Սանտո Ստեֆանո Մաջորե բազիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտո Ստեֆանո Մաջորե բազիլիկ
իտալ.՝ Basilica Santo Stefano Maggiore
Միլան. Սան Ստեֆանո. 2007 թվական փետրվարի 17
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ, ծխական եկեղեցի և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՄիլան[1]
ՀասցեPiazza Santo Stefano[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՄիլանի հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսություն
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՍտեփանոս Նախավկա
ԱնվանվածՍտեփանոս Նախավկա
Ճարտարապետական ոճItalian Baroque architecture?
Քարտեզ
Քարտեզ
 Santo Stefano (Milan) Վիքիպահեստում

Սան Ստեֆանո Մաջորե բազիլիկ (իտալ.՝ Basilica Santo Stefano Maggiore), կաթոլիկական տաճար Իտալիայի Միլան քաղաքում։ Ստեղծվել է V (հինգերորդ) դարում։ Սկզբում կենտրոնացված է եղել որպես Սուրբ Զաքարիա և Ստեֆան, ավելի ուշ՝ Սուրբ Ստեփանոս։ Իր ողջ պատմության ընթացքում եկեղեցին ենթարկվել է մի շարք վերանորոգումների, ընդարձակումների և վերականգնումների։ Եկեղեցին կրում է Սանտո Ստեֆանո Ին Բռոլոյի (իտալերեն՝ Santo Stefano in Brolo, մարզի տարածքում պատմական անվանումն է) կամ Վառոտա Սուրբ Ստեֆանի անվանումը (իտալերեն՝ Santo Stefano alla Porta). եկեղեցին այժմ այլևս չկա։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եկեղեցին կառուցվել է մոտ 417 թվականին՝ Միլանի ապագա եպիսկոպոս Մարտինիանուսի կողմից։ 1070 թվականին շենքն ավերվեց կրակի պատճառով, ապա՝ 1075 թվականին, վերակառուցվեց հռոմեական ոճով։ 1476 թվականի դեկտեմբերի 26-ին բազիլիկն դառնում է Միլանի դուքս Գալեացցո Մառիա Սֆոռցի սպանության վայրը, ով եկել էր սուրբ եկեղեցու ընթերցողի տոնակատարությանը։ 1571 թվականի սեպտեմբերի 30-ին Սանտո Ստեֆանոյում մկրտվեց ապագա նկարիչ Միքելանջելո Մերիզին, ով ավելի հայտնի էր Կարավաջո անունով։ Այս փաստը հաստատվեց 2007 թվականին, երբ հայտնաբերվեց նկարչի մկրտության վկայականը։

1594 թվականից սկսած բազիլիկն ենթարկվել է մի շարք շինարարական միջամտությունների, ինչպիսիք են՝

  1. ապսիդյան զոհասեղանների ընդլայնում (սկիզբը՝ XVII( տասնյոթերորդ) դար)
  2. անվակունդերի երկարացում և ճակատի վերականգնում ( XVII դարի կեսերին)
  3. 1642 թվականի ոչնչացումից հետո զանգակատան վերականգնումը Լուգանոյից ճարտարապետ Ջիռոլամո Կուադրիոյի կողմից (XVII դարի վերջում)
  4. ավանդատան շինարարություն ( XVIII (տասնութերորդ) դարի սկզբին)
  5. որոշ մատուռների արդիականացում ( XIX (տասնիններորդ) դարի սկզբին)

Բազիլիկում պահպանել են Սուրբ Մարտինիանուսի, Աուանուսի և Մանսուետուսայի, ինչպես Միլանի եպիսկոպոսի մարմինները, որոնք 1988 թվականին տեղափոխվել են Միլանի Մայր Տաճար։ Սուրբ Կառլե Բոռոմեոն բերեց այստեղ նաև Սուրբ Լեոյի, Արզարիուսի, Մարինուսի, Մամանտայի և Ագապետուսի մարմինները։

Ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 SIRBeC (իտալ.)