Սանիտարական վիճակագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանիտարական վիճակագրություն, բժշկական վիճակագրություն, սոցիալական վիճակագրության ճյուղ և սոցիալական հիգիենայի ու առողջապահության կազմակերպման (որպես գիտական դիսցիպլին) բաժին։ Սանիտարական վիճակագրության մեջ տարբերում են․ բնակչության առողջության վիճակագրությունը, որն ուսումնասիրում է սանիտարա-դեմոգրաֆիական պրոցեսները, ֆիզիկական զարգացման ու հիվանդուցության դինամիկան և առողջապահության վիճակագրությունը, որն զբաղվում է բժշկական ցանցի, բժշկականի տարական հիմնարկների գործունեության և կադրերի հաշվառման ու վերլուծության հարցերով։ Սանիտարական վիճակագրության հիմնական պրոբլեմներն են․

  1. բնակչության վիճակի (առողջության) ուսումնասիրությունը՝ բնակչության թվի և կազմի, նրա բնական տեղաշարժերի (ծնելիություն, մահացություն), ֆիզիկական զարգացման, հաշմանդամության, կյանքի տևողության վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքման և հետազոտության միջոցով,
  2. հիվանդացության մակարդակից բնակչության մահացության կախվածության ուսումնասիրությունը, հիվանդացության և մահացության քանակի որոշումը՝ պայ մանավորված արտաքին միջավայրի տարբեր գործոններով,
  3. առողջապահության հիմնարկների ցանցի, դրանց գործունեության ու կադրերի թվական տվյալների հա վաքումը և ուսումնասիրությունը, բժշկա-սանիտարական միջոցառումները պլանավորելու և բժշկական հիմնարկների ցանցի զարգացման պլաններն ու աշխատանքի կատարման որակը հսկելու նպատակով,
  4. կլինիկաներում և լաբորատորիաներում կատարված հետազոտությունների արդ յունքների իսկության հաստատումը և հիվանդությունների կանխարգելման ու բուժման տարբեր միջոցների կիրառման գնահատումը։ Սանիտարական վիճակագրությունը օգտագործում է նաև մաթեմատիկական վիճակագրության մեթոդները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 179