Jump to content

Սանդրո Կիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդրո Կիա
ԿեղծանունSandro Chia
Ծնվել էապրիլի 20, 1946(1946-04-20)[1][2][3][…] (79 տարեկան)
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող, նկարազարդող, կոնցեպտուալ արվեստագետ և արվեստագետ
ՈճTransavantgarde?
Ժանրգեղանկարչություն, քանդակագործություն և գրաֆիկա
Պարգևներ
ոսկե մեդալ մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար և Իտալական հանրապետության արժանիքների շքանշանի սպա
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
ԱմուսինMarella Caracciolo Chia?
Կայքsandrochia.com(անգլ.)
 Sandro Chia Վիքիպահեստում

Սանդրո Կիա (իտալ.՝ Sandro Chia; р. Ֆլորենցիաապրիլի 20, 1946(1946-04-20)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4]), իտալացի մոնումենտալիստ, քանդակագործ և գրաֆիկ XX դարի վերջին երրորդի - XXI դարի սկզբի, «տրանսավանգարդ» շարժման առաջնորդ։

Կոնցեպտուալ և մինիմալիստական արվեստի հակառակորդ լինելով, Կիան 1970-ականների և 80-ականների սահմանագծին առաջ մղվեց որպես տրանսավանգարդի ամենանշանավոր դեմքերից մեկը[5]։ Նման այլ իտալացի պոստմոդեռնիստ նկարիչների՝ ինչպես Ֆրանչեսկո Կլեմենտե, Էնցո Կուկկի, Նիկոլա դե Մարիա (իտալ.՝ Nicola De Maria), Սանդրո Կիան շեշտը դնում է նոր կենդանականության, ֆիգուրատիվության, անհատական սկզբի վրա: Այս նկարիչները փորձում են արվեստի մեջ վերադարձնել կորսված հեդոնիզմը, հաճույքի սկզբունքը: Նրանք դավանում են «ամենակերություն»՝ իրենց ստեղծագործության մեջ ազատորեն դիմելով պատկերման հնարքներին և սկզբունքներին, որոնք բնորոշ են ցանկացած ոճի, ցանկացած դարաշրջանի, ցանկացած մշակույթի:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրո Կիան ծնվել է Ֆլորենցիայում 1946 թվականին։ Սկզբում սովորել է տեղի Արվեստի ինստիտուտում (իտալ.՝ Istituto statale d'arte di Firenze, 1962-1967), իսկ այնուհետև Accademia di Belle Arti-ում, նույնպես Ֆլորենցիայում: 1969 թվականին, ուսումն ավարտելուց հետո, շատ է ճամփորդել Հնդկաստանում, Թուրքիայում, ողջ Եվրոպայում, մինչև որ վերջապես 1970 թվականին հաստատվել է Հռոմում[6]:

1980 թվականից հիմնականում ապրել է Նյու Յորքում՝ ժամանակ առ ժամանակ այցելելով իր գինեգործական կալվածքը Մոնտալչինոյում, Սիենայի նահանգում, Տոսկանայում։

Վերջին տարիներին նկարիչն ապրում է հերթականությամբ Մայամիում՝ Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ, Հռոմում և Մոնտալչինոյում[7] որտեղ արտադրվում են պրեստիժային գինիներ[8][9]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիան սկսեց ցուցադրվել դեռ 1970-ականներին, ինչպես հայրենիքում՝ Հռոմում, այնպես էլ Իտալիայից դուրս, աստիճանաբար ձեռք բերելով ավելի պատկերավոր, հուզականորեն հագեցած նկարչական լեզու՝ ի հակադրություն այդ տարիների պատկերասրահներում տիրող սառը վերացականության։

Նկարիչը մշակել է սեփական, հեգնական և ակնարկներով ու հղումներով լի լեզու՝ հանդիսատեսի հիշողության մեջ վերակենդանացնելով և՛ Վերածննդի արվեստը, և՛ XX դարի սկզբի գեղարվեստական հոսանքները։ Կիայի խոշոր ֆորմատի ստեղծագործությունները հաճախ բնակեցված են հերոսական տեսքով տղամարդկային կերպարներով։ Նկարչության մեջ նա կիրառում է հագեցած գունային գամմա, ուժեղ, շարժումով լի տարածական կառուցվածքներ։ Նման հնարքներ նա օգտագործում է նաև մոնումենտալ խճանկարներում և խոշոր բրոնզե ու թրծակավե քանդակներում, որոնք հաճախ ներկված են վառ գույներով կամ էլ զարդարված խճանկարային շարվածքով[10]։

