Սանոտ Արծրունի
Արտաքին տեսք
| Սանոտ Արծրունի (Բագրատունի) Սանոտ Արծրունի (Բագրատունի) | ||
| Արծրունիների զինանշանը | ||
| ||
|---|---|---|
| 1-ին դար | ||
| Մասնագիտություն՝ | դայակ | |
| Ազգություն | հայ | |
| Ծննդավայր | Մեծ Հայք | |
| Դինաստիա | Բագրատունիներ | |
| Քաղաքացիություն | Օսրոյենե և | |
| Ամուսին | Խուրեն Արծրունի | |
| Զավակներ | Աշոտ Արծրունի | |
Սանոտ Արծրունի (ծնված՝ Սանոտ Բագրատունի, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 1-ին դար), Արծրունյաց իշխանուհի, Մեծ Հայքի արքա Սանատրուկի դայակը, Աշոտ Արծրունու մայրը, Բյուրատ Բագրատունու քույրը, Խուրեն Արծրունու ամուսինը, Բագրատունիների նախարարական տոհմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուրեն Արծրունու կինը և Բյուրատ Բագրատունու քույրը` Սանոտը, որը Աբգար թագավորի քրոջ՝ Ավդեի որդու՝ Սանատրուկի դայակն էր, ձմռանը դեպի Հայաստան ճանապարհորդելիս բքարգել է լինում Կորդվաց լեռներում։ Ըստ Մովսես Խորենացու նրանց որոնող մարդկանց հետ եղել է սպիտակ շուն, որն էլ, պատահել է երեխային և դայակին։ Այս պատճառով էլ Ավդեի որդին կոչվել է Սանատրուկ, անունը դայակից ստանալով, իբրև թե Սանոտի տված[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Բ. Լզ (էջ 193)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 396
- «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Բ. Լզ (Էջ 193)
- «Պատմություն», Մխիթար Անեցի, 1879, Ս. Պետերբուրգ, ի. (էջ 29)