Սանկտ Պետերբուրգի տիկնիկային մեծ թատրոն
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | տիկնիկային թատրոն և տիկնիկային թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Սանկտ Պետերբուրգ |
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 16, 1931 |
Ճարտարապետ | Ivan Petrovich Volodihin?[1] |
Կայք | puppets.ru |
![]() |
Սանկտ Պետերբուրգի տիկնիկային մեծ թատրոն (ռուս.՝ Большой театр кукол), Ռուսաստանի ամենահին տիկնիկային թատրոնը, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգում:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականի մայիսի 16-ին սկսվել է նոր տիկնիկային թատրոնի աշխատանքը: Վոլոդարսկու պողոտայում գտնվող Սմոլնինսկի շրջանի երեխաների կոմունիստական կրթության տան տարածքում (ներկայում՝ Լիտեյնի պողոտա 49) բեմադրվել է Լ. Յա. Ցինովսկու «Ինկուբատոր» պիեսը։ Թատրոնի կազմում եղել է երեք դերասան՝ Ն. Կ. Կոմինան, Ա. Ա. Գակը, Ա. Ն. Գումիլյովա, նկարիչ Վ. Ֆ. Կամինը և երաժիշտ Մ. Գ. Ապտեկարը[2]։
1932 թվականին թատրոնը ղեկավարել է թատերական գրախոս և ռեժիսոր Սավելի Նաումովիչ Շապիրոն, որը եղել է Ռուսական դրամայի դպրոցի շրջանավարտ, Վ. Է. Մեյերհոլդի աշակերտը։ 1930-ական թվականներին թատրոնի հետ աշխատել են նկարիչներ Վ. Ֆ. Կոմինը, Ն. Ն. Իվանովան, Մ. Ա. Գրիգորևը, է. Պ. Յակունինան, Ն. Ն. Կոնստանտինովսկայան։ 1930-ականների վերջին թատրոնի խաղացանկը բաղկացած է եղել ավելի քան տասը ներկայացումներից։ Նշանակալի իրադարձություն է դարձել 1937 թվականի մայիսին Ռ. Ռոլանի «Կոլա Բրյունյոն» վեպի հիման վրա բեմադրված «Բևրոնյան մարգագետին» (ռուս.՝ «Бевронский луг») ներկայացման պրեմիերան, որը նախատեսված էր ավագ դպրոցականների համար։ Այդ շրջանում բեմադրված նշանակալի աշխատանքներից են՝ «Իլյա Մուրոմեց» (1939), «Քաջ դերձակը» (1940), «Ալադինը և կախարդական լամպը» (1940)[3]։
1939 թվականին թատրոնը ստացել է «Լենինգրադի երկրորդ տիկնիկային թատրոն» անվանումը և պետական թատրոնի կարգավիճակ, իսկ 1940 թվականին (այլ տվյալներով՝ 1938 թվականին) տեղափոխվել է Նեկրասովի փողոց, 10 շենք, որտեղ և գտնվում է մինչ օրս[2]։
Լենինգրադի շրջափակման ժամանակ մինչև 1942 թվականի փետրվարը թատրոնը ներկայացումներ է տվել հիվանդանոցներում, գործարանային արտադրամասերում, զորակոչային կետերում և զորամասերում։ 1941 թվականի ձմռանը թատրոնի արտիստները տոնածառով ամանորյա ներկայացում են կազմակերպել պաշարված Լենինգրադի երեխաների համար։ 1942 թվականի փետրվարին թատրոնը տարհանվել է Նովոսիբիրսկ։ Արտիստները հանդես են եկել երեխաների համար ներկայացումներով, մեծահասակների համար երգիծական ներկայացումներով։ Թատրոնի խաղացանկում հայտնվել են Յու. Սվիրինի «Նամակ», Լ. Բրաուսևիչի «Չորրորդ հրացանակիրը», Ի. Կարնաուխովայի «Մետաքսե վրձին» նոր ներկայացումները։ 1944 թվականի ապրիլին առաջիններից մեկը թատրոնը տարհանումից վերադարձել է Լենինգրադ[3]։
Հետպատերազմյան առաջին թատերաշրջանը բացվել է «Ալվան ծաղիկը» ներկայացմամբ: Թատրոն է ընդունվել երկրորդ ռեժիսոր Մ. Մ. Կորոլյովը, թատերախումբը համալրվել է դերասաններով՝ է. Ռ. Վակկերովա, Ֆ. Ի. Իվանով, Վ. Մ. Կոզլովա, Վ. Ֆ. Կոստրովա, Վ. Վ. Կուկուշկին, Ի. Ի. Նախբո, Օ. Ս. Պոգորելսկայա, Ս. Է. Ստրուպուլ, Բ. Ա. Սուդարուշկին։ 1940-ականների երկրորդ կեսի առավել նշանակալից ներկայացումներն են՝ Ն. Գերնետի «Пятак и пятачок» (1946), Ե. Շվարցի «Քաջ զինվորի հեքիաթը» (1946), «Մատնաչափիկը» (1947): Շապիրոյի բեմադրած վերջին ներկայացումը եղել է Ի. Կառնաուխովայի և Լ. Բրաուսևիչի «Լեգենդ Լեբեդինեց քաղաքի մասին» (ռուս.՝ «Сказание о Лебединце-городе», 1948) ներկայացումը[3]։
