.
- ↑ Laforgue, Jules (1986). Oeuvres complètes (ֆրանսերեն). L'Age D'Homme. ISBN 978-2-8251-0590-0.
- ↑ «International Space Station Imagery ISS016-E-014192 (1 Dec. 2007)». NASA. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Williams, Sunita. «Journal of Sunita Williams». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին. «So, you may be wondering how we do this and not get hair all over the place...Can you figure out how we do this by the picture?»
- ↑ Edward T. Lu. «Greetings Earthlings». Արխիվացված է օրիգինալից 2003-09-06-ին.
- ↑ CollectSpace.com (2006 թ․ դեկտեմբերի 20). «Astronaut cuts her hair in space for charity». Վերցված է 2007 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Pearlman, Robert Z. (2006 թ․ դեկտեմբերի 19). «Astronaut Cuts Her Hair in Space for Charity». Space.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանրվածք» հոդվածին։ |
| ||||||