Նա իր նկարչությունը ցուցադրել է միջազգային բիենալեներում՝ Փարիզում, Սան Պաուլոյում և երեք անգամ՝ Վենետիկի բիենալեում։

Սանդրո Կիայի անհատական ցուցահանդեսները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1983 : Ստեդելեկ թանգարան, Ամստերդամ
  • 1984 : Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
  • 1984, 1992 : Ազգային պատկերասրահ, Բեռլին
  • 1984 : Ժամանակակից արվեստի թանգարան, Փարիզ
  • 1984 : Դյուսելդորֆի թանգարաններ
  • 1991 : Պալացցո Մեդիչի-Ռիկկարդի, Ֆլորենցիա
  • 1995 : Վիլլա Մեդիչի, Հռոմ
  • 1997 : Պալացցո Ռեալե, Միլան
  • 1997 : Բոկա-Ռատոն արվեստի թանգարան, Ֆլորիդա
  • 1997 : Սիենայի քաղաքային պատկերասրահ
  • 2000 : Արվեստի թանգարան, Ռավեննա
  • 2002 : Պալացցո Պիտտի և Ֆլորենցիայի ազգային հնագիտական թանգարան
  • 2010 : Գալլերիա Նացիոնալե դի Արտե Մոդեռնա (ԳՆԱՄ), Հռոմ

2005 թվականի մայիսի 17-ին Իտալիայի Հանրապետության նախագահ Կառլո Չամպին Սանդրո Կիային հանձնեց պետական պարգև՝ «Մշակույթի և արվեստի ոլորտում ունեցած վաստակի համար» ոսկե (բարձրագույն աստիճան) մեդալը[11]։

Թանգարանային հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ համացանցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Sandro Chia (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Sandro ChiaOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
  5. Термин “Трансавангард” введен в 1979 итальянским художественным критиком А. Бонито Олива в статье, посвященной творчеству пяти итальянских художников — С. Киа, Ф. Клементе, Э. Кукки, Н. де Мариа, М. Паладино. В 1982 в работе “Интернациональный трансавангард”, написанной в соавторстве с ведущими европейскими и американскими художественными критиками, Бонито Олива объединяет под этим названием немецкий неоэкспрессионизм, аргентинскую новую образность, французскую свободную фигуративность.
  6. В 1984 году Сандро Киа приобрел у своего друга, барона Джорджо Франкетти (Giorgio Franchetti) недвижимость в Тоскане, в холмистой местности к северо-западу от Монтальчино. Здесь был заложен винный завод Кастелло Ромиторио (իտալ.՝ Castello Romitorio). С 1950-х земля и строения были заброшены; но вскоре после смены собственника, склоны холмов были засажены виноградниками, а в расположенном на вершине холма замке XII века устроена винодельня с винным погребом. «Castello Romitorio: History». 53024 Montalcino (SI) Italia. Castelloromitorio. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  7. Подробности о винодельческом бизнесе отца и сына Сандро и Филиппо Киа: Мюллер, Калле. (2012 թ․ փետրվարի 5). «Сандро Киа. Художник и винодел». Justpeoplenews. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  8. «Фото: Сандро Киа покрывает росписями стены просторного винного погреба в Кастелло Ромиторио». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  9. Между прочим, вино марки Брунелло ди Монтальчино 2004 года (произведённое в Кастелло Ромиторио из местного винограда Санджовезе (իտալ.՝ Sangiovese) было признано лучшим среди красных вин по мнению экспертов конкурса «International Wine Challenge», Лондон. «Названы лучшие в мире вина». «Газета.Ru». 2010 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  10. «Chìa, Sandro. Biografie» (իտալերեն). Энциклопедия «Treccani». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  11. Medaglia d'oro ai benemeriti della cultura e dell'arte Sandro Chia Արխիվացված 2015-04-13 Wayback Machine(իտալ.)
  12. Подробнее список музеев: «Sandro Chia : Artworks in public collections». ARTantide. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրո Կիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրո Կիա» հոդվածին։