Սանտուերիի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Սանտուերիի ամրոց
իսպ.՝ Castillo de Santueri
Felanitx - Castell de Santueri 04 ies.jpg
Տեսակ դղյակ
Տեղագրություն Q2273999?
Վարչական միավոր Felanitx[1]
Երկիր Իսպանիա[1]
Կառուցված 14-րդ դար
Կոորդինատներ: 39°25′54.00120009999″ հս․ լ. 3°11′15.0000001″ ավ. ե. / 39.4316670000277725° հս․. լ. 3.187500000028° ավ. ե. / 39.4316670000277725; 3.187500000028
Castell de Santueri Վիքիպահեստում

Սանտուերիի ամրոց (իսպ.՝ Castillo de Santueri), պաշտպանական կառույց Իսպանիային պատկանող Մալյորկա կղզում (Բալեարյան կղզիներ)՝ Ֆելանիչ քաղաքում[2]: Տեղակայված է ժայռի գագաթին՝ ծովի մակարդակից 475 մետր բարձրության վրա[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս ամրոցը կառուցվել է 14-րդ դարում, սակայն դրանից առաջ այդ տարածքում դեռ Հին Հռոմի ժամանակներից եղել է ամրաշինություն, որի ռազմավարական հարմար դիրքը թույլ է տվել վերահսկել ծովածոցերն ու ծովախորշերը: Մավրերն իրենց ներդրում են ունեցել ամրոցի վերակառուցման գործում 8-13-րդ դարերում, երբ իշխել են թերակղզում: Երբ 1231 թվականին Խայմե I թագավորն իր զորքով ներխուժել է Մայորկա, Սանտուերիի ամրոցը մավրերի համար ծառայել է որպես ապաստարան և պաշարվել է քրիստոնյաների կողմից: Երբ վերջիններս հասկացել են, որ ամրոցն անառիկ է, դիմել են խորամանկության. նրանք կազմակերպել են խնջույք՝ երաժշտությամբ ու պարերով: Այդպիսով շեղելով մավրերի ուշադրությունը՝ քրիստոնյաներն ամրոցի վրա հարձակվել են հակառակ կողմից: Մի քանի մավրերի հաջողվել է փախչել ու թաքնվել քարայրում: Քրիստոնյաները ենթադրել են, թե նրանք շուտով կմեռնեն սովից, սակայն մավրերին հաջողվել է կենդանի մնալ, քանի որ քարանձավի արևմտյան կողմում ելք կար դեպի ծովը, որտեղ նրանք ձուկ են որսացել և փրկվել սովամահ լինելուց[3]:

Castell de Santueri1(Jarvin).jpg

Ամրոցի պատերը, որ վերակառուցվել են 1348 թվականին, ունեցել են 370 հրակնատներ: Պահպանվել են ամրոցի տարբեր կողմերում տեղակայված երեք քառանկյուն աշտարակներ և մեկ շրջանաձև աշտարակ, որ հայտնի է որպես Խոնարհման աշտարակ[3]:

1811 թվականին Սանտուերիի ամրոցը դարձել է մասնավոր սեփականություն: Նրա պատերի ներսում պահպանվել են մատուռը, ալրաղացը և բանջարեղեն ու միրգ աճեցնելու համար նախատեսված հանավարները: 1993 թվականի նոյեմբերի 30-ին ամրոցը հայտարարվել է Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ և ստացել է RI-51-0008421 գրանցման համարը: Ներկայում այն այցելությունների համար փակ է[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. «castell de Santueri»։ enciclopedia.cat։ Վերցված է 18 սեպտեմբերի, 2016 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Замок Сантуэри: фото, описание»։ votpusk.ru։ Վերցված է 18 սեպտեմբերի, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]