Սաննե Տրոելսգոր
|
| |||
| Քաղաքացիությունը | Դանիա | ||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 15, 1988[1][2] (37 տարեկան) | ||
| Ծննդավայր | Vejen, Ribe County, Դանիա | ||
| Հասակ | 176 սանտիմետր | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Սաննե Տրոելսգոր Նիլսեն (շվեդ.՝ Sanne Troelsgaard Nielsen, օգոստոսի 15, 1988[1][2], Vejen, Ribe County, Դանիա), դանիացի կին ֆուտբոլիստ, որը կիսապաշտպանի դիրքում հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: 2008-2025 թվականից Տրոելսգորը ներկայացնում է Դանիայի կանանց հավաքականը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանե Տրոելսգորը կարիերան սկսել է դանիական «Հադերսլև» ակումբում։ 2005-2009 թվականներին հանդես է եկել «Բրոնդբյուում», որի հետ 2011 թվականին դարձել է Դանիայի չեմպիոն և երկրորդ անգամ անընդմեջ նվաճել ազգային գավաթը։ Նույն թվականին ճանաչվել է երկրի տարվա խաղացող՝ իր նոր ակումբի՝ «Սկովբակենի» կազմում առաջին 15 խաղերում 29 գոլ խփելուց հետո[3]։ 2017 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել շվեդական «Ռուսենգորդի» հետ, որի կազմում հանդես է եկել շվեդական Դամալսվենսկանում[4]՝ երկու անգամ նվաճելով Շվեդիայի գավաթը (2017 և 2018 թվականներին), իսկ 2019 թվականին դարձել Է Շվեդիայի չեմպիոն։
Կարիերա հավաքկանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի մարտին Դանիայի կանանց հավաքականի կազմում նորամուտն է նշել՝ փոխարինման դուրս գալով Ֆինլանդիայի հավաքականի դեմ հաղթական (1:0) խաղի հենց վերջնամասում, որն անցկացվել Է 2008 թվականի Ալգարվեի գավաթի շրջանակներում[5]։ 2011 թվականի հունիսին «Matchworld» կանանց գավաթի խաղարկությունում խփել է թիմի բոլոր երեք գոլերը Ուելսի նկատմամբ հաղթական (3:0) խաղում[6]։
Ընտանիքում ծանր հիվանդությունը ստիպել է Տրոելսգորին հրաժարվել 2013 թվականի Եվրոպայի կանանց առաջնությունում ազգային հավաքականում ելույթից, որն այն ժամանակ գլխավորում էր Քենեթ Հայներ-Մելլերը[7]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնդբյու
- Դանիայի չեմպիոն՝ 2010/11, 2012/13
- Դանիայի գավաթի գավաթակիր՝ 2010, 2011, 2013, 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 FBref.com
- ↑ «Sanne Troelsgaard karet til Arets Kvindelige Fodboldspiller 2011» (դանիերեն). Spillerforeningen. 2011 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Rosengards sportchef om nya stjarnan: "Det har blir jattebra"». Sydsvenskan. 2017 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Danmark – Finland 1 – 0» (դանիերեն). Danish Football Association. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Ton up for Wales». She Kicks. 2011 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Schou Nielsen, Pia (2013 թ․ հունիսի 30). «Troelsgaard ikke med til EM» (դանիերեն). Датский футбольный союз. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте «Рединга»(անգլ.)
- Профиль на сайте «Ромы»(իտալ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաննե Տրոելսգոր» հոդվածին։ |
|