1949 թվականին թատրոնը ղեկավարությունն ստանձնել է Միխայիլ Միխայլովիչ Կորոլյովը, որը նախկինում եղել էր դրամատիկական թատրոնի ռեժիսոր։ Կորոլյովը հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է դերասանների կողմից բեմական պատկերների ստեղծման վրա՝ ներկայացման վրա աշխատանքում ավելացնելով պիեսի երկար վերլուծությունը, հասնելով ներքին արտահայտչականության, վերամարմնավորման ունակության՝ դրա համար օգտագործելով դրամատիկական թատրոնի միջոցները։ 1949-1954 թվականներին թատրոնում բեմադրվում են Ա. Ս. Պուշկինի «Ցար Սալթանի հեքիաթը» և «Ռուսլան և Լյուդմիլա» , «Թիմուրը և նրա թիմը»՝ ըստ Արկադի Գայդարի պատմվածքի, «Վայրի կարապները»՝ ըստ Հ. Ք. Անդերսենի հեքիաթի։
1954 թվականից թատրոնի խաղացանկում ընդգրկվել են մեծահասակների համար նախատեսված ներկայացումներ։ Առաջին նման ներկայացումը եղել է Ն. Գեռնետի և Կ. Շնեյդերի «1002-րդ գիշերը»[2]։
1955 թվականին թատրոնը վերանվանվել է «Լենինգրադի պետական մեծ տիկնիկային թատրոն» (ռուս.՝ «Ленинградский государственный Большой театр кукол»)։
Այս ժամանակահատվածում թատրոնում աշխատել են գլխավոր նկարիչ Ի. Ա. Կորոտկովը, նկարիչ-քանդակագործներ Ի. Ն. Կոնստանտինովսկայան, Ն. Զ. Խոմյակովան, Վ. Վ. Մալախիևան, Վ. Ա. Խովրալևը, Վ. Գ. Խովրալևան, եկել են նոր դերասաններ՝ Լ. Գ. Դոնսկովան, Ա. Պ. Կորզակովը, Վ. Պ. Մարտյանովը։ 1959 թվականին թատրոն է եկել երիտասարդ ռեժիսոր Վ. Բ. Սուդարուշկինը։
1959 թվականին ռուսական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտին կից ստեղծվել է տիկնիկային թատրոնի ամբիոն, որը ղեկավարել է Մ. Մ. Կորոլյովը:
1964-1986 թվականներին թատրոնը ղեկավարել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Վիկտոր Բորիսովիչ Սուդարուշկինը։ Այս ռեժիսորի անվան հետ են կապված 1960-1980-ական թվականներին թատրոնի խոշոր ձեռքբերումները։ Վ. Սուդարուշկինի առավել նշանակալից աշխատանքներն են Ռ. Քիփլինգի «Փիղը» (1964, 1974), Ս. Պրոկոֆևայի «Պոչավոր անհայտը» (ռուս.՝ «Неизвестный с хвостом», 1967), Ա. Գայդարի «Մատնաչափիկը» (1967), Բ. և Վ. Սուդարուշկինների «Հեքիաթ Եմելյայի մասին» (1971), Տիտոս Մակկիուս Պլավտուսի «Անհեթեթ կատակերգությունը (1968), Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» (1973), «Սեր, սեր...» ըստ Բոկաչչոյի «Դեկամերոնի» (1977), Վ. Մայակովսկու «Փայտոջիլը» (1979), Վ. Շուկշինի «До третьих петухов» (1-ին բեմադրությունը Ռուսաստանում, 1976), Մ. Զոշչենկոյի «Օտարերկրացին Հռոմում» (1983), «Պետերբուրգյան ֆանտազիա» ըստ Ն. Գոգոլի և Ֆ. Դոստոևսկու (1982)[4]։
1981 թվականին թատրոնը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով՝ խորհրդային թատերական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար[5]։
1986-1992 թվականներին՝ Վ Սուդարուշկինի մահից հետո, թատրոնը ղեկավարել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վ. Ա. Մասլովը, այնուհետև Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիկոս Ա. Ա. Բելինսկին: Ավելի ուշ թատրոնը ղեկավարել է Վ. Բոգաչը։
Թատերական ներկայացումներին հրավիրվել են հայտնի տիկնիկային ռեժիսորներ Վ. Շտեյնը, Ռ. Վինդերմանը, Վ. Բիրյուկովը։
Ալեքսանդր Բելինսկին Վ. Սուդարուշկինից հետո միակ ռեժիսորն էր, որ Տիկնիկային մեծ թատրոնում վերսկսել է մեծահասակների համար խաղացանկը:
