Սանրակիրներ (լատ.՝ Ctenophora), ծովայինանողնաշարավորների տիպ։ Նախկինում դասվում էին աղեխորշավորների տիպին։ Սանրակիրներ Вегоё ovata, 2․ Cydippe սանրակիրների մարմինը դոնդողանման է, թափանցիկ, երկճառագայթ համաչափությամբ, երկարությունը՝ մինչև 1 մ։ Աղեխորշավորներից տարբերվում են շարժման օրգաններով՝ միջօրեականներով դասավորված 8 շարք թիավարման թիթեղներով (իրար սոսնձված թարթիչների յուրահատուկ ձևափոխված խրձեր, որոնք ունեն սանրի ձև, այստեղից՝ սանրակիրներ անվանումը)։ Զուրկ են խայթող բջիջներից և կերը որսում են արտաքին էպիթելի հատուկ կպչուն բջիջներով։ Սանրակիրների մարմինը պարկաձև է․ մի կողմում բերանն է, մյուսում՝ հավասարակշռության օրգանը։ Սեծ մասն օժտված է մեկ զույգ ճյուղավորված շոշափուկներով։ Հերմաֆրոդիտ են։ Հայտնի է սանրակիրների 100 տեսակ՝ տարածված բոլոր ծովերում։ Գիշատիչ են, սնվում են մանր պլանկտոնային կենդանիներով, մանր ձկներով ու ձկնկիթով, առանձին տեսակներ՝ միայն այլ տեսակների սանրակիրներով։ Շատ սանրակիրները մթության մեջ լուսարձակում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 184)։