Սանտի Ապոստոլի (Վենետիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտի Ապոստոլի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՏարածաշրջանԿանարեջո և Կամպո Սանտի Ապոստոլի
Դավանանքկաթոլիկություն[1]
ԹեմՎենետիկի պատրիարքություն
Հիմնական ամսաթվերը1021 և 1575
Նվիրվածառաքյալ
Անվանվածառաքյալ
ՃարտարապետԱլեսանդրո Վիտտորիա
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված1021 և 1575
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Santi Apostoli (Venice) Վիքիպահեստում

Սանտի Ապոստոլի (իտալ.՝ Santi Apostoli), եկեղեցի Վենետիկում, Կանարեջիոյի տարածքում ՝ համանուն հրապարակում։ Գտնվում է Մեծ ջրանցքի վրա գտնվող Կա' դ'Օրո պալատից ոչ հեռու։

Եկեղեցին կանգնեցվել է այն վայրում, որտեղ բնակություն են հաստատել Վենետիկի առաջին բնակիչները։ Եկեղեցին հաճախ վերակառուցվել է։ Եկեղեցու շենքն իր ներկայիս տեսքը ձեռք է բերել 18-րդ դարի կեսերին։ Եկեղեցու կողքին խոյացած զանգակատունը, որը քաղաքի ամենաբարձրերից մեկն է, կառուցվել է 1672 թվականին և իր ներկայիս տեսքը ստացել է 18-րդ դարում՝ ճարտարապետ Անդրեա Տիրալիի շնորհիվ (իտալ.՝ Andrea Tirali):

Եկեղեցու կողքին գտնվում է մատուռ՝ կառուցված վերածննդի ոճով՝ ըստ ճարտարապետ Մաուրո Կոդուչիի նախագծի։ Մատուռում է գտնվում Մարկո Կոռնարոյի դամբարանը, քանդակագործ Թուլիո Լոմբարդոյի աշխատանքները։

Եկեղեցու խորանի վերևում տեղադրված է Վենետիկյան դպրոցի վերջին մեծ ներկայացուցիչ Ջովաննի Բատիստա Տիեպոլոյի «Սուրբ Լուսիայի հաղորդություն» (1748) կտավը։ Եկեղեցու նկարազարդմանը մասնակցություն է ունեցել նաև Ֆաբիո Կանալը (իտալ.՝ Fabio Canal):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ դարում Վենետիկը դեռ քաղաք չէր, այլ փոքր համայնքների միավորում՝ ցրված ամբողջ ծովածոցում։ Սուրբ Մագնուս ( իտալ.՝ San Magno) Օդերզոյի եպիսկոպոսը եկել էր ծովածոց և հիմնել ութ եկեղեցի[2]։ Պատմաբան Ֆլամինիո Կորնարոյի պատմած լեգենդի համաձայն, Սուրբ Մագնուսը տեսիլք է ունեցել Տասներկու Առաքյալների մասին, որոնք պատվիրել են նրան եկեղեցի կառուցել մի վայրում, որտեղ կտեսնի տասներկու կռունկ։ Այդ վայրը Կանարեջիոյի գավառում գտնվելու պատճառով հանդիսացել է Սան Ապոստոլիի եկեղեցու տեղը[3]։

1490-ական թվականներին եկեղեցուն ավելացվել է Կապելլա Կոռնարոն, որը կառուցվել էր Վենետիկյան հարուստ Կոռնարո ընտանիքի համար որպես դամբարան[4]։ Այն համարվել է Վենետիկի Վաղ Վերածննդի դարաշրջանի ամենակարևոր մատուռներից մեկը։ Անհայտ է, թե կոնկրետ ով է նախագծել մատուռը, չնայած այն առավել հաճախ վերագրվում է ճարտարապետ Մաուրո Կոդուչիին[5]։ Միևնույն ժամանակ եկեղեցու ճակատին ավելացվել է շքամուտք և կառուցվել է սրբադասարան։ Այս փոփոխությունները վերահսկել է նաև Կոդուչին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իտալերեն Վիքիպեդիա (իտալ.) — 2001.
  2. Giordano, Venice Described, p. 85
  3. «Churches in Venice – San Magno and his eight churches». Slow Travel. 2009 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  4. Biucchi, Venice: An Architectural Guide, p. 2.22
  5. Huse, The Art of Renaissance Venice, p. 86

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Biucchi, Edwina (2002). Venice: An Architectural Guide.
  • Hazlitt, William Carew. History of the Venetian Republic. Vol. 4.
  • Giordano, Andrea (1844). Venice described by Baron A. G. From the original Italian. adapted to assist as a guide to the Model of Venice, etc.
  • Nichols, Tom (2004). Tintoretto: Tradition and Identity.
  • Pullan, Brian (1998). The Jews of Europe and the Inquisition of Venice, 1550–1670.
  • Huse, Norbert (1993). The Art of Renaissance Venice: Architecture, Sculpture, and Painting, 1460–1590. University of Chicago Press.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտի Ապոստոլի (Վենետիկ)» հոդվածին։