Սանկտ Պետերբուրգի պետական մեծ կրկես
Սանկտ Պետերբուրգի պետական մեծ կրկես ռուս.՝ Большой Санкт-Петербургский государственный цирк | |
---|---|
Տեսակ | կրկեսի շենք |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Հիմնադրված է | 1877 |
Պաշտոնական կայք |
Սանկտ Պետերբուրգի պետական մեծ կրկես (ռուս.՝ Большой Санкт-Петербургский государственный цирк, օգտագործվում է նաև Չինիզելիի կրկես պատմական անվանումը և Ֆոնտանկայի կրկես խոսակցական անվանումը), կրկես Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Ռուսաստանի առաջին քարե ստացիոնար կրկեսը, Ռուսաստանի ամենահին կրկեսներից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 1827 թվականից Սիմեոնյան կամրջի մոտ գտնվող Ինժեներական պուրակում (Միխայլովսկի ամրոցի հարավային ճակատի դիմաց) եղել է Տուրների կրկեսը, որը 1828 թվականին հարմարեցվել է նաև թատերական ներկայացումների համար։ Կառույցը գոյատևել է մինչև 1842 թվականը, երբ խարխլվածության պատճառով այն քանդել են[1]։
1864 թվականին Սանկտ Պետերբուրգ է ժամանել Կառլ Գինեի կրկեսը և տեղավորվել է ավելի վաղ Լորա Բասենի համար կառուցված փայտե շենքում։ Խարխլվածության պատճառով շենքը պետք է քանդվեր, և 1867 թվականին Կառլ Գինեն սկսել է նոր փայտե կրկեսի կառուցումը։ Գինեի թատերախումբը այնտեղ ելույթ է ունեցել մինչև 1871 թվականը, իսկ 1872 թվականին Գաետանո Չինիզելլին խորհրդանշական գումարով ստացել է այս շենքը աներոջից։ Այդ ժամանակ քարե կրկես կառուցելու ծրագիրն արդեն կար, քանի որ եվրոպական մյուս մայրաքաղաքներն արդեն ունեին ստացիոնար կրկեսներ։
Բայց քաղաքի կենտրոնում՝ կայսերական նստավայրի մոտ, շահավետ տեղ ստանալը հեշտ չէր. խոսակցություններ են շրջանառվել, որ կայսրին համոզել օգնել է Գաետանո ՉԻնիզելիի գեղեցկադեմ դուստրը։ 1875 թվականին կայսրը տարածքը 40 տարով վարձակալության է տվել համեստ գումարով, որը Չինիզելին կարող էր հավաքել մեկ երեկոյի ընթացքում, սակայն այն պայմանով, որ քաղաքային Ինժեներական պուրակի մի մասը կկարգավորվի նաև Չինիզելիի փողերով։ Կրկեսի շենքը կառուցվել է ճարտարապետ Վասիլի Կենելի նախագծով[1]։
Սանկտ Պետերբուրգի պետական մեծ կրկեսը, որը դարձել է Ռուսական կայսրության առաջին քարե ստացիոնար կրկեսը, բացվել է 1877 թվականի դեկտեմբերի 26-ին[2]։ Կրկեսի ինտերիերը զարդարվել է շքեղությամբ, այնուամենայնիվ, շինարարության ավարտից անմիջապես հետո շենքը ստիպված են եղել վերանորոգել, որովհետև առաստաղից ջուր էր հոսում, դահլիճում շատ տոթ էր, ինչի պատճառով մինչև ելույթի ավարտը այցելուները չէին կարողանում մնալ: Կրկեսի տոմսերն ավելի թանկ էին, քան թատրոնի տոմսերը, բայց տնօրենը երբեք զիջումների չի գնացել և չի իջեցրել գները։ Այնուամենայնիվ, կրկեսը մեծ հաջողություն է ունեցել։
1881 թվականին Գաետանո Չինիզելիի մահվանից հետո կրկեսի ղեկավարությունն ստանձնել է նրա կինը՝ Վիլհելմինա Գինեն,իսկ վերջինիս մահվանից հետո՝ 1886 թվականին, նրա որդին՝ Սցիպիոնեն (իտալ.՝ Scipione Ciniselli)[3]։
1919 թվականին կրկեսը դարձել է պետական, իսկ Չինիզելիի դինաստիայից նրա վերջին տերերը արտագաղթել են Փարիզ, որտեղ նրանք մահացել են աղքատության մեջ։
1924 թվականին կրկեսի տնօրեն է դարձել Վիլյամս Տրուցին։
2014-2015 թվականներին իրականացվել է կրկեսի լայնածավալ վերակառուցում։ Ամրացվել են հիմքն ու պատերը, նորոգվել է կրկեսի գմբեթը։ Դահլիճի շարքերը պակասեցվել են, բայց հանդիսատեսի տեղերի տեղակայումը դարձել է ավելի հարմար: Նվագախումբը կայսերական օթյակից տեղափոխվել է իր սկզբնական տեղը։
2015 թվականին, ի պատիվ Գաետանո Չինիզելիի 200-ամյակի, շենքին վերադարձվել իր սկզբնական անունը՝ Չինիզելիի կրկես: «Ֆոնտանայի կրկեսի» դռները հանդիսատեսի առջև բացվել են 2015 թվականի դեկտեմբերի 18-ին[4]։
