Սանտյագո Ջենտիլետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտյագո Ջենտիլետի
Անձնական տվյալներ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 1985(1985-01-09)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Սանտա Ֆե, Արգենտինա
Հասակ 182 սմ
Քաշ 77 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ջենոա
Համար 3
Պատանեկան կարիերա
2003—2004 Արգենտինա Խիմնասիա Լա-Պլատա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2008 Արգենտինա Խիմնասիա Լա-Պլատա 68 (1)
2008 Չիլի Պրովինսիալ Օսորնո 8 (1)
2009 Չիլի Օ'Հիգգինս 31 (1)
2010—2011 Արգենտինա Արխենտինոս Խունիորս 58 (2)
2011—2012 Ֆրանսիա Բրեստ 21 (2)
2012—2014 Արգենտինա Սան Լորենսո 51 (2)
2014—2016 Իտալիա Լացիո 24 (1)
2016—մ.հ. Իտալիա Ջենոա 19 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սանտյագո Խուան Ջենտիլետի Սելակ (իսպ.՝ Santiago Juan Gentiletti Selak, հունվարի 9, 1985(1985-01-09)[1][2][3], Սանտա Ֆե, Արգենտինա), խորվաթական ծագմամբ արգենտինացի ֆուտբոլիստ, «Ջենոա» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենտիլետին իր կարիերան սկսել «Խիմնասիա Լա-Պլատա» ակումի կազմում։ 2003 թվականի սկզբին նա թիմի կազմում կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում։ «Խիմնասիա Լա-Պլատա» ակումբի կազմում Ջենտիլետին անցկացրել է հինգ տարի՝ այդպես էլ չդառնալով հիմնական կազմի խաղացող։ 2008 թվականին նա հեռացել է Արգենտինայից և երկու մրցաշրջան խաղացել Չիլիի առաջնության «Պրովինսիալ Օսորնո» և «Օ'Հիգգինս» ակումբներում։ 2010 թվականին Ջանտիլետին տեղափոխվել է իր հարազատ քաղաքի «Արխենտինոս Խունիորս» ակումբ։ Փետրվարի 16-ին՝ «Նյուելլս Օլդ Բոյզ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[4]։ Փետրվարի 28-ին՝ «Գոդոյ-Կրուս» ակումբի դեմ խաղի ժամանակ խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[5]։ Սանտյագոն իր առաջին մրցաշրջանում հաղթել է Կլաուսուրայում։

2011 թվականին նա տեղափոխվել է ֆրանսիական «Բրեստ» ակումբ։ Օգոստոսի 13-ին՝ «Վալենսիեն» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[6]։ Սեպտեմբերի 17-ին՝ «Մոնպելիե» ակումբի դեմ խաղի ժամանա նա խփել է իր առաջին գոլը ֆրանսիական ակումբի կազմում[7]։ Մրցաշրջանի ավարտից հետո Ջետտիլետին վերադարձել է հայրանիք։ Նրա նոր ակումբը դարձել է «Սան Լորենսոն»։ Սեպտեմբերի 9-ին՝ «Կոլոն» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[8]։ 2013 թվականի փետրվարի 23-ին՝ «Էստուդիանտես» ակումբի դեմ խաղի ժամանակ Սանտյագոն խփել է իր առաջին գոլը «Սան Լորենսո» ակումբի կազմում[9]։ 2014 թվականի մայիսի 8-ին՝ Լիբերտադորեսի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացած «Կրուզեյրո» ակումբի դեմ խաղի ժամանակ Ջենտիլետին գոլ է խփել, որը նրա թիմին թույլ է տվել անցնել կիսաեզրափակի[10]։ «Սան Լորենսո» ակումբի կազմում նա երկրորդ անգամ հաղթել է Արգենտինայի առաջնությունում, ինչպես նաև նվաճել Լիբերտադորեսի գավաթը։

2014 թվականի օգոստոսին Ջենտիլենտին տեղափոխվել է իտալական «Լացիո» ակումբ[11]։ Սեպտեմբերի 14-ին՝ «Չեզենա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[12]։ 2015 թվականի մայիսի 16-ին՝ «Սամպդորիա» ակումբի դեմ խաղի խամանակ Սանտյագոն Խփել է իր առաջին գոլը «Լացիո» ակումբի կազմում[13]։ 2016 թվականի ամռանը Ջենտիլետին տեղափոխվել է «Ջենոա» ակումբ[14]։ Օգոստոսի 21-ին՝ «Կալյարի» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[15]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Արգենտինա «Արխենտինոս Խունիորս»

Արգենտինա «Սան Լորենսո»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Արխենտինոս Խունիորս VS. Նյուելս Օլդ Բոլզ 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 16.
  5. «Արխենտինոս Խունիորս VS. Գոդոյ Կրուս 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 28.
  6. «Վալենսիեն VS. Брест 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 13.
  7. «Բրեստ VS. Մոնպելիե 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 17.
  8. «Սան Լորենսո VS. Կոլոն 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 9.
  9. «Էստուդիանտես VS. Սան Լորենսո 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 23.
  10. «Սան Լորենսո VS. Կրուզեյրո 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 8.
  11. ««Лацио» приобрел защитника «Сан-Лоренсо» Джентилетти» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 21.
  12. «Լացիո VS. Չեզենա 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 14.
  13. «Սամպդորիա VS. Լացիո 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 16.
  14. Official: Genoa sign Gentiletti | Football Italia
  15. «Ջենոա VS. Կալյարի 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 21.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո Ջենտիլետի» հոդվածին։