Սանտա Մարիա դելա Սանիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Մարիա դելա Սանիտա
իտալ.՝ Santa Maria della Sanità
Հիմնական տվյալներ
Տեսակծխական եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՆեապոլ
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունՖրանցիսկյան միաբանություն
ԹեմՆեապոլի արքեպիսկոպոսարան
Հիմնական ամսաթվերը1602
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետGiuseppe Nuvolo?
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1602
Քարտեզ
Քարտեզ
 Santa Maria della Sanità (Naples) Վիքիպահեստում
santamariadellasanita.it

Սանտա Մարիա դելա Սանիտա (իտալ.՝ Santa Maria della Sanita), եկեղեցի (բազիլիկ) Նեապոլում, Իտալիա։ Տեղակայված է քաղաքի պատմական կենտրոնից հյուսիս, Վիա Սանիտայի վրա, ոչ հեռու Սանտա Թերեզա դելա Սկալցի փողոցից։ Սանտա Մարիա դելա Սանիտայում երկրպագում են Սուրբ Վինչենցո Ֆերրերին կամ պարզապես O'Monacone-ին (մեծ վանական)[1]։ Նեապոլիտանցիները եկեղեցին անվանում են նրա անունով՝ «Սան Վինչենցո» կամ «Սան Վինչենցո դելա Սանիտա»։

Եկեղեցու շինարարության անմիջական պատճառը՝ 16-րդ դարի ձեռքբերումն էր, այստեղ հայտնաբերվել է Աստվածամոր և մանկիկի սրբապատկերը (6-րդ դար)։ Հետևաբար տաճարի ներկայիս անվանումը առաջացել է այստեղից։ Շենքը կառուցվել է 1602-1613 թվականներին՝ Դոմինիկյան վանքին կից (հիմնադրված 1577 թվականին, այժմ լուծարված է), որը մշակվել է ճարտարապետ Ջուզեպպե Նուվոլոյի կողմից։ Սկզբում եկեղեցին կիրառում էր տեղի սուրբ Գաուդիոզի պաշտամունքը, որի գերեզմանի վրա կառուցվել էր եկեղեցին։ Սուրբ Գաուդիոզոյի կատակոմբի մուտքը գտնվում է անմիջապես խորանի տակ (մեր օրերում այն ավելի հանրաճանաչ է զբոսաշրջիկների շրջանում, քան ինքնին եկեղեցին)։

Եկեղեցու ներքին հարդարանքը արված է ուշ Վերածննդի և Բարոկկոյի հայտնի իտալացի արվեստագետների կողմից, որոնցից են Ջովաննի Բալդուչին, Լուկա Ջորդանոն, Անդրեա Վակարոն, Պաչեկո դե Ռոզան, Ֆրանչեսկո Սոլիմենան, Գասպարե Տրավերսին և այլք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Basilica di Santa Maria della Sanita». www.santamariadellasanita.it. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դելա Սանիտա» հոդվածին։