Սանտա Թաթիկ 2։ Սանտա շնիկները։

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սանտ Թաթիկ Սանտա շնիկները
Santa Paws 2. THE Santa Pups
ԵրկիրՄիացյալ Նահանգներ
ԹեմաՍուրբ Ծնունդ
Թվականնոյեմբեր 20, 2012
ԼեզուԱնգլերեն
ՊրոդյուսերԱննա ՄաքՌոբերտս
ԴերակատարներՉերլի Լեդ, Գեորգի Նյուբերն, Փեթ Ֆին, Դենի Վուդբուրն, Քեիթլին Մահեր, Բիլլ Չոթ
ԵրաժշտությունԲրահմ Վենջեր
ԿինոընկերությունWalt Disney Studios Home Entertainment
Տևողություն88

Սանտա Թաթիկ 2: Սանտա շնիկները, Դիսնեյ կինոստուդիայում ստեղծված ընտանեկան ֆիլմ, ղեկավար՝ Ռոբերտ Վինս, պրոդյուսեր ` Աննա ՄաքՌոբերտս։ Սա սանտա շնիկների որոնման պատմության շարունակությունն է։ Շնիկները պահպանում են Ծննդյան տոները ամբողջ աշխարհում։ Ֆիլմը թողարկվել է Դիսնեյ կինոստուդիայի կողմից 2012 թվականի նոյեմբերի 20-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միստր Քլաուսը ճանապարհորդում է դեպի Պինեվիլ։ Նրա հետ էր նաև Սանտա շնիկը, որը կորցնում է Քլաուսին։ Նա զբոսնում է մենակ և տեսնում չար մարդկանց, որոնք ուզում են ոչնչացնել Ծննդյան տոների ոգուն։ Սանտա շնիկը ուզում է վերացնել չարիքները ամբողջ աշխարհում։ Շնիկները Պինեվիլի տղաներին ու աղջիկներին շնորհում են բարի ցանկություններ, բայց չար երիտասարդը` Քարտեր անունով, ցանկանում է հեռացնել, անհետացնել Ծննդյան տոների ոգուն։ Դա ազդում է քաղաքի բնակիչների վրա։ Միստր Քլաուսը, Քարտերը, Սարան, շնիկները և երեք քույրերը՝ Ագնես, Դորոթի, Կապույտ անուններով(որոնց հանդիպեց Միստր Քլաուսը), ջանում են ընդմիշտ ետ բերել Ծննդյան տոների ոգուն։ Նրանք ամենուրեք ուզում են հաստատել սեր, համակրանք, տոների խորհուրդը հասանելի դարձնել բոլորին։

Կարծիքներ ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է չափազանց բացասական գնահատականներ։ Նրա քննադատներից մեկը՝ Թոմաս Ռիչարդսը, նշում է դերակատարման ցածր մակարդակի մասին։ Քննադատվում են Սանտայի դերակատարը, ընտրված դերասանները, նաև Քեյթլին Մահերը։ Քննադատ Ֆրենք Սմիթը նկատում է, որ շները ձանձրացնում են, և հումորը ֆիլմում հարկադրական է և անբնական։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Չերլի Լեդ Միստր Կլաուս
Գեորգի Նյուբերն Թոմաս Ռեյնոլդս
Փեթ Ֆին Սանտա Կլաուս
Դենի Վուդբուրն Սանտայի գլխավոր էլֆը
Քեիթլին Մահեր Սարա Ռեյնոլդս
Բիլլ Չոթ Միստր Հոլման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]