1993-2004 թվականներին թատրոնը ղեկավարել է Ալլա Ալեքսանդրովնա Պոլուխինան՝ ռուսական թատրոնի խոշորագույն վարպետ Գեորգի Տովստոնոգովի աշակերտը։ Ա. Պոլուխինան բեմադրել է մի շարք ներկայացումներ՝ հիմնված մանկական դասականների դրամայի վրա, այդ թվում՝ Յա. Էկհոլմի «Աղվեսը, որը չէր ուզում խորամանկ լինել», Մ. Մետերլինկի «Կապույտ թռչունը», Հ. Ք. Անդերսենի «Սոխակը», Ս. Միխալկովի «Երեք խոզուկները» և այլն։
2001 թվականին թատրոնի տնօրեն է դարձել Ալեքսանդր Արկադևիչ Կալինինը։
Թատրոնի պատմության նոր էջ է սկսվել 2006 թվականի ապրիլին՝ նոր գլխավոր ռեժիսոր Ռուսլան Ռավիլևիչ Կուդաշովի թատրոն գալով։ Տիկնիկային թատրոնի պրոֆեսիոնալ դերասան և ռեժիսոր, «Պոտուդան» թատրոնի ստեղծող և գեղարվեստական ղեկավար Ռ.Կուդաշովը հայտնի է իր բեմադրություններով ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս:
2005 թվականի հոկտեմբերի 25-ին Տիկնիկային մեծ թատրոնում տեղի է ունեցել «Վիյ» ներկայացման պրեմիերան՝ Ն. Գոգոլի պատմվածքի հիման վրա Ռ. Կուդաշովի բեմադրությամբ։ Այս ներկայացմամբ թատրոնը վերականգնել է ավանդույթը՝ խաղացանկում ընդգրկել չափահաս հանդիսատեսի համար բեմադրություններ: Մի քանի տարվա ընթացքում թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում, իսկ նրա բեմադրությունները արժանացել են տարբեր պարգևներ[6]ի։
2006 թվականին Տիկնիկային մեծ թատրոնը և Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիան (այժմ՝ Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտ) համատեղ կազմել են դասընթաց՝ «տտիկնիկային թատրոնի արտիստ» մասնագիտությամբ սովորելու համար։ Ակադեմիայում կրթության հետո ուսանողները գրեթե ամբողջ կազմով ընդգրկվել են Տիկնիկային մեծ թատրոնի թատերախմբում, նրանց ներկայացումները համալրել են թատրոնի խաղացանկը:
2014 թվականից թատրոնը սկսել է անցկացնել ամենամյա տիկնիկային փառատոն՝ «БТК-ФЕСТ: Театр актуальных кукол» (ՏՄԹ-Ֆեստ։ Ակտուալ տիկնիկների թատրոն)։ 2017 թվականին առաջին անգամ անցկացվել է «БТК-ЛАБ: Лаборатория для молодых режиссеров по новой детской литературе» (ՏՄԹ-ԼԱԲ։ Նոր մանկական գրականության երիտասարդ ռեժիսորների լաբորատորիա)[7][8][9]։
2016 թվականին Տիկնիկային մեծ թատրոնն արժանացել է Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատվավոր դիպլոմի[10]։
2016 թվականին Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտի հետ համատեղ կազել է «տիկնիկային թատրոնի ռեժիսոր» մասնագիտության դասընթաց[11]։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրցևի նախկին եկամտաբեր տունը կառուցվել է 1912-1913 թվականներին ճարտարապետ Իվան Վոլոդիխինի կողմից՝ Նեկրասովի 10 հասցեում։ Թատրոնի տարածքները ի սկզբանե նախագծվել են շենքում։ Այստեղ էին գտնվում Պ. Պ. Գայդեբուրովի թատրոնը և ցուցասրահներ, 1919 թվականին աշխատել է Սերգեյ Ռադլովի թատրոն-ստուդիան։ 1930-ականների երկրորդ կեսին Նեկրասովի փողոցի 10 հասցեում գտնվող շենքում ներկայացումներ է տվել Շրջգործկոմի անվան Սովխոզ-կոլտնտեսային թատրոնը։ 1938 թվականին տարածքը հատկացվել է Տիկնիկային մեծ թատրոնին։
Թատրոնի ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1932-1948 թվականներ – Սավելի Նաումովիչ Շապիրո
- 1949-1963 թվականներ – Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Միխայիլ Միխայլովիչ Կորոլյով
- 1964-1986 թվականներ – Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր Վիկտոր Բորիսովիչ Սուդարուշկին
- 1986-1987 թվականներ – ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Անատոլևիչ Մասլով
- 1987-1992 թվականներ – Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստան ժողովրդական արտիստ, ռուսական հեռուստատեսության ակադեմիկոս Ալեքսանդր Բելինսկի
- 1992-1993 թվականներ – Վ. Բոգաչ
- 19932004 թվականներ – Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալլա Ալեքսանդրովնա Պոլուխինա
- 2006 թվականի ապրիլին թատրոնի գլխավոր ռեժիսոր է դարձել Ռուսլան Ռավիլևիչ Կուդաշովը։
- Գլխավոր նկարիչ՝ Մարինա Զավյալովա
Թատրոնի հայտնի դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալերիա Սերգեևնա Կիսելյովա (1942-2000), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (առաջինը տիկնիկային թատրոնի դերասանների շարքում)
- Իլյա Սեմյոնովիչ Ալպերովիչ (1917-1981), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- Վլադիմիր Վլադիմիրովիչ Կուկուշկին (19... -2007), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- Վլադիմիր Պետրովիչ Մարտյանով (22.12.1936-2018), Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ
- Լյուբով Գրիգորիևնա Դոնսկովա, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ
- Վակերովա
- Ալեքսանդր Պետրովիչ Կորզակով, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ
- Վլադիմիր Պետրովիչ Կորզակով (1940-1982), Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ
- Նադեժդա Վիկտորովնա Կարևա, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ
- Էդուարդ Դրապկին, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ
- Ալեքսեյ Ալեքսեևիչ Ցուկանով, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ
- Նինա Միխայլովնա Տարնովսկայա, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ 2,0 2,1 2,2 «Сайт Большого театра кукол». Արխիվացված է օրիգինալից 2011-08-14-ին. Վերցված է 2018-01-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 3,0 3,1 3,2 Сборник «Ленинградскому государственному Большому театру кукол 50 лет», «Искусство», Ленинградское отделение, 1982
- ↑ «Мастера кукольного театра — Виктор Борисович Сударушкин». Արխիվացված է օրիգինալից 2018-02-01-ին. Վերցված է 2018-01-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 26 (օգնություն) - ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 17 сентября 1981 года «О награждении Ленинградского государственного Большого театра кукол орденом «Знак Почёта»». Արխիվացված է օրիգինալից 2022-05-03-ին. Վերցված է 2022-05-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Сайт Большого театра кукол(չաշխատող հղում)
- ↑ «Сайт Театр актуальных кукол России». Արխիվացված է օրիգինալից 2018-01-27-ին. Վերցված է 2018-01-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сайт Комитета по культуре». Արխիվացված է օրիգինալից 2018-02-01-ին. Վերցված է 2018-01-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сайт фестиваля БТК-ФЕСТ». Արխիվացված է օրիգինալից 2018-02-03-ին. Վերցված է 2018-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Решение Законодательного Собрания Санкт-Петербурга от 29.06.2016 N Р-423
- ↑ «Сайт РГИСИ». Արխիվացված է օրիգինալից 2018-02-09-ին. Վերցված է 2018-01-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Պետերբուրգի տիկնիկային մեծ թատրոն» հոդվածին։ |