Շենքի ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրկեսի շենքը եզակի տեխնիկական կառույց է, որը կառուցվել է այն ժամանակվա համար առաջադեմ ինժեներական գաղափարներով: Կրկեսի շենքը կառուցվել է 1920-ականներին: Աշխարհում առաջին անգամ այդ ժամանակների ռեկորդային բարձրություն (49,7 մ) ունեցող գմբեթի կառուցման ժամանակ չեն կիրառվել օժանդակ ներքին սյուներ, ինչը ստեղծել է անսովոր տարածական էֆեկտ։ Գմբեթի սկզբունքորեն նոր ցանցավոր-շերտավոր կառուցվածքը ծածկում է դահլիճը։ Այս նոր տեխնիկական լուծումը հետագայում լայնորեն կիրառվել է նման կառույցների շինարարության մեջ:
Դահլիճի ձևավորումը կատարվել է շքեղությամբ։ Նրա զարդարանքում համակցվել են մորեգույն թավիշը, ոսկին, հայելիները։ Օթյակները և պարտերի տեղերը նախատեսված են եղել 1500 մարդու համար, իսկ սրահում ընդարձակ վերնաասրահի հաշվին ընդհանուր առմամբ կարող էին տեղավորվել մինչև 5000 հանդիսատես։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (19 նոյեմբերի 1939 թվական) – խորհրդային կրկեսային արվեստի զարգացման և խորհրդային կրկեսային արտիստների կադրերի դաստիարակության գործում ունեցած ակնառու ծառայությունների համար[5]
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (23 դեկտեմբերի 1977 թվական) – խորհրդային կրկեսային արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար և հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ[6]
- Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատվավոր դիպլոմ (31 հոկտեմբերի 2012 թվական) – Սանկտ Պետերբուրգի մշակութային զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև հիմնադրման 135-ամյակի կապակցությամբ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Веснина В. Н. Сады Невского проспекта. — СПб.: Пропилен, 2008. — Стр. 169—171.
- ↑ Ирина Селезнёва-Редер Цирк Чинизелли: 1877-1919. — СПб. — ISBN 978-5-9907651-0-8
- ↑ Pietro Ellero, Filippo Serafini Archivio giuridico. — Direzione dell'archivio giuridico, 1900. — Т. 65. — С. 354.(իտալ.)
- ↑ «Цирк Чинизелли» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2016-02-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 19 ноября 1939 года «О награждении орденами СССР Московского и Ленинградского государственных цирков»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-05-11-ին. Վերցված է 2022-05-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 23 декабря 1977 года «О награждении Ленинградского государственного цирка орденом Дружбы народов»». Արխիվացված է օրիգինալից 2022-05-02-ին. Վերցված է 2022-05-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Решение Законодательного Собрания Санкт-Петербурга от 31.10.2012 N Р-572
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանկտ Պետերբուրգի պետական մեծ կրկեսի պաշտոնական կայք (ռուս.)
- История Санкт-Петербургского цирка на Фонтанке. Цирк Чинизелли.(ռուս.)
- Կրկեսի նախահեղփոխական ժամանակաշրջանի նկարներ (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Պետերբուրգի պետական մեծ կրկես» հոդվածին։ |
|
- Ռուսաստանի կրկեսներ
- Սանկտ Պետերբուրգի շենքեր և կառույցներ
- Սանկտ Պետերբուրգի թանգարաններ
- Սանկտ Պետերբուրգի տեսարժան վայրեր
- 1877 հիմնադրումներ Ռուսաստանում
- 1877 հիմնադրված կազմակերպություններ
- 1877 կառուցումն ավարտված շենքեր և կառույցներ
- 1870-ականների ճարտարապետություն
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով պարգևատրված կազմակերպություններ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանով պարգևատրված կազմակերպություններ