Սանիտարական օրենսդրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սանիտարական օրենսդրություն, պետական իշխանության և պետական կառավարման մարմինների ակտերի համակցություն, որով սահմանվում են արտաքին միջավայրի սանիտարական պահպանության, բնակչության աշխատանքի ու կենցաղի, նրա սանիտարա-համաճարակային սպասարկման պահանջները և նորմատիվները։ Կապիտալիստական երկրներում սանիտարական պահանջների խախտման համար հիմնականում նախատեսվում են պատժիչ միջոցներ։ Մի շարք երկրներում հրապարակվել են Սանիտարական օրենսդրության ակտեր, օրինակ, «Հասարակական առողջության մասին ակտը» (1875 թ․)՝ Մեծ Բրիտանիայում, «Հասարակական առողջության պահպանման մասին օրենքը» (1902 թ․)՝ Ֆրանսիայում։

ԽՍՀՄ-ում Սովետական Սանիտարական օրենսդրությունը սահմանում էր բոլոր մինիստրությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների ու առանձին քաղաքացիների համար պարտադիր պայմաններ ու պահանջներ, որոնք կոչված են պահպանելու բնակչության առողջությունը արտաքին միջավայրի և արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից, կանխելու հիվանդությունները (հատկապես վարակիչ)։ Սանիտարական օրենսդրության հիմնական ակտը ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների առողջապահության հիմունքներն (1969 թ․) են։ Դրա մեջ են մտում նաև բնակավայրերի բարեկարգման և հատակագծման (տես Ջրամատակարարում, Կոյուղի), բնակելի շենքերի, արդյունաբերական ձեռնարկությունների, կոմունալ կառույցների, դպրոցական և նախադպրոցական հաստատությունների շինարարությանը և շահագործմանը, աշխատանքի պաշտպանությանը վերաբերող իրավական ակտերը, ինչպես նաև սանիտարահամաճարակագիտական ծառայության կազմակերպման, կառուցվածքի ու գործունեության հարցերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 179 CC-BY-SA-icon-80x15.png