Սանդրա Շմիրլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանդրա Շմիրլեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝կյոռլինգիստ
Երկիր՝Flag of Canada (Pantone).svg Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 11, 1963(1963-06-11)
Ծննդավայր՝Biggar, Սասկաչևան, Կանադա
Մահվան ամսաթիվ՝մարտի 2, 2000(2000-03-02) (36 տարեկան)
Մահվան վայր՝Ռեջայնա, Կանադա

Սանդրա Շմիրլեր (անգլ.՝ Sandra Marie Schmirler, 1990-1995 թվականներին՝ Սանդրա Պիտերսոն, հունիսի 11, 1963(1963-06-11), Biggar, Սասկաչևան, Կանադա - մարտի 2, 2000(2000-03-02), Ռեջայնա, Կանադա), կանադացի կյոռլինգիստուհի, օլիմպիական չեմպիոն և աշխարհի չեմպիոն։

Եղել է Կանադայի կանանց ազգային հավաքականի սքիպը 1998 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ[1]։ Եղել է առաջին սքիպը, որ Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ[2]։ Օլիմպիական խաղերին նախորդող տարիներին երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնություններում[3]։

1999 թվականին Շմիրլերն ամբողջ թիմի հետ միասին ընդգրկվել է Կանադական կյոռլինգի փառքի սրահում[4]։ 2000 թվականին ընդունվել է Կանադայի սպորտային փառքի սրահ (անգլ.՝ Canadian Sports Hall of Fame)[5][6] (նրանք եղել են առաջին կին կյոռլինգիստուհիները, որոնք ընդգրկվել են փառքի այդ սրահում)։ 2009 թվականին ընդգրկվել է Կյոռլինգի համաշխարհային ֆեդերացիայի Կյոռլինգի միջազգային փառքի սրահում (հետմահու)[7]։

2000 թվականին նրա մահվանից հետո հիմնադրվել է Սանդրա Շմիրլերի հիմնադրամը (անգլ.՝ Sandra Schmirler Foundation)՝ ճգնաժամային իրավիճակներում նորածինների խնամքի հիմնադրամ[8]։ Նրա պատվին կոչվել է Կանադայի կանանց առաջնությունում ամենաարժեքավոր խաղացողին տրվող մրցանակը (անգլ.՝ Sandra Schmirler Most Valuable Player Award)[9]։

Խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեզոն Սքիպ Երրորդ Երկրորդ Առաջին Պահեստային Մրցաշարեր
1986-87 Kathy Fahlman Սանդրա Շմիրլեր Ջեն Բետկեր Sheila Schneider Միշել Շնեյդեր ՍԱ 1987 1st
ԿԱ 1987 (4-րդ տեղ)
1990-91 Սանդրա Պիտերսոն Ջեն Բետկեր Ջոան Ինգլիշ Մարսիա Շամլ Անիտա Ֆորդ ՍԱ 1991 1st
ԿԱ 1991 (4-րդ տեղ)
1992-93 Սանդրա Պիտերսոն Ջեն Բետկեր Ջոան Մակկասկեր]] Մարսիա Գուդերայթ Անիտա Ֆորդ ՍԱ 1993 1st
ԿԱ 1993 1st
ԱԱ 1993 1st
1993-94 Սանդրա Պիտերսոն Ջեն Բետկեր Ջոան Մակկասկեր]] Մարսիա Գուդերայթ Անիտա Ֆորդ ԿԱ 1994 1st
ԱԱ 1994 1st
1994-95 Սանդռա Պիտերսոն Ջեն Բետկեր Ջոան Մակկասկեր]] Մարսիա Գուդերայթ Անիտա Ֆորդ ԿԱ 1995 3rd
1996-97 Սանդրա Շմիրլեր Ջեն Բետկեր Ջոան Մակկասկեր]] Մարսիա Գուդերայթ Անիտա Ֆորդ
մարզիչ՝ Անիտա Ֆորդ
ՍԱ 1997 1st
ԿԱ 1997 1st
ԱԱ 1997 1st
1997-98 Սանդրա Շմիրլեր Ջեն Բետկեր Ջոան Մակկասկեր]] Մարսիա Գուդերայթ Անիտա Ֆորդ
մարզիչ՝ Անիտա Ֆորդ
ԿԿՕԸ 1997 1st
ԿԱ 1998 3rd
ՁՕԽ 1998 1st

ՍԱ — Սասկաչևան նահանգիկանանց կյոռլինգի առաջնություն
ԿԱ — Կանադայի կյոռլինգի կանանց առաջնություն (Scotties Tournament of Hearts),
ԿԿՕԸ — խմբի նախաօլիմպիական ընտրություն, որը պետք է մասնակցեր Օլիմպիական խաղերին որպես Կանադայի կյոռլինգի կանանց հավաքական,
ՁՕԽ — Ձմեռային օլիմպիական խաղեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Curling Federation - World Curling Freytag Award 2009 – Sandra Schmirler Archived 2014-02-27 at the Wayback Machine.(անգլ.)
  2. Sandra SCHMIRLER | Olympic Athlete | Nagano 1998(անգլ.)
  3. Профиль на официальном сайте Всемирной федерации кёрлинга(անգլ.)
  4. Schmirler, Sandra — CCA Hall of Fame | ACC Temple de la Renommée Virtuelle(անգլ.)
  5. Sandra Schmirler | Canada's Sports Hall of Fame Archived 2018-12-14 at the Wayback Machine.(անգլ.)
  6. Daria Coneghan, Erin Legg, Holden Stoffel։ «Schmirler, Sandra (1963-2000)»։ Canadian Plains Research Center, University of Regina։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-09-ին։ Վերցված է 2008-06-25 
  7. World Curling Federation - World Curling Hall of Fame(անգլ.)
  8. Sandra Schmirler Foundation - About the Foundation
  9. «Sandra Schmirler Most Valuable Player Award»։ Canadian Curling Association (в веб-архиве web.archive.org)։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2016-